«Գիրի/Հաձի» (անգլ.՝ Giri/Haji, ճապ.՝ 義理/恥, թարգմանությամբ նշանակում է «Պարտականություն/Ամոթ»), բրիտանական հեռուստասերիալ, որի պրեմիերան Մեծ Բրիտանիայում կայացել է 2019 թվականի հոկտեմբերին BBC Two հեռուստաալիքով, իսկ ամբողջ աշխարհում՝ 2020 թվականի հունվարի 10-ին Նեթֆլիքս սթրիմինգային հարթակով։ Սերիալը ստեղծվել և գրվել է Ջո Բարթոնի կողմից։ Դերասանական կազմում ընդգրկվել են Տակեհիրո Հիրան, Քելի Մաքդոնալդ, Յոսուկե Կուբոզուկան, Ուիլ Շարփը, Մասահիրո Մոտոկին, Ջասթին Լոնգը, Աննա Սավաին և Չարլի Քրիդ-Մայլսը[1]։ Սերիալի գործողությունը ծավալվում է Լոնդոնում և Տոկիոյում, անգլերեն և ճապոներեն երկխոսություններով[1]։

Գիրի/Հաձի
(անգլ.՝ Giri/Haji, ճապ.՝ 義理/恥)
Изображение логотипа
ԺանրՔրեական թրիլեր
ՍտեղծողՋո Բարթոն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Լեզու
  • Անգլերեն
  • Ճապոներեն
Ռեժիսոր
  • Ջուլիան Ֆարինո
  • Բեն Չեսել
Գլխավոր
դերերում
  • Տակեհիրո Հիրա
  • Քելի Մաքդոնալդ
  • Յոսուկե Կուբոզուկա
  • Ուիլ Շարփ
  • Աոի Օկույամա
  • Յոշիկա Մինատո
ՊրոդյուսերՍյուզի Լիգաթ
Գործադիր պրոդյուսեր
  • Ջեյն Ֆիթերսթոուն
  • Քրիս Ֆրայ
  • Ջո Բարթոն
  • Ջուլիան Ֆարինո
ՍցենարիստՋո Բարթոն
Օպերատոր
  • Դևիդ Օդ
  • Փիերս ՄաքԳրեյլ
ԵրաժշտությունԱդրիան Ջոնսթոն
Մոնտաժ
  • Էլեն Փիրս Լյուիս
  • Մեթյու Թաբերն
  • Դոմինիկ Սթրեվենս
Նկարահանման վայր
  • Միացյալ Թագավորություն
  • Ճապոնիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Սերիաների ցանկԱմբողջական ցանկ
Էկրաններին էՀոկտեմբերի 17, 2019 (2019-10-17)-ից Դեկտեմբերի 5, 2019 (2019-12-05)
Հեռուստաալիք
ԴիստրիբյուտորBBC
Պատկերի ձևաչափ4K UHD 2160p
Ձայնի ձևաչափՍտերեո
Պաշտոնական կայքէջ

Սինոփսիս խմբագրել

Տոկիոյում ապրող խուզարկու Կենձո Մորին (Տակեհիրո Հիրա) մեկնում է Լոնդոն՝ գտնելու իր եղբորը՝ Յուտոյին (Յոսուկե Կուբոզուկա), որը նախկինում մահացած էր համարվում։ Յուտոյին մեղադրում են Յակուձայի անդամի զարմիկի սպանության մեջ, որը սպառնում է Տոկիոյում ավազակային պատերազմ սկսել։ Մինչ Կենձոն փորձում է տեղափոխվել Լոնդոնի անծանոթ տարածքով, պարզելու, թե արդյո՞ք իր եղբայրը ապրում է և արդյո՞ք նա մեղավոր է, նա ծանոթանում է մայրաքաղաքի ոստիկանության խուզարկու կոնստեբլ Սառա Վեյցմանի (Քելի Մաքդոնալդ) և սեքսի ոլորտում աշխատող և բրիտանական ու ճապոնական արմատներ ունեցող երիտասարդ Ռոդնի Յամագուչիի հետ։ Լոնդոնում Յուտոյին փնտրելու հետ մեկտեղ, Կենձոն պետք է աջակցի նաև իր ընտանիքին Տոկիոյում։ Կենձոյի հետաքննությունը նրան կապում է Լոնդոնի կոռումպացված հանցավոր աշխարհի վտանգավոր տարրերի հետ[2]։

