Գիրգա
Գիրգա (մասրի՝ جرجا), քաղաք և շրջանի կենտրոն Եգիպտոսի Սոհագ նահանգապետությունում։ Գտնվում է նահանգապետության հարավային մասում՝ Սոհագից 35 կմ դեպի հարավ, Կենա քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Նեղոս գետի ձախ ափին։ Քաղաքի բնակչությունը կազմում է 120 413 մարդ (2005)[3]:
Քաղաք | ||
---|---|---|
Գիրգա | ||
մասրի՝ جرجا | ||
Երկիր | Եգիպտոս | |
Համայնք | Girga? և Sohag Governorate?[1] | |
ԲԾՄ | 70±1 մետր, 70 մետր | |
Բնակչություն | 102 597 մարդ (նոյեմբերի 11, 2006)[2] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +20 93 | |
| ||
Անվանում
խմբագրելՎարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անունը ծագել է Ռամզես II-ի քրոջ անունից, որին կոչում էին Գիրգիո։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ քաղաքի անունը ծագել է Ղպտի ուղղափառ եկեղեցու Մերի Գիրգիս (Սուրբ Գևորգ) տաճարի անունից։
Պատմություն
խմբագրելԼեգենդը հայտնում է, որ Գիրգա քաղաքից ոչ հեռու գտնվում էր հնագույն Տինիս քաղաքը, որտեղ, ըստ Հին եգիպտական պատմաբան Մանեթոնի, մ.թ.ա. շուրջ 3100 թվականին տեղի է ունեցել Ստորին Եգիպտոսի միավորումը։ Օսմանյան կայսրության ժամանակ Գիրգան եղել է անկախ վիլայեթ, որը գոյություն է ունեցել մինչև XVIII դարի կեսերը, երբ բռնկվել է խոլերայի համաճարակը։ Համաճարակն ավերել է քաղաքը, իսկ մնացած բնակչությունը հեռացել է։ Քաղաքի նոր հիմնադիրը համարվում է Էս-Շայուտ շեյխը, ով քաղաքի տեղում հիմնադրել է կրոնական ուսումնարան և կառուցել է մզկիթ։ Քաղաքի բնակչությունը ավելի է աճել, երբ Ֆրանսիան ձեռնարկել է Եգիպտական արշավանքը։ Ֆրանսիացիները Գիրգան իրենց զորքի համար ընտրել են որպես բազա։ Ֆրանսիական զորքի հեռանալուց հետո՝ Մուհամեդ Ալիի կառավարման օրոք, Գիրգան դարձել է Եգիպտոսի յոթ վարչական շրջանների կենտրոններից մեկը։ 1960 թվականին Գիրգան մտել է Սահագ նահանգապետության մեջ։
Գիրգան ներկայում
խմբագրելԳիրգան այսօր Նեղոս հովտի նշանակալի արդյունաբերական և գյուղատնտեսական կենտրոններից մեկն է։ Այնտեղ գործում են շաքարի գործարան, ձեռնարկություն հրուշակեղենի արտադրության համար։ Գիրգայի տեսարժան վայրերից մեկն է Էս-Սինի մզկիթը։
Գիրգա շրջան
խմբագրելԳիրգա վարչական շրջանի մակերեսը կազմում է 157,59 կմ², իսկ բնակչությունը՝ 424 554 մարդ (2001):
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Tour Egypt
- Мраморная стела в Гирге - Brown University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրգա» հոդվածին։ |