Գլյուքսբուրգ ամրոց

Գլյուքսբուրգների դինաստիայի ընտանեկան բնակավայր

Գլյուքսբուրգ ամրոց (դանիերեն` Lyksborg Slot, Լյուքսբորգ շլոթ), Գլյուքսբուրգների դինաստիայի ընտանեկան բնակավայր։ Գտնվում է դանիական սահմանի մոտակայքում, Գերմանիայի ամենահյուսիսում, Գլյուքսբուրգ քաղաքում,Ֆլենսբուրգից 11 կմ հեռավորության վրա։

Museum Silhouette.svg
Գլյուքսբուրգ ամրոց
դանիերեն` Lyksborg Slot
Schloss Gluecksburg msu 2018 -7111.jpg
Գլյուքսբուրգ ամրոցի հարավային ճակատ
Տեսակշատո, water castle? և թանգարան
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
ՏեղագրությունFlag of Schleswig-Holstein.svg Շլեզվիգ Հոլշտայն
State symbol of Schleswig-Holstein.svg
ՎայրԳլյուքսբուրգ
ՀասցեSchloss, 24960 Glücksburg[2]
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
ՍեփականատերՇլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Գյլուքսբուրգ արքայատոհմ
Օգտագործվում էթանգարան
Կառուցման սկիզբ1582
Առաջին հիշատակում1192
Հիմնադրված է1583
ՃարտարապետՆիկոլաուս Կարիես
Կառուցման ավարտ1587
ՊատվիրողՀանս II կրտսեր
Կարգավիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան
Պաշտոնական կայք

Ամրոցը լճի մեջ է, լճի մակերեսից 2,5 մետր բարձրություն ունեցող հիմքի վրա։ Կառուցել է նրա նախագծող ճարտարապետ Նիկոլաուս Կերիեսը (անգլ.՝ Nikolaus Karies) Հանս II կրտսերի հրամանով[3]։

ՊատմությունԽմբագրել

Ամրոցի պատմությունը սկսվել է 1192 թվականին Շլեզվիգի Սուրբ Միքայել կրկնակի վանական համալիրից, որը անբարոյականության և հարբեցողության հեղինակություն էր վայելում։ Շլեզվիգի եպիսկոպոսը վանկաններին տեղափոխել է։ Միանձնուհիներն այնտեղ մնալով հիմնել են Սուրբ Հովհաննես վանքը, իսկ վանականները տեղափոխվել են Լանգսի լճի ափ և հիմնել են Գուլդենհոլմ աբայությունը (գերմաներեն՝ Güldenholm): Սակայն այս տեղափոխությունը նպատակին չի ծառայել և վանականներին նորից տեղափոխել են մեկ այլ վայր՝ Մունկբրարուպ։ Սա համընկել է Դանիայում ցիստերցիանական կանոնների խստացման հետ։ 1209-1210 թվականներին հիմնվել է նոր՝ Ռայդ Քլասթեր (դանիերեն Ryd Kloster) ցիստերցիանական աբբայությունը (անգլ.՝ Cistercians )[4], այսօրվա Գլյուքսբուրգ ամրոցի տեղում։ Լքված շենքերն անմխիթար վիճակում են եղել, երբ Հանս II կրտսերի՝ Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգի առաջին դուքսի (անգլ.՝ John II, Duke of Schleswig-Holstein-Sonderburg) հրամանով քարերը քանդվել են և այդ քարերով կրկին կառուցվել է ամրոց։ Ամրոցի շինարարությունը սկսվել է 1582 թվականին և ավարտվել է ընդամենը հինգ տարում[5]։

2005 թվականի պեղումների ժամանակ լճի հատակում հայտնաբերել են վանական համալիրի հիմքերը, գերեզմաններ և համալիրի գոյության բազմաթիվ վկայություններ[6]։

Գլյուքսբուրգների ժառանգական սեփականությունԽմբագրել

Մի քանի հարյուրամյակ շարունակ ամրոցը պատկանել է Շլեզվիգ Հոլշտայնի դուքսերին։ XIX դարի կեսերին եղել է դանիական թագավոր Քրիստիան IX -ի տիրապետության տակ։ Ամրոցը Գլյուքսբուրգների ժառանգական սեփականությունն է։

ՊատկերասրահԽմբագրել

Ներկայումս Գլյուքսբուրգ ամրոցում թանգարան է գործում, ինչպես նաև լինում են համերգներ, հարսանիքներ և այլ միջոցառումներ[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.schloss-gluecksburg.de/kontakt
  3. Rudolf Jaeger: Karies, Nikolaus. in: Schleswig-Holsteinisches Biographisches Lexikon. Band 1. Karl Wachholtz Verlag, Neumünster 1970, S. 174–175 (գերմաներեն)
  4. Ցիստերցիանականների պաշտոնական կայք
  5. Johann Herzog von Schleswig-Holstein-Sonderburg
  6. Abendblatt.de: 2005 թվականի երկրաբանական հետազոտությունների զեկույց (գերմ.)
  7. «WELCOME TO SCHLOSS GLÜCKSBURG» 

Արտաքին հղումներԽմբագրել