Գլեդիս Կոնստանս Կուպեր (անգլ.՝ Gladys Constance Cooper,դեկտեմբերի 18, 1888(1888-12-18)[1][2][3][…], Hither Green, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 17, 1971(1971-11-17)[1][2][3][…], Հենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն ), բրիտանացի դերասանուհի։

Գլեդիս Կուպեր
Ծնվել էդեկտեմբերի 18, 1888(1888-12-18)[1][2][3][…]
ԾննդավայրHither Green, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 17, 1971(1971-11-17)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՀենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի տնօրեն
Ամուսին(ներ)Sir Neville Pearson, 2nd Baronet?, Philip Merivale? և Herbert John Buckmaster?
Երեխա(ներ)John Rodney Buckmaster?
Պարգևներ և մրցանակներ

Երեք անգամ արժանացել է «Օսկարի»։

Կենսագրություն խմբագրել

Կարիերա խմբագրել

Գլեդիս Կուպերը ծնվել է 1888 թվականին դեկտեմբերի 18-ին Լոնդոնում, Չարլզ Ուիլյամ Ֆրեդերիկ Կուպերի և Մեյբլ Բարնետի երեք դուստրերից մեկն էր։

Թատերկան բեմում նրա դեբյուտը տեղի է ունեցել 1905 թվականին «Զանգերը հեքիաթային երկրում» մյուզիքլի շրջագայության ընթացքում։ Հետագա տարիներին նա ակտիվորեն մասնակցել է անգլիական թատրոնների տարբեր բեմադրություններում, իսկ 1917 թվականին կինոյում առաջին դեբյուտը կատարել է «Տասնմեկերորդ պատվիրան» ֆիլմում։ Պատանեկության տարիներին Գլեդիս Կուպերը նույնպես սիրված նորաձևության մոդել էր։

1940 թվականների սկզբից դերասանուհին սկսել է իր կարիերան Հոլիվուդում, որտեղ հաճախ խաղում էին շքեղ արիստոկրատներ։ Նմանատիպ դերում նա հայտնվել է այդպիսիսի ֆիլմերում, ինչպիսին են «Ռեբեկա» (վեպ) (1940 թվականին) և «Լեդի Համիլթոն» (1941 թվականին)։ Գլեդիս Կուպերը երեք անգամ առաջադրվել է ակադեմիայի մրցանակի՝ ֆիլմերում լավագույն աջակցող դերի համար «Առա՛ջ, ճանապարհորդ» (1942), «Բեռնադետի երգը» (1943) և «Իմ գեղեցիկ օրիորդ» (1964) ֆիլմերի համար։

1964-1965 թվականներին դերասանուհին «Rogues» հեռուստասերիալում խաղացել է Մարգարիտ Սենթ Քլերի դերը, որտեղ նրա հետ նկարահանվել է Դևիդ Նիվենի ու Շառլ Բուայեի հետ, որի դերակատարման համար առաջադրվել է 1965 թվականին «Էմմի» մրցանակաբաշխության։ Հեռուստատեսությամբ նա դերեր է ունեցել նաև «Թատրոն 90», «Մթնշաղի գոտի» և «Բեն Քեյսի» հեռուստասերիալներում։

1968 թվականին, գրեթե 80 տարեկան հասակում, Գլեդիս Կուպերին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան։

Անձնական կյանք խմբագրել

Դերասանուհին երեք անգամ ամուսնացել է։ Նրա առաջին ամուսինը, որի հետ ամուսնացել է 1908 թվականին, կապիտան Հերբերտ Բուքմաստերն էր, որից ունեցել է երկու երեխաներ՝ Ջոնա և Ջոն։ Ջոնան 1939 թվականին ամուսնացել է բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Մորլիի հետ։

1927-1936 թվականներին Կուպերը ամուսնացած էր սըր Նևիլ Փիրսի հետ, ումից նա դուստր է ծնել։ 1937 թվականին նա ամուսնացել է անգլիացի դերասան Ֆիլիպ Մերիվալի հետ։ Կուպերը երկար ժամանակ ապրում էր Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, որպես մշտական օտարերկրյա բնակիչ, իր երրորդ ամուսնու հետ մինչև 1946 թվականին սրտի կաթվածից իր մահը։

Առաջացած տարիքում Գլեդիս Կուպերը վերադարձել է Մեծ Բրիտանիա, որտեղ մահացել է թոքաբորբից՝ 1971 թվականի նոյեմբերի 17-ին, Օքսֆորդշիր կոմսության Հենլի-Օն-Թեմզ քաղաքում։

Ֆիլմերի ընտրանի խմբագրել

  • 1964 — Իմ հիանալի տիկին – Տիկին Հիգինս
  •  1963 — Ադրիան Մեսսենջերի ցուցակը –Տիկին Կարուժեան
  • 1958 — Առանձին սեղաններ - Տիկին Ռիլթոն Բել
  • 1949 — Մադամ Բովարի - տիկին Դուպուի
  • 1949 — Գաղտնի պարտեզ– տիկին Մադլոք
  • 1948 – Ծովահեն - Մորաքույր Ինեզ
  • 1947 – Եպիսկոպոսի կինը –տիկին Հեմիլթոն
  • 1945 –Որոշման հովիտ - Կլարիսա Սքոթ
  • 1943 – Բեռնադետի երգ - Մերի Թերեզայի քույրը
  • 1943 – Հավերժություն և մի օր –տիկին Բերինջեր
  • 1942 – Առաջ, ճանապարհորդ - տիկին Հենրի Վինդլ Վալե
  • 1941 – Լեդի Համիլթոն - Լեդի Ֆրանսիս Նելսոն
  • 1940 –Ռեբեկա - Բեատրիս Լեյսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեդիս Կուպեր» հոդվածին։