Անտեսանելի մարդը

վեպ

Անտեսանելի մարդը (անգլ.՝ The Invisible Man) Հերբերտ Ուելսի վեպը, գրվել է 1897 թվականին։ Իր վեպում Ուելսը հանդես է գալիս հակառակ այդ ժամանակների գերմարդու մտքերին, ով ունի իրավունք բռնանալ ավելի թույլ կամ հիմար մարդկանց և նույնիսկ ոչնչացնել նրանց։

Անտեսանելի մարդը
անգլ.՝ The Invisible Man
Wells - The Invisible Man - Pearson cover 1897.jpg
ՀեղինակThe Natural?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Գրիֆին
Նկարագրում էԼոնդոն և Սասեքս
ՀաջորդԱշխարհների պատերազմը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչGrupo Anaya?
Հրատարակման տարեթիվ1897
The Invisible Man Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Այս վեպում նկարագրվում է անգլիացի ֆիզիկոս-գիտնական Գրիֆինի ճակատագիրը, ով հայտնագործել էր այն մեքենան, որը մարդուն կդարձներ անտեսանելի։ Ճիշտ է ամբողջովին անտեսանելի դառնալու համար մարդը պետք է լինի լսնամաշկ, որը հենց Գրիֆինն էր։ Գիրֆֆինը չէր ցանկանում շուտ ցույց տալ իր հատնագործությունը, որպեսզի հետո ստեղծեր մեծ սենսիացիա։ Բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ նյութերի պակասության պատճառով նա չկարողացավ շարունակել իր աշխատանքը։ Նրա մոտ առաջացավ մի միտք «անհետանալ» և սկսել ամբողջովին նոր կյանք՝ անտեսանելի ձևով։ Գրիֆինը դարձավ անտեսանելի և վառեց այն տունը, որտեղ նա ապրում էր, որպեսզի անհետացնի հետքերը։ Սկզբում նա զգում էր «լույս կույրերի քաղաքում»։ Բայց հետո պարզվեց, որ իր վիճակը այդքան էլ նախանձելի չէ, նա չէր կարողանում դարձներ անտեսանելի իր ուտելիքը և հագուստը, այդպես նա պետք է քայլեր մերկ և մրսեր ցրտից, իսկ ուտեր հազավադեպ և գաղտնի այլ մարդկանցից։ Նա նաև չկարողացավ հայտարարել իր մասին, քանի որ վտանգավոր էր, որ նա կարող էր կորցնել ազատությունը և նա կարող էր հայտնվել վանդակի մեջ։

Այս ամենը ստիպեց նրան հայտնվել վտարանդու վիճակում՝ փախնող մարդկային հասարակությունից։ Գրիֆինը սկսեց ապրել Այպինգ գյուղում և սկսեց աշխատել վերադարձնելու իր նախկին տեսքը։ Բայց որոշ ժամանակ անց նրա գումարը ավարտվեց և նա նորից սկսեց թաքնվել։ Գրիֆինը օգնություն խնդրեց գիտնական Կյեմպից ում հետ նա սովորել էր։ Գրիֆինը առաջարկեց սկսել ահաբեկչություն և վախեցնել մարդկանց, մի նպատակով, որը իշխանությունը վերցնելն էր։ Բայց Կեմպը մերժեց համագործակցել անտեսանելիի հետ և կանչեց ոստիկանություն։ Այդ ժամանակ անտեսանելին վախեցրեց Կեմպին, որ կսպանի և սկսեց հետևել նրան, բայց ի վերջո այս ամեն ինչը բերեց Գրիֆինը մահվանը։ Նրան գերի էին վերցրել և սպանել։ Մահվանից հետո նրա մարմինը նորից դարձավ տեսանելի։ Անտեսանելիության գաղտնիքը այդպես էլ հայտնի չդարձավ, քանի որ Գրիֆինը ոչնչացրել էր այն և իր գրությունները վերցրել էր թափառական Տոմաս Մարվելը, ով Գրիֆինի օգնականն էր (Մարվելը հույս ուներ, որ կարող էր ինքնուրույն բացահայտել գաղտնիքը և դառնալ անտեսանելի)։

Գրիֆֆինը դարձավ համաշխարհային գրականության չար հերոսներից մեկը։

Գիտական փաստերԽմբագրել

Ինչքան էլ որ անտեսանելիությունը չորոշված ապագայում է, Ուելսի տեքստը բավական մեծ քննադատության է ենթարկվում գիտնականների կողմից։ Յակովա Պերելմանի կարծիքով նույնիսկ, եթե հաջողվեր պատրաստել անտեսանելիության մեքենան այդպիսի մարդը կլիներ կույր։ Եթե անտեսանելիի մարմնի բեկումը դառնում է հավասար օդին, աչքը այդ պարագայում կորցնում է հնարավորությունը կլանել լույսը և պարզ տեսնել։ Բայց վեպի տեքստում ցույց է տրվում, որ անտեսանելին տեսնում է։ «Մոտ գալով հայլուն, որտեղ նա սափրվում էր տեսել էր դատարկություն, որտեղ շատ դժվար էր տարբերել հետքերը»։

Հայերեն թարգմանությունըԽմբագրել

Վեպը բնագրից հայերեն է թարգմանել Հրաչ Բուջիկանյանը։ «Արկածային գրադարան» մատենաշարով հրատարակվել է 1959 թվականին՝ «Հայպետհրատ» հրատարակչության կողմից։

Ռուսերեն թարգմանությունըԽմբագրել

Վեպը մի քանի անգամ թարգմանվել է ռուսերեն։ Ամենահայտնի թարգմանությունը Դ. Վեյսանինն է (1910), 1954 թվականին տպվեց Ն. Գալի խմբագրման ավարտից հետո։

ԷկրանավորումԽմբագրել

Արտասահմանում վեպը էկռանավորվել է լիամետրաժ։ ԽՍՀՄ-ում նկարվել է ռեժիսոր՝ Ալեքսանդր Զախարովի կողմից 1984 թվականին փոփոխված սյուժեյով։ Գրիֆինը ներկայացված է ինչպես տաղանդավոր, բայց անհասկանալի գյուտարար, իսկ Կեմպը չար հանճար, ով փորձում էր Գրիֆինի ձեռքերով վերցնել իշխանությունը, իսկ երբ Գրիֆինը մերժեց նարն օգնել, Կեմպը ներդրեց իր բոլոր ուժերը, որպեսզի ոչնչացնի բոլոր մարդկանց իր ձեռքերով։ Սրանից բացի խորհրդային հեռուստադիտողին ծանոթ էր 6 սերիա պարունակող էկռանավորումը BBC-ի կողմից։ Կինոնկարը նկարահանվել է 1984 թվականին։ Այս ֆիլմը սյուժեյով ամենամոտն է իրական վեպին։

Արտաքին հղումներԽմբագրել