Գերմանիա (Տակիտոս), «Գերմանիա» (լատին․՝ De origine et situ Germanorum, «Գերմանացիների ծագման և գտնվելու վայրի մասին է»), կազմված Կոռնելիոս Տակիտոսի կողմից՝ I դարում։ Դա գերմանական ցեղերի ազգագրական նկարագրությունն է, ովքեր այդ ժամանակ ապրում էին Հռոմեական կայսրության տարածքում։

Գերմանիա
լատին․՝ De origine et situ Germanorum
ՀեղինակԿոռնելիոս Տակիտոս[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրազգագրություն
Բնօրինակ լեզուլատիներեն[2]
Երկիր Հռոմեական կայսրություն
 Germania (Tacitus) Վիքիպահեստում
Հին Գերմանիայի քարտեզ, կազմված՝ 1645 թվականին քարտեզագիր Բլաուի կողմից, հիմնված՝ Տակիտոսի և Պլինիոսի տվյալների վրա:

Բովանդակություն խմբագրել

Քանի որ Տակիտոսը երբեք չի եղել նկարագրված տարածքում, ենթադրվում է, որ նա տեղեկատվությունը վերցրել է գերմանական պատերազմի վետերանների հետ զրույցներից և այլ հեղինակների չպահպանված աշխատանքներից, օրինակ՝ Պլինիոս Ավագի «Գերմանական պատերազմը»[3]։ Սրանով և բացատրվում է քաղաքական իրավիճակների տվյալերի անհամապատասխանությունը՝ տակիտոսյան ժամանակաշրջանի իրականության հետ։

Ճիշտ այնպես, ինչպես՝ «Ագրիկոլում» Տակիտոսը նկարագրել է բրիտների բնույթն ու սովորությունները, «Գերմանիայում» նա ներկայացնում է ցեղի կառուցվածքը, գերմանացիների բարքերը, նրանց տեսնելով որպես՝ Հռոմի գերիշխանության գլխավոր սպառնալիք։ Շեշտը դրվում է նրանց բարեգործությունների վրա[4]։ Տակիտոսը մասամբ իդեալականցնում էր իր պետության թշնամիներին, նրանաց հակադրելով՝ Հռոմեական կայսրության աղքատ և վայրի կյանքը։ Պատմաբանին հրապուրել է նրանց էթնիրկ միատարրությունը, բնության հետ մտերմությունը և նրանց պահանջների համեստությունը. քաղաքակրթությունը տալիս է հարմարավետություն, բայց ապականում է բարքերը[5]։

Գերմանիայում բնակեցված ցեղերը երբեք չեն ենթարկվել միջցեղային ամուսնությունների, անհիշելի ժամանակներից պահպանել են նախնական մաքրությունը և միայն հենց իրենց բնորոշ գծերը։ Այստեղից էլ՝ չնայած մարդկանց թվին, նրանց բոլորին բնորոշ է միևնույն տեսքը. ունեն կապույտ աչքեր, բաց մազեր, բարձրահասակ են։

Գերմանացիների մասին շատ տեղեկություններ հայտնի են միայն Տակիտոսի գրվածքներից։ Նրա տվյալները՝ գերմանացիների հավատալիքների մասին, շատ քիչ ընդհանրություններ ունեն այն գերմանական կրոնի հետ, որը 1000 տարի անց պետք է գրված լինի «Էդդայում» (Էդդա՝ (հին իսլանդերեն՝ Edda, հոգնակի՝ Eddur) գերմանասկանդինավյան դիցաբանության հիմանական ստեղծագործություն)[6]։

Բացառիկ հետաքրքիր է, Տակիտոսի կողմից, գերմանական ցեղերի անունների թվարկումը (ժամանակակից տվյալներով նրանցից մի քանիսը, օրինակ՝ բատավները, սխալմամբ ներառված էին գերմանացիների մեջ)։ Դա առաջին աղբյուրներից մեկն էր, որտեղ հիշատակվում էին գոթերը։ Տակիտոսն առաջիններից է, ով հիշատակում է Բալթիկ ծովի կիսավայրենի բնակիչներին՝ ֆեններին (Fenni) և էստերին (Fenni): Նոր ժամանակներում այս էթնիկ խմբերը սկսել են վերագրել ֆիննական ազգերին, որոնք իրենց անվանում էին՝ «սուոմի» (ֆիններ) և «մաարահվաս» (էստոնացիներ)[7]։