Դերասանական կազմ և կերպարներ խմբագրել

  • Տակեհիրո Հիրա` Կենձո Մորի (ճապ.՝ 森健三, Մորի Կենձո), ճապոնացի խուզարկու, որը մեկնում է Լոնդոն՝ իր եղբորը գտնելու համար[1]
  • Քելի Մաքդոնալդ` Սառա Վեյցման, մայրաքաղաքի ոստիկանության խուզարկու կոնստեբլ[1][3]
  • Յոսուկե Կուբոզուկա` Յուտո Մորի (ճապ.՝ 森ゆうと, Մորի Յուտո), Կենձոյի կրտսեր եղբայր և Յակուձայի անդամ[1]
  • Ուիլ Շարփ` Ռոդնի Յամագուչի, ճապոներեն և բրիտանական արմատներ ունեցող խարիզմատիկ մարմնավաճառ և թմրամոլ, որն ապրում է Լոնդոնում[1]
  • Աոի Օկույամա` Տակի Մորի (ճապ.՝ 森多喜, Մորի Տակի), Կենձոյի 16-ամյա դուստր
  • Մասահիրո Մոտոկի` Ֆուկուհարա (ճապ.՝ 福原, Ֆուկուհարա), Յակուձայի ղեկավար[1]
  • Չարլի Քրիդ-Մայլս` Քոնոր Աբոթ, Լոնդոնում կազմակերպված հանցավորության ղեկավար[1]
  • Ջասթին Լոնգ` Էլիս Վիքերս, ամերիկացի, որը բիզնես համագործակցություն ունի Աբոթի հետ[1]
  • Սոֆիա Բրաուն` Դոնա Քլարկ, Աբոթի հետ կապ ունեցող մարդասպան
  • Յուկո Նակամուրա` Ռեի (ճապ.՝ レイ, Ռեի), Կենձոյի կին
  • Միցուկո Օկա` Նացուկո (ճապ.՝ なつこ, Նացուկո), Կենձոյի և Յուտոյի մայր
  • Թոնի Փիթս` Սթիվ Էնգլինգ, խուզարկու տեսուչ և Սառայի ղեկավար[1]
  • Աննա Սավաի` Էյկո (ճապ.՝ えいこ, Էյկո), Ֆուկուհարայի դուստր, որը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Յուտայի հետ
  • Թոնի Ուեյ` Ռոյ, խուզարկու մայրաքաղաքի ոստիկանությունից, որը ճանապարհորդում է Տոկիո փոխանակման ծրագրի շրջանակներում
  • Տոգո Իգավա` Հոտակա Մորի (ճապ.՝ 森穂高, Մորի Հոտակա), Կենձոյի և Յուտոյի հայր[1]
  • Ջեյմի Դրեյվեն` Իան Սամերս, Սառայի նախկին ընկեր և մայրաքաղաքի ոստիկանության ներկայիս խուզարկու կոնստեբլ
  • Կացույա` Տոշիո (ճապ.՝ としお, Տոշիո), Կենձոյի զուգընկեր Տոկիոյի ոստիկանության վարչությունում
  • Յոշիկա Մինատո` Յիրո (ճապ.՝ 次郎, Յիրո), Յակուձայի անդամ

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

«Գիրի/Հաձի» հեռուստասերիալի մասին հայտարարվել է 2017 թվականի մայիսին[4]։ 2018 թվականի օգոստոսին հաստատվել է, որ այն ցուցադրվելու է BBC Two հեռուստաալիքով[1]։ Փիրս Վենջերը նկարագրել է սերիալը որպես «տարբեր այն ամենից, ինչ մենք մինչ այդ տեսել ենք բրիտանական հեռուստատեսությունում»[5]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները սկսել են Լոնդոնում 2018 թվականի օգոստոսին[1][6] և շարունակվել են Հասթինգսում 2019 թվականի մարտին[7]։ Սերիալի նկարահանումները նույնպես անցկացվել են Տոկիոյում[3]։

Սերիալի գլխավոր դերակատար Տակեհիրո Հիրան մեկնաբանել է երկլեզու սցենարով նկարահանումների բարդ բնույթը․ «Մենք իրոք դժվար ժամանակ ենք անցկացրել թարգմանություններ անելով․․․ Տեքստում մանր նրբությունները չէին համընկնում կամ վատ էին թարգմանվում։ Այնպես որ, մենք այստեղ-այնտեղ էինք գնում Ջոյի և ռեժիսորի հետ։ Դա մարտահրավեր էր, բայց այն մեզ դուր եկավ»[8]։

