Գյուլամբար, լքված ավերակ գյուղ Արևելյան Հայաստանում՝ պատմական Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Հայտնի էր Դասնո վանքով։ Ռուսական տիրապետության ժամանակ ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի համանուն գավառում։ 1886 թվականի դրությամբ ուներ 7 տուն բնակիչ[1]։ 1908 թվականի տվալներում և դրանից հետո ևս չի հիշատակվում[2]։

Գյուղ
Գյուլամբար
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԵլիզավետպոլի գավառ
Այլ անվանումներԳյուլամբեր, Կյուլամբար, Կյուլամբյուր
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյա
Ժամային գոտիUTC+3
Գյուլամբար (Ադրբեջան)##
Գյուլամբար (Ադրբեջան)

Այժմ ավերակները գտնվում են Ադրբեջանի Շամքորի շրջանում։

Աշխարհագրութուն խմբագրել

Գյուղը տեղակայված է եղել Շամքոր գետի աջափնյա ձորակում՝ հայկական մեկ այլ՝ Նուկզար գյուղից ոչ հեռու։ Ունեցել է համանուն կամուրջ։ Այժմ շրջակայքում գտնվում է Շամքորի ջրամբարը։

Պատմություն խմբագրել

Ավանդության համաձայն՝ գյուղում կառուցված Դասնո կամ Կարմիր վանքը կառուցել են Հունաստանից այստեղ տեղափոխված այլ ազգի ներկայացուցիչներ, որոշ տվյալներով՝ հայեր՝ 751 թվականին[3]։ Վանքը հարկատու էր Նուկզարի Ամենափրկիչ եկեղեցուն[4]։ 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին հայերը լքում են գյուղը, որն այլևս չի բնակեցվում։ Նույն շրջանում ավերակի է վերածվում նաև եկեղեցին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», էջ 903».
  2. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  3. Թամարա Մինասյան. Ուտիքի գրչության կենտրոնները, էջ 147
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 596, թ. 1