Գիա Գրիգալավա

ֆուտբոլիստ

Գիա Գրիգալավա (վրաց.՝ გია გრიგალავა, օգոստոսի 5, 1989(1989-08-05)[1][2][3], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս-վրացի ֆուտբոլիստ։ Տուլա քաղաքի «Արսենալ» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի պաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Գիա Գրիգալավա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Վրաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1989(1989-08-05)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190
Քաշ 85
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Արսենալ
Համար 61
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Լոկոմոտիվ (Ռոստով)
2006—2008 Ռուսաստան Ռոստով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2008 Ռուսաստան Ռոստով 1 (0)
2008—2010 Ռուսաստան ՍԿԱ 25 (2)
2009  Ռուսաստան Մոսկվա 18 (0)
2010  Ռուսաստան Ռոստով 9 (0)
2011—2013 Ռուսաստան Վոլգա 50 (1)
2013 Ռուսաստան Կրիլիա Սովետով 5 (0)
2013—2014 Ռուսաստան Անժի 22 (1)
2015 Կիպրոսի Հանրապետություն Պաֆոս 16 (1)
2016 Կիպրոսի Հանրապետություն Էթնիկոս 9 (0)
2017—մինչև հիմա Ռուսաստան Արսենալ (Տուլա) 0 (0)
Ազգային հավաքական
2009—2010 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 1 (0)
2011—մինչև հիմա Վրաստան Վրաստան 23 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Գիա Գրիգալավան ծնվել է 1989 թվականի օգոստոսի 5-ին Քութայիս քաղաքում[4][5]։ Գիայի հայրը՝ Ալեքսանդր Գրիգալավան, ԽՍՀՄ-ի Ռեգբի սպորտաձևի եռակի չեմպիոն է, խաղացել է «Ստրոիտել» ակումբում[4][5]։ 8 տարեկան հասակում Գիան ծնողների հետ միասին Քութայիսից տեղափոխվեց Դոնի Ռոստով։ Սկզբում փոքրիկ Գիան չգիտեր ռուսերեն, բայց ժամանակի ընթացքում սովորեց և արդեն կարողանում էր խոսել առանց ակցենտի[4][5]։

9 տարեկան հասակում Գիան միացել է Ռոստովի «Լոկոմոտիվ» ակումբի պատանեկան հավաքականին։ Նրա առաջին մարզիչը եղել է Վալերի Մակարենկոն[5]։ Սկզբում Գրիգալավան խաղում էր հարձակվողի դիրքում, սակայն մարզչին լսելով Գիան համալրեց թիմի պաշտպանական գիծը[4]։ «Լոկոմոտիվ»ում փոքրիկ ֆուտբոլիստը անցկացրեց 7 տարի, հետագայում տեղափոխվեց «Ռոստով» ֆուտբոլային ակումբ, որտեղ նրա մարզիչը դարձավ Սերգեյ Սելինը[5]։ «Ռոստով» ակումբում որոշ ժամանակ անցկացնելուց հետո նրան ընդունեցին ակումբի երիտասարդական հավաքական[5]։

Ակումբային կարիերա խմբագրել

2006 թվականից Գրիգալավան սկսեց հանդես գալ «Ռոստով» ակումբում։ Ակումբի կազմում մասնակցել է 2006/2007 մրցաշրջանին՝ անցկացնելով 46 խաղ և կարողացել է հեղինակել 1 գոլ։ 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Գրիգալավան Ռուսաստանի 2006/07 մրցաշրջանի 1/16 եզրափակիչ խաղում դեբյուտել է «Ռոստով» ակումբի հիմնական կազմ։ Գիան խաղացել է ամբողջ խաղը, իսկ նրա թիմը կարողացել է հաղթել 1:0 հաշվով։ Ռուսաստանի գավաթի առաջնության երկրորդ խաղը անցկացրել է 2007 թվականի ապրիլի 4-ին «Դինամո» ակումբի դեմ խաղում։ Գրիգալավան խաղաց 61 րոպե, որից հետո փոխարինման դուրս եկավ։ Խաղը ավարտվել է 1:2 հաշվով հօգուտ «Ռոստովի»։ 2007 թվականի ապրիլին «Ռոստով»-«Թոմ» հանդիպման ժամանակ Գիան ոտքով հարվածել է մրցակցի ֆուտբոլիստին, որի պատճառով որակազրկվել է չորս խաղով։

 
Գրիգալավան «Ռոստով» ակումբի կազմում

Գրիգալավայի դեբյուտը Ռուսաստանի առաջնություն («Ռոստով» ակումբում) կայացավ 2007 թվականի նոյեմբերի 3-ին մոսկովյան «Սպարտակ» ակումբի դեմ խաղում։ Գրիգալավան խաղադաշտ դուրս եկավ Միլան Վեշտիցայի փոխարեն, իսկ 24 րոպե անց փոխարինվեց Անդրեյ Բոչկվայի հետ։ Խաղը ավարտվեց «Սպարտակ» ակումբիի վստահ հաղթանակով (3:0)[6]։

2008 թվականի ամռանը Գրիգալավան տեղափոխվեց ՍԱԲ ակումբ և մուտք գործեց ռուսական բարձրագույն դիվիզիոն։ Ակումբում նա միանգամից իր տեղը գտավ հիմնական կազմում՝ մասնակցելով 25 խաղերի՝ դառնալով 2 գոլի հեղինակ, նաև ավարտեց մրցաշրջանը վեց դեղին քարտով, իսկ ակումբը մրցաշրջանը ավարտեց 13-րդ տեղով։