Սերիաներ խմբագրել

No.TitleDirected byWritten byOriginal air date
1Սերիա 1Ջուլիան ՖարինոՋո ԲարթոնՀոկտեմբերի 17, 2019 (2019-10-17)
2Սերիա 2Ջուլիան ՖարինոՋո ԲարթոնՀոկտեմբերի 24, 2019 (2019-10-24)
3Սերիա 3Ջուլիան ՖարինոՋո ԲարթոնՀոկտեմբերի 31, 2019 (2019-10-31)
4Սերիա 4Ջուլիան ՖարինոՋո ԲարթոնՆոյեմբերի 7, 2019 (2019-11-07)
5Սերիա 5Բեն ՉեսելՋո ԲարթոնՆոյեմբերի 14, 2019 (2019-11-14)
6Սերիա 6Բեն ՉեսելՋո ԲարթոնՆոյեմբերի 21, 2019 (2019-11-21)
7Սերիա 7Բեն ՉեսելՋո ԲարթոնՆոյեմբերի 28, 2019 (2019-11-28)
8Սերիա 8Ջուլիան ՖարինոՋո ԲարթոնԴեկտեմբերի 5, 2019 (2019-12-05)

Քննադատների արձագանք խմբագրել

«Գիրի/Հաձի» հեռուստասերիալը քննադատների կողմից դրական արձագանքի է արժանացել։ Rotten Tomatoes կայքում այն 100% վարկանիշ և 9.06/10 միջին գնահատական ունի, որոնք հիմնվել են 21 քննադատների ակնարկների վրա։ Կայքի պաշտոնական կոնսեսուսն ասում է․ «Խելացի, լարված և հոյակապ նկարահանված, «Գիրի/Հաձի»-ն գրեթե կատարյալ քրեական թրիլեր է զարմանալիորեն սուր հումորի զգացումով»[9]։

Radio Times-ի համար գրելով Պատրիկ Քրեմոնան նկարագրել է սերիալը որպես «թարմ օդի շունչ», դրան հինգից հինգ աստղ շնորհելով[10]։ The Times-ի քննադատ Քերոլ Մայգլին առաջին սերիային հինգից չորս աստղ է շնորհել[11], մինչդեռ The Daily Telegraph-ից Մայքլ Հոգանը դրան հինգից հինգ աստղ է շնորհել[12]։ The New Yorker-ն ընդգրկել է սերիալը սթրիմինգային հարթակներում հասանելի լավագույն ծրագրերի ցանկում[13]։ Լյուսի Մանգանը The Guardian-ից ավելի քննադատական էր՝ սերիալին հինգից երեք աստղ շնորհելով՝ հիմնվելով մասնակի դիտման վրա[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Casting announced as filming begins on new drama thriller Giri/Haji – Media Centre». BBC. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «BBC Two announces new crime thriller Giri/Haji». Royal Television Society. 2019 թ․ հոկտեմբերի 4.
  3. 3,0 3,1 Tartaglione, Nancy (2018 թ․ հուլիսի 23). «Kelly Macdonald To Star In 'Giri/Haji'; BBC One/Netflix Thriller From Sister Pictures». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Controller of BBC Drama Piers Wenger announces raft of new commissions – Media Centre». www.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «Variety». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Filming underway on Giri/Haji». The Knowledge (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Gladstone, Richard (2019 թ․ մարտի 11). «Here's why film crews are in Hastings and St Leonards». Hastings & St Leonards Observer. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  8. «BBC - Interview with Takehiro Hira - Media Centre». www.bbc.co.uk. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  9. «Giri/Haji: Season 1» – via www.rottentomatoes.com.
  10. «BBC Two crime thriller Giri/Haji has been a breath of fresh air - and one of the best shows of the year». Radio Times.
  11. Midgley, Carol. «Giri/Haji review — promises to be much more than just another crime thriller» – via www.thetimes.co.uk.
  12. Hogan, Michael (2019 թ․ հոկտեմբերի 17). «Giri/Haji, episode 1 review: Arty, ambitious and a bit bonkers» – via www.telegraph.co.uk.
  13. Patterson, Troy. «The Best Television Shows to Stream Now». The New Yorker.
  14. «Giri/Haji review – Kelly Macdonald crime show is all killer and no thriller». the Guardian. 2019 թ․ հոկտեմբերի 17.

Արտաքին հղումներ խմբագրել