Գհար Դալամ (ավանդաբար արտասանվում է Ար Դալամ, մալթ.՝ Għar Dalam, բառացի`խավարի քարանձավ), քարանձավ Մալթայում։ Այստեղ հայտնաբերվել են կենդանիների ոսկորների մի քանի շարք մնացորդներ, որոնք մնացել են վերջին սառցակալման շրջանից, ինչպես նաև մարդու` Մալթայի տարածքում հայտնվելու առավել վաղ շրջանից, որ մոտավորապես տեղի է ունեցել մոտ 7.400 տարի առաջ (այս շրջանը քարանձավի անունով կոչվում է Գհար Դալամի շրջան)։

Գհար Դալամ
Տեսակքարանձավ, հնագիտական հուշարձան և թանգարան
Երկիր Մալթա[1]
ՎարչատարածքԲիրզեբուջա
ԲԾՄ23 մետր
Քարտեզ
Քարտեզ

Կենդանիների կմախքները վերաբերում են տարբեր ժամանակահատվածների։ Եթե գաճաճ գետաձին անհետացել է մոտ 180.000 տարի առաջ, ապա գաճաճ եղջերուն`մոտ 18.000 տարի առաջ։

Քարանձավի առաջին գիտական հետազոտությունը կատարվել է 1885 թվականին, սակայն այն շարունակել է փակ մնալ մինչև 1933 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քարանձավն օգտագործվել է որպես պատսպարան։ 20-րդ դարի երկրորդ կեսին այստեղ հիմնադրվել է թանգարան, որից 1980 թվականին գողացվել են կարևոր ցուցանմուշներ`գաճաճ փղերի ոսկորներ և նեոլիթի շրջանի երեխայի գանգ։

Քարանձավի առավել հիմնավոր ուսումնասիրություն է կատարվել 1987 թվականին Էմմանուել Անատիի ղեկավարությամբ, որը Սալենտոյի համալսարանի հնէաբանության պրոֆոսոր էր։ Իտալացի հնագետների մի խումբ քարանձավում հայտնաբերել է ենթադրաբար պալեոլիթի շրջանին վերաբերող արվեստի գործեր, որոնք պատկերում են մարդու ձեռքեր, մարդանման ու կենդանանման կերպարներ, կենդանիների մի քանի պատկերներ քարանձավի ստորին ստալագմիտային գոյացությունների վրա։ Որոշ պատկերներ ներկայացնում են փղերի, որոնք Մալթայում անհետացել են պլեյստոցենի ժամանակաշրջանում։ Գտնված պատկերների մեծ մասը ավելի ուշ ոչնչացվել են վանդալների կողմից։

Քարանձավի խորությունը 144 մետր է, սակայն այցելության համար բաց է 50-մետրանոց հատվածը։ Քարանձավի մուտքի մոտ գորխում է թանգարան, որտեղ ներկայացված են կարևոր գտածոներ։

Շերտագրություն խմբագրել

 
Ժամանակակից փղի ձագի կմախք Գհար Դալամի թանգարանում

Քարանձավը բաղկացած է 6 շերտից[2]։

  1. Ընտանի կենդանիների շերտ (մոտ 74 սմ)։ Այս շերտում հայտնաբերվել են հիմնականում գյուղատնտեսական նշանակություն ունեցո կենդանիների `կովերի, ձիերի, այծերի, ոչխարների մնացորդներ։ Շերտում հայտնաբերվել են նաև մարդկային մնացորդներ, կերամիկա, զարդեր ու գործիքներ։
  2. Կրաքարի շերտ (մոտ 0.6 սմ)
  3. Եղջերուների շերտ (մոտ 175 սմ)։ Գաճաճ եղջերւոն, որը հայտնաբերվել է այս շերտում, ծագում է եվրոպական ազնվացեղ եղջերուից (լատին․՝ Cervus elaphus): Այս շերտում հայտնաբերվել են նաև բազմաթիվ գիշատիչների, հատկապես գորշ արջի, կարմիր աղվեսի և գայլի, ինչպես նաև կարապների, հսկա կրիաների ու մկների կմախքներ։
  4. Մանրաքարի շերտ (մոտ 35 սմ)։ Կազմված է բացառապես ոչ մեծ գետաքրարերից, որոնք մնացել են քարանձավում հոսած գետից։ Գետի հոսանքը բավական ուժեղ է եղել, ինչի մասին վկայում է փորվածքը։
  5. Գետաձիերի շերտ (մոտ 120 սմ)։ Այս շերտը հայտնաբերվել է մալթական գաճաճ գետաձի (լատին․՝ Hippopotamus melitensis): Ի թիվս այս շերտում հայտնաբերված այլ կենդանիների`այստեղ եղել են նաև գաճաճ փիղ, հսկայական չափերի կրծողներ, Leithia cartei:
  6. Առանց ոսկորների կավե շերտ (մոտ 125 սմ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Museums of the World
  2. George Zammit Maempel, 1989. Għar Dalam Cave and Deposits

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գհար Դալամ» հոդվածին։