Գիլերմե Արանա

բրազիլական Ֆուտբոլիստ

Գիլերմե Անտոնիո Արանա Լոպես (պորտ.՝ Guilherme Antonio Arana Lopes,ապրիլի 14, 1997(1997-04-14)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատելտիկո Մինեյրո» ակումբի պաշտպան։ 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Գիլերմե Արանա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1997(1997-04-14)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Արանան «Կորինթիանս» ակումբի սան է։ 2014 թվականին ներառվել է մրցաշրջանի թիմի հիմնական հայտում, բայց դաշտ այդպես էլ դուրս չի եկել։ 2015 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Գիլերմեն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ատելտիկո Պարանաենսե»։ Մայիսի 24-ին «Ատելիտկո Մինեյրո» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Բրազիլիայի Սերիա A-ում[3]։ Ամռանը Արանան վերադարձել է «Կորինթիանս» ակումբ։ Օգոստոսի 13-ին «Սպորտ Ռեսիֆի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել հիմնական կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ուենդելին[4]։ Սեպտեմբերի 6-ին «Պալմեյրաս» ակումբի դեմ մրցախաղում Գիլերմեն խփել է իր առաջին գոլը «Կորինթիանս» ակումբի կազմում[5]։ Իր մեկնարկային մրցաշրջանում դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ 2016 թվականի ապրիլի 21-ին Չիլիի «Կոբրեսալ» ակումբի դեմ մրցախաղում Արանան նորամուտ է ունեցել Լիբերտադորեսի գավաթում[6]։ Նույն խաղում խփել է գոլ։ Տարվա ավարտին խաղացողի նկատմամաբ հետաքրքրություն են ցուցաբերել գերմանական «Շալկե 04» և անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբները[7]։

2017 թվականի դեկտեմբերին իսպանական «Սևիլյա ՖԱ»-ն հայտարարել է այն մասին, որ գնել է Արանային՝ մինչև 2022 թվականը պայմանագիր կնքելով նրա հետ[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականին Արանան Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Պարագվայի[9], Կոլումբիայի[10], Արգենտինայի[11], Ուրուգվայի[12] և երկու անգամ Էկվադորի[13][14] երիտասարդական հավաքականների դեմ մրցախաղում։ Ուրուգվայցիների և Էկվադորցիների դեմ խաղում Գիլերմեն խփել է գոլ։

Ձեռքբերումներ խմբագրել

«Կորինթիանս»
Բրազիլիայի հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Атлетико Паранаэнсе VS. Атлетико Минейро 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Коринтианс VS. Спорт Ресифи 4:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Палмейрас VS. Коринтианс 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Коринтианс VS. Кобресаль 6:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. ««Тоттенхэм» и «Шальке» поспорят за 19-летнего защитника «Коринтианса»» (անգլերեն). soccer.ru. 2016 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. Bruno Cassucci (2017 թ․ նոյեմբերի 28). «Após despedida do Corinthians, Arana vai à Espanha fechar com o Sevilla nesta quarta» (պորտուգալերեն). Globo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  9. «Бразилия (до 20) VS. Парагвай (до 20) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  10. «Колумбия (до 20) VS. Бразилия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  11. «Бразилия (до 20) VS. Аргентина (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  12. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  13. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  14. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլերմե Արանա» հոդվածին։