Գերի Մերիլ (անգլ.՝ Gary Merrill. օգոստոսի 2, 1915(1915-08-02)[1][2][3], Հարթֆորդ - մարտի 5, 1990(1990-03-05)[1][2][3], Քամբերլենդ շրջան, Մեն, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։

Գերի Մերիլ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 2, 1915(1915-08-02)[1][2][3]
Ծննդավայր՝Հարթֆորդ
Վախճանի թիվ՝մարտի 5, 1990(1990-03-05)[1][2][3] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Քամբերլենդ շրջան, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
IMDb։ID 0581282

Կենսագրություն խմբագրել

Գերի Ֆրեդ Մերիլը ծնվել է 1915 թվականի օգոստոսի 2 - ին Հարթֆորդում ։ Ավարտել է Bowdoin քոլեջը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որպես շարքային ծառայել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում (անգլ.՝ United States Army Air Forces ): Էկրանին առաջին անգամ հայտնվել է 1943 թվականին « Սա բանակն է » ֆիլմում, բայց տիտրերում անունը չի նշվել։ 37 տարի ձգված կինոկարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 110 ֆիլմում ու հեռուստասերիալում։ 1940-ական թվականներին Մերիլը խաղացել է Բրոդվեյում, հետագայում այնտեղ հանդես է եկել նաև 1962 և 1980-1981 թվականների ներկայացումներում ։

1941 թվականին ամուսնացել է Բարբարա Լիդսի հետ, բայց ինը տարի անց ամուսնալուծվել է։ Ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց՝ 1950 թվականի հուլիսի 22-ին, նա նորից է ամուսնացել, այս անգամ՝ հայտնի դերասանուհի Բեթ Դևիսի հետ՝ դառնալով վերջինիս չորրորդ ամուսինը։ Մերիլը որդեգրել է նրա դստերը՝ Բարբարային (անգլ.՝ B. D. Hyman ), իսկ ավելի ուշ զույգը որդեգրել է մեկական տղայի և աղջկա ևս՝ Մայքլին ու Մարգոյին։ Սակայն Մերիլն ու Դևիսը նույնպես ամուսնալուծվեցին. դա տեղի ունեցավ 1960 թվականին։

Մերիլը քաղաքականապես շատ ակտիվ էր. մասնավորապես, 1958-ին նա ակտիվորեն մասնակցեց Էդմունդ Մասկիին Մենի նահանգապետ ընտրելու արշավին, իսկ 1965-ին՝ ՍելմայիցՄոնտգոմերի քայլերթերին (անգլ.՝ Selma to Montgomery marches ), որի նպատակն էր՝ հասնել գունավոր բնակչության ընտրելու իրավունքի ապահովմանը։

1989 թվականին լույս է ընծայել «Բեթը, Ռիտան և իմ ողջ կյանքը» ինքնակենսագրականը [4] ։

Գարի Մերիլը մահացել է 1990 թվականի մարտի 5-ին Ֆալմութում թոքերի քաղցկեղից, իր երկրորդ կնոջից՝ Բեթ Դևիսից երկար ապրելով ընդամենը 5 ամիս։ Թաղված է Փայն Գրոուվ / Pine Grove գերեզմանատանը։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