2009 թվականի հունվարին Գրիգալավան տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս»։ Ակումբում անցկացրեց մեկ շաբաթ՝ մարզվելով ակումբի երիտասարդական հավաքականում[7][8]։ Գիան հիանալի տպավորություն է թողել «Այաքս» ակումբի մարզչի վրա, բայց պայմանագիր չի կնքվել[9][10]։ 2009 թվականի փետրվարի 3-ին Գիան վարձավճարով տեղափոխվել է «Մոսկվա» ֆուտբոլային ակումբ[11][12]։ Գիայի դեբյուտը «Մոսկվա» ակումբում կայացել է 2009 թվականի փետրվարի 5-ին «Մագդեբուրգ» ակումբի դեմ ընկերական խաղում։ Գրիգալավան խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։ Խաղը ավարտվել է 0:1 հաշվով[13]։

2009 թվականի ապրիլի 4-ին «Ռուբին» ակումբի դեմ խաղում կայացել է Գիայի դեբյուտը Ռուսաստանի առաջնություն, որտեղ Գրիգալավան խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է 0:0 հաշվով։ 2009 թվականի ապրիլի 22-ին Գիան մասնակցեց Ռուսաստանի առաջնության 1/4 եզրափակչին։ Խաղը տեղի ունեցավ «Թոմ» ակումբի դեմ և ավարտվեց 2:1 հաշվով։ 2 շաբաթ անց՝ մայիսի 6-ին, Գրիգալավան մասնակցեց Ռուսաստանի գավաթի առաջնության կիսաեզրափակչից։ Խաղը տեղի է ունեցել «Մոսկվա» ակումբի մարզադաշտում, որտեղ «Մոսկվան» 1:0 հաշվով զիջեց «Ռուբին»ին։ Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում, որը տեղի է ունեցել հունիսի 14-ին «ԲԿՄԱ» ակումիբ դեմ, «Մոսկվան» անսպասելի պարտություն կրեց 2:0 հաշվով։ Հուլիսին առաջնությունը վերսկսվեց, Գրիգալավան մասնակցեց բոլոր խաղերին, այդ թվում Ռուսաստանի 2009/10 մրցաշրջանի 1/16-րդ եզրափակչին։ Առաջնությունը բարեհաջող էր ընթանում «Մոսկվայի» համար, մինչ 22-րդ տուրը, որտեղ թիմը 4:0 պարտվեց «Լոկոմոտիվ»-ին։ Արդյունքում «Մոսկվան» 15 միավորում կարողացավ զբաղեցնել 6-րդ տեղը։

2011 թվականին Գրիգալավաբ տեղափոխվեց «Վոլգա» ֆուտբոլային ակումբ։ Այնուհետը՝ «Անժի»։ 2015 թվականի հունվարին թմրամիջոցներ օգտագործելու պատճառով ընկավ սկանդալային իրավիճակում[14], որի պատճառով թիմը խզեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ[15][16]։ Այդ պատմությունից հետո տեղափոպվեց «Ամկար»։ Ամռանը, երբ բացվեց տրանսֆերային պատուհանը «Պաֆոս» ակումբը գնեց Գրիգալավային, վերջինս ստիպված եղավ տեղափոխվել Կիպրոս։

2017 թվականի հունվարի 14-ին Գրիգալավան տեղափոխվեց «Արսենալ (Թուլա)» ակումբ։ Պայմանագիրը կնքվել է «1,5+1» համակարգով[17]։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

2009 թվականի փետրվարին Գրիգալավան հայտարարեց, որ առայժմ հանդես չի գալիս ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներում[4]։ 2009 թվականի հունիսին Գիան հրավիրվեց Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կողմից մասնակցելու 2009 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Դեբյուտային խաղը կայացել է 2009 թվականի հունիսի 9-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, որտեղ Ռուսաստանի հավաքականը իր ուժերն էր չափում Ֆարերյան կղզիների ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հետ։ Խաղն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ ռուսների[18]։ Հետագայում Գիան հրավիրվել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կողմից մասնակցելու 2012 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Դեբյուտը կայացել է Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Интервью с Гией Григалавой(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Интервью с Гией Григалавой(չաշխատող հղում)
  6. ««Спартак» продолжает преследование». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  7. «Григалава — в «Аяксе»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  8. Защитник СКА Григалава находится на просмотре в «Аяксе»(չաշխատող հղում)
  9. ««Аякс» отказался от подписания Григалавы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  10. No Ajax Move For Grigalava Արխիվացված 2009-04-18 Wayback Machine(անգլ.)
  11. Гия Григалава стал «горожанином»!(չաշխատող հղում)
  12. «Григалава и Тарасов стали футболистами «Москвы»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Москва» уступила в Турции.(չաշխատող հղում)
  14. Дано официальное заключение о наличии в организме Григалавы запрещённых веществ
  15. «Анжи» может разорвать контракт с Григалавой из-за применения игроком запрещенных препаратов
  16. ««Анжи» и Григалава завершили сотрудничество». fc-anji.ru. 2015 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  17. ГИА ГРИГАЛАВА ПОПОЛНИЛ СТАН «АРСЕНАЛА»
  18. Российская «молодёжка» проиграла на Фарерах

Արտաքին հղումներ խմբագրել