Գլամբարի կամուրջ, ջրային կամուրջ Ադրբեջանի Հանրապետության Շամքորի շրջանի Գլամբար գյուղի արևմուտքում՝ Շամքոր գետի վրա[1][2][3]։

Գլամբարի կամուրջ
ՏեսակՋրային անցում
Հատում էՇամքոր գետ
Կառուցվել էմոտ 12-րդ դար
ՀենասյուներԲազմասյուն
Ժառանգության կարգավիճակՈչ

Պատմություն խմբագրել

Կառուցման ժամանակն անհայտ է, սակայն կամրջախելերի կառուցողական առանձնահատկությունները (անմշակ գետաքար, կրաշաղախ) թույլ են տալիս ենթադրելու, որ կամուրջը կառուցվել է միջին դարերում, իսկ ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ այն կառուցվել է ավելի վաղ՝ հաշվի առնելով այ ն հանգամանքը, որ կամրջի մոտ է գտնվում 12-րդ դարում կառուցված Դասնո վանքը[1][2][3]։

Ճարտարապետություն խմբագրել

Ճարտարապետական առումով համահունչ է տվյալ տարածաշրջանի հայկական կամրջային ճարտարապետությանը։ Եղել է բազմաթռիչք[1][2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ՀՃՈՒ Հ/Կ գիտական ուսումնասիրություններ, Գիրք ԺԲ, «Արցախի կամուրջները» Արխիվացված 2017-07-12 Wayback Machine, Սամվել Կարապետյան, Երևան 2009։ ՀԴՏ 72(479.25):941(479.25) ԳՄԴ 85.113 (2Հ):63.3.(2Հ) ISBN 978-99941-875-2-2
  2. 2,0 2,1 2,2 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 Մի Նոր տարի՝ Շամքորի ձորում (ճամփորդական հուշեր), «Գարդմանք», 1996, N 3, էջ 13։