  • 1943 — Սա բանակն է / անգլ.՝ This Is the Army — զանգվ. տեսարան (տիտրերում չի նշվել)
  • 1944 — Թևավոր հաղթանակ / Winged Victory — կապիտան Մաքինթայր
  • 1949 — Սլաթերի փոթորիկը / անգլ.՝ Slattery's Hurricane — հրամանատար Կրամեր
  • 1949 — Ժամը 12, վերև / Twelve O’Clock High — գնդապետ Էռնի Դավենփորթ
  • 1950 — Այնտեղ, որտեղ ավարտվում է մայթը / անգլ.՝ Where the Sidewalk Ends — Թոմի Սքալայս
  • 1950 — Ամեն ինչ Եվայի մասին / All About Eve — Билл Симпсон
  • 1951 — Հարձակում փոստակայանի վրա / Rawhide — կադրից դուրս պատմող
  • 1951 — Մարտիկ լողորդներ / անգլ.՝ The Frogmen — լեյտենանտ փիթ Վինսենթ
  • 1951 — Ուրիշ մարդու թույնը / անգլ.՝ Another Man's Poison — Ջորջ Բեյթս
  • 1951 — Որոշում՝ լուսաբացից առաջ / անգլ.՝ Decision Before Dawn — գնդապետ Դևլին
  • 1952 — Հեռախոսազանգ անծանոթից / անգլ.՝ Phone Call from a Stranger — Դևիդ Թրասք
  • 1952 — Ճերմակազգեստ աղջիկը / անգլ.՝ The Girl in White — դոկտոր Սեթ Փոուլինգ
  • 1952 — Անքուն գիշեր / անգլ.՝ Night Without Sleep — Ռիչարդ Մորթոն
  • 1953 — Սպանության նախագիծ / անգլ.՝ A Blueprint for Murder — Ֆրեդ Սարջենթ
  • 1954 — Սպանության վկա / անգլ.՝ Witness to Murder — Լոուրենս Մեթյուս
  • 1958 — Ճանապարհորդը Միսսուրիից / անգլ.՝ The Missouri Traveler — Դոյլ Մեգի
  • 1959 — Հրաշալի երկիրը / The Wonderful Country — մայոր Սթարք Քորլտոն
  • 1961 — Մեծն ինքնակոչը / անգլ.՝ The Great Impostor — Դեմարա ավագ
  • 1961 — Նրա հաճելի ընկերակցությամբ / անգլ.՝ The Pleasure of His Company — Ջեյմս «Ջիմ» Դոերթի
  • 1961 — Խորհրդավոր կղզին / Mysterious Island — Գիդեոն Սփիլիթ՝ «New York Gerald»-ի զինթղթակից
  • 1966 — Աշխարհի շուրջը՝ ջրի տակով/ անգլ.՝ Around the World Under the Sea — դոկտոր Ավգուստ «Գաս» Բորեն
  • 1967 — Վերջին մարտակոչը / անգլ.՝ The Last Challenge — Սքուիթ Քելոուեյ
  • 1967 — Զբոսախնջույք՝ ծովի մոտ / Clambake — Սեմ Բրտոն
  • 1967 — Պատահար / The Incident — Դուգլաս Մաքենի
  • 1968 — Իշխանությունը / The Power — Մարկ քորլայն
  • 1974 — Հեքլբերի Ֆին (ֆիլմ, 1974) / Huckleberry Finn — Հեքլբերի Ֆինի հայրիկ

Հեռուստատեսություն խմբագրել

  • 1953 — Ռոբերտ Մոնտգոմերին ներկայացնում է / անգլ.՝ Robert Montgomery Presents — Ֆելիս Բենուչի (1 դրվագում)
  • 1953—1954 — Միացյալ Նահանգների պողպատե ժամը / անգլ.՝ The United States Steel Hour — զանազան դերեր (3 դրվագում)
  • 1957 — Սայլերի քարավանը] / անգլ.՝ Wagon Train — Զիք Թոմաս (1 դրվագում)
  • 1957, 1959 — Թատրոն-90 / անգլ.՝ Playhouse 90 — զանազան դերեր (3 դրվագում)
  • 1957—1960, 1963 — Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է / Alfred Hitchcock Presents — զանազան դերեր (7 դրվագում)
  • 1959 — Rawhide (հեռուստասերիալ) / Rawhide — Ջեդ Մեյսոն (1 դրվագում)
  • 1959 — Լորամի / Laramie — Էդ Ֆարել (1 դրվագում)
  • 1961 — Շախ և մատ / Checkmate — Էռնի Սթոուին (1 դրվագում)
  • 1961 — Նոր սերունդը / The New Breed — կարլ Լիփերթ (1 դրվագում)
  • 1961 — Մառախլապատ շրջան / The Twilight Zone — սերժանտ Ջոզեֆ Փարադայն (1 դրվագում)
  • 1963 — Բեն Քեյսի / անգլ.՝ Ben Casey — Մայլս Հյուտոն (1 դրվագում)
  • 1963 — Ի մա՛րտ / անգլ.՝ Combat! — կապիտան Ավգուստ (1 թողարկումում)
  • 1965 — Խարանվածը / Branded — Ահարոն Շիլդս (2 դրվագում)
  • 1966 — Ճամփորդություն ջրի տակով / Voyage to the Bottom of the Sea — Փարք (1 դրվագում)
  • 1966 — Ժամանակի թունելը / The Time Tunnel — Лерой Кларк (1 դրվագում)
  • 1970 — Դոկտոր Մարկուս Ուելբի / Marcus Welby, M.D. — ОՕռլանդո Քորդեյ (1 դրվագում)
  • 1974 — Քունգ-ֆու / Kung Fu — Դեն Հոյլ (1 դրվագում)
  • 1976 — Դետեկտիվ Քենոնը / Cannon — Էնդրյու Մաքջիլ (1 դրվագում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. Picks and Pans Review: Bette, Rita, and the Rest of My Life Archived 2015-03-03 at the Wayback Machine. на сайте people.com, 27 марта 1989

Արտաքին հղումներ խմբագրել