Ֆեններն ունեին ապշեցնող վայրիություն, թշվառ էին՝ չունեին ոչ պաշտպանական զենք, ոչ ձի, ոչ մշտական ապաստան։ Նրանց սնունդը խոտն էր, մահճակալը՝ գետինը։ Նրանք իրենց հույսը դնում էին աղեղների վրա, որի ծայրին՝ երկաթի պակասի պատճառով, ամրացնում էին ոսկոր։ Եվ անգամ փոքր երեխաները չունեին այլ ապաստան վայրի գազաններից ու վատ եղանակից պաշտպանվելու համար, բացի՝ ճյուղերից ինչ-որ կերպ հյուսված ծածկից։

Ճակատագիր խմբագրել

Հռոմեական կայսրության անկումից հետո Տակիտոսի ստեղծագործությունը մոռացության մատնվեց մինչև՝ 1455 թվականը, երբ նրա միակ ձեռագիր աշխատությունը հայտնաբերվեց Հերսֆելդյան աբբայությունում։ «Գերմանիայի» ուսումնասիրությամբ սկսեց զբաղվել Էնեա Սիլվիո Պիկկոլոմինին (Պիյ II), Տակիտոսի հաղորդած տեղեկատվությունը դարձավ բուռն քննարկումների առարկա։ Տակիտոսի նյութում ընդգծվում էր, որ՝ հռոմեական Հարավի և գերմանական Հյուսիսի միջև հակամարտությունն Ռեֆորմացիայի արդյունք չէր, այլ ուներ հազարամյա արմատներ[8]։ Կրկին կիրառության մեջ մտավ երկար ժամանակ մոռացության մատնված «Գերմանիա» բառը[9]։

Գերմանացիները շոյվում էին, Տակիտոսի կողմից նկարագրված, իրենց նախնիներով՝ որպես ազնվական վայրենիների տեսակ, բայց տեքստում հիշատակված հարբեցողությանն ու ալարկոտությանը քիչ ուշադրություն էին դարձնում։

Թարգմանություններ և հրատարակումներ խմբագրել

  • Корнелий Тацит. Сочинения в двух томах. Т.1. Анналы. Малые произведения. Л., Наука, 1969. Перевод А.С.Бобовича ռուս.՝ .
  • Тацит, Публий Корнелий (ок. 55 — ок. 120). О положении, обычаях и народах [древней] Германии. Из сочинений Каия Корнилия Тацита переведена с латинскаго Академии наук переводчиком Васильем Световым. Спб., при Имп. Акад. наук, 1772. Издание Собрания, старающегося о переводе иностранных книг. Тираж 600 экз ռուս.՝ .
  • Перевод Н.М. Муравьева "О нравах германцев" (1809) хранится в ГАРФ. Ф. 1153. Оп. 1. Д. 81 ռուս.՝ [10].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #4078122-7 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. PHI Latin Texts
  3. Alfred Gudeman (1900). «The Sources of the Germania of Tacitus». // Transactions and Proceedings of the American Philological Association (The Johns Hopkins University Press) 31: 93-111.
  4. Г. С. Кнабе. Корнелий Тацит
  5. Agricola, Germany, and Dialogue on orators. Page 61.
  6. George S. Williamson. The longing for myth in Germany: religion and aesthetic culture from romanticism to Nietzsche. University of Chicago Press, 2004. Page 99.
  7. The Encyclopaedia Britannica, 2003. Том 22‎ Стр. 687.
  8. Joseph Theodoor Leerssen. National Thought in Europe: A Cultural History. Amsterdam University Press, 2006. P. 142.
  9. Larissa Bonfante. The Barbarians of Ancient Europe: Realities and Interactions. Cambridge University Press, 2011. Page 211.
  10. «Корнелий Тацит». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիա (Տակիտոս)» հոդվածին։