Գեորգի Տարատորկին
Գեորգի Գեորգիևիչ Տարատորկին (ռուս.՝ Гео́ргий Гео́ргиевич Тарато́ркин, հունվարի 11, 1945, Լենինգրադ, ՌԽՖՍՀ - փետրվարի 4, 2017, Մոսկվա, ՌԴ), թատրոնի և կինոյի խորհրդային, ռուս դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։ Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղար, «Ոսկե դիմակ» ասոցիացիայի նախագահ։
Գեորգի Տարատորկին ռուս.՝ Георгий Георгиевич Тараторкин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 11, 1945[1][2] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 4, 2017[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Եկատերինա Մարկովա |
Երեխա(ներ) | Աննա Տարատորկինա |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Գեորգի Տարատորկինը ծնվել է 1945 թվականի հունվարի 11-ին Լենինգրադում։ 1966 թվականին ավարտել է Լենինգրադի Ա․ Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնին կից ստուդիան (Զինովի Կորոգոդսկու արվեստանոց) և մինչև 1974 թվականը խաղացել Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Կորոգոդսկու բեմադրած ներկայացումներում խաղալով հիմնականում գլխավոր դերեր[3]։ 1968 թվականից սկսել է նկարահանվել կինոյում (առաջին ֆիլմը՝ «Սոֆյա Պերովսկայա»)։
1969 թվականին էկրան է բարձրանում Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հիման վրա նկարահանած նույնանուն ֆիլմը, որտեղ Տարատորկինը մարմնավորում էր Ռոդիոն Ռասկոլնիկովի դերը։ 1974 թվականին դերասանը հրավեր է ստանում Մոսսովետի անվան թատրոնից[3]։ Առաջին դերը կինոյում արդեն մարմնավորած Ռասկոլնիկովի դերն էր Յուրի Զավադսկու հայտնի «Պետերբուրգյան երազներ» ներկայացման մեջ, որը բեմադրվեց 1969 թվականին (թատրոնի բեմում այդ դերը հիանալի կատարում էր Գենադի Բորտնիկովը[4])։
Հետագայում դերասանը խաղաց բազմաթիվ դերեր՝ ներառյալ Ստրելցովի դերը «Նրանք մարտնչում էին Հայրենիքի համար», Իվանի դերը՝ «Կարամազով եղբայրներ», Կարենինի դերը՝ «Կենդանի դիակ» ներկայացումներում[3]։
1970-1980-ական թվականներին, երբ էստրադայում, ռադիոյում և գրական երեկոներին ժողովրդականություն էր վայելում պոեզիան, Տարատորկինը շատ էր հանդես գալիս Ալեքսանդր Բլոկի և «Արծաթե դարի» այլ պոետների բանաստեղծությունների ասմունքով։ Քննադատները բազմիցս նշում էին դերասանի վարպետությունը, նրա հազվագյուտ կարողությունը տեղ հասցնել ոչ միայն բովանդակությունը, այլև բանաստեղծության գեղեցկությունը։
1996 թվականից Տարատորկինը դերասանական վարպետություն էր դասավանդում Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ)։ Նույն թվականին ընտրվեց Ռուսաստանի թատերական գործիչների միության առաջին քարտուղար։
Վերջին տասնամյակում Մոսսովետի անվան թատրոնի բեմում մի շարք գլխավոր դերեր է խաղացել ռեժիսոր Յուրի Երյոմինի ներկայացումներում՝ «Մի՛ արթնացրեք մադամին», «Արծաթե դար»։
2013 թվականին դերասանը նկարահանվեց «RWS» կինոստուդիայի կողմից նկարահանված ռեժիսոր Ռաուֆ Կուբաևի 8 սերիանոց «Ինչից է սկսվում Հայրենիքը» սերիալում՝ հետախույզ Դմիտրիևի դերում[5]։
Գեորգի Տարատորկինը մահացել է 2017 թվականի փետրվարի 4-ին՝ 73 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո[6]։
Դերասանի հետ հրաժեշտը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 6-ին Մոսսովետի անվան թատրոնում։
ԸնտանիքԽմբագրել
Կինը դերասանուհի և գրող Եկատերինա Մարկովան է։
Որդին՝ Ֆիլիպ Տարատորկինը, ուղղափառ քահանա է, աստվածաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Новая Россия. История постсоветской России» գիտաուսումնական կենտրոնի և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի դոցենտ։
Դուստրը՝ Աննա Տարատորկինան, դերասանուհի է։
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- «Պատվո նշան» շքանշան (1971)
- Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (դեկտեմբերի 28, 1971) «Ոճիր և պատիժ» գեղարվեստական ֆիլմի ստեղծման համար[7]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (դեկտեմբերի 31, 1976)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (ապրիլի 28, 1984)
- Պատվո շքանշան (օգոստոսