Գլիպտիկա, (հուն․՝ γλφκσ-փորագրել), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վրա փորագրելու, քանդակելու արվեստ։ Գլիպտիկայի հայտնի հնագույն նմուշները ստեղծվել են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակում՝ Մի Հեծյալի և հետևակի մենամարտի պատկերով գեմմա, սարդիոն, թռչունի պատկերով գեմմա, սարդիոն Միջագետքում, Առաջավոր Ասիայում և Եգիպտոսում։ Փորագրված այդ քարերը հիմնականում գլանաձև կնիքներ են՝ մարդկանց և կենդանիների ռեալիստա Դիմապատկերով գեմմա կան պարզունակ պատկերներով, կենցաղային ու դիցաբանական տեսարաններով, երկրաչափական նախշերով։

Միջագետքի գլիպտիկայի ավանդույթներին սերտորեն կապված են Ուրարտուի և Աքեմենյան Պարսկաստանի գեմմաները։ Ուրարտական կնիքների վրա հաճախ հանդիպում են պաշտամունքային պատկերներ, խորհրդանշաններ, երբեմն՝ թագավորի, քրմապետի, նրանց մերձավոր Զկնկուլի պատկերով սարդիոնե գեմմայի կնքադրոշմների, ինչպես և առյուծի նկարներ։ Եգիպտոսի կնիքները ունեն բզեզի՝ սուրբ կոյաբնդեռի ձև, որոնց ստորին մասում կան գաղափարագիր տեքստեր կամ դիցաբանական կերպարներ։ Հին Տունաստանոլմ և Տռոմում գլիպտիկայի արվեստը հասել է բացառիկ նրբության և գծանկարի գեղեկցության։

Մ․թ․ա․ 5-4-րդ դարերում, երբ կազմավորվել են անտիկ գլիպտիկայի դասական ձևերը, մեծ նշանակություն է ստացել քարերի տարբեր դեկորատիվ հատկությունների կիրառումը։ Այդ ժամանակի գեմմաների պատկերները աչքի են ընկնում զուսպ կոմպոզիցիայով, պարզությամբ և ներդաշնակությամբ։ Մ․թ․ա․ 4-րդ դարում տարածում են գտել կամեյոնները՝ ուռուցիկ պատկերներով գեմմաները։ Հելլենիզմի շրջանում բարձր ծաղկման է հասել դիմանկարներով գլիպտիկան։ Դանուբի, Տռենոսի, Մերձսևծովյան հյուսիսային շրջաններում, Հարավային Կովկասում գոյություն են ունեցել գլիպտիկայի տեղական դպրոցներ։ Հայաստանի պատմության պետական թանգարանում պահվում են կիսաթանկագին քարերից բազմաթիվ կնիքներ, որոնց վրա փորագրված են կամ անուններ, կամ արձանագրություններ, բանաձևեր կամ նրանց տերերի նշանները։ Միջին դարերում գլիխպտիկան գլխավորապես զարգացել է Արևելքում։ Եվրոպայում այն կրկին վերելք է ապրել Վերածննդի դարաշրջանում, առանձնապես՝ կլասիցիզմի շրջանում։ 19-րդ դարում գլիպխտիկան որպես արվեստի տեսակ անկում է ապրել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 95
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիպտիկա» հոդվածին։