Գյոգթեփե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ գավառի Մեծկերտի գավառակում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից 30 կմ հարավ-արևելք, Արածանիի աջակողմյան վտակ Փերի գետի օժանդակ Մնձուրի ձախ ափին։

Գյուղ
Գյոգթեփե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՄեծկերտի գավառակ
Այլ անվանումներԳյոգթափա, Գոգթափա, Կապուտ-գեղ, Կյոկթեփե, Կյոկ-Թեփե, Կոքթափա,Կոքթեփե
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն520 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկյոկ-թեփեցի
Ժամային գոտիUTC+3
Գյոգթեփե (Աշխարհ)##
Գյոգթեփե (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին։ Նրանց մեծ մասը բնաջնջվել է թուրք ջարդարարների ձեռքով։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 28 տուն հայ և 13 տուն թուրք բնակիչ։ 1915 թվականին ուներ 65 տուն (520 անձ) հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյոգթեփեն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 885

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490