Գյուլիստան (Ջուղայի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)

Գյուլիստան (ադրբ.՝ Gülüstan), նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, իսկ այժմ փոքր գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Գյուղ
Դաշտ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
ԲԾՄ741 մետր
Բնակչություն482 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր էին
Ժամային գոտիUTC+4
Գյուլիստան (Ջուղայի շրջան) (Ադրբեջան)##
Գյուլիստան (Ջուղայի շրջան) (Ադրբեջան)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Ջուղայից 1,5 կմ արևելք, Արաքսի ափին, կամրջի մոտ հարթ վայրում։

Պատմություն խմբագրել

Միջին մեծության այս գյուղը տափարակ վայրում տեղադրված լինելու հանգամանքով կոչվել է Դաշտ կամ Դաշտի գյուղ։ Դաշտի բնակչությունը 1605 թվականին տարածաշրջանի այլ գյուղերի և քաղաքների հետ նույնպես բռնագաղթի ենթարկվեց։ Դաշտի տարածքը բավականին լավ է մշակվել և կանաչազարդ ու վարդերով պատված լինելու հետևանքով անվանվել է նաև Վարդուտ կամ Վարդուտի գյուղ։ Այս անվանումն էլ 19-րդ դարի կեսերից հետո, թարգմանվելով թուրքերենի, դարձել է Գուլիստան։

1881 թվականին հողային աշխատանքների կատարման ժամանակ այստեղ երևացել են Դաշտի եկեղեցու և այլ շինությունների հետքերը[2]։

Ծնունդով այստեղից Դաշտից էր 17-րդ դարի հեղինակ Ստեփանոս Դաշտեցին, որը մի շարք պատմական ու կրոնական աշխատությունների, բանաստեղծությունների ու հանելուկների հեղինակ է։ Իր բանաստեղծություններից մեկում Դաշտեցին հայրենի ծննդավայրի մասին նշել է[3].

  Է անունն իմ Ստեփանոս,

Որ է Դաշտէն եղէ սերեալ, Թէպէտ հաւն իմ տեղափոխմամբ Ի յԱսպահան եղև տարեալ

 

Հայտնի դաշտեցիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 32, էջեր 32 — 224 էջ։
  2. Մ. Սմբատյանց, Նկարագիր Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 148։ «Կռունկ հայոց աշխարհի», Թիֆլիս, ապրիլ, 1863, էջ 322։
  3. Ռ. Աբրահամյան, Ստեփանոս Դաշտեցի, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», իքշ 12, 1956, էջ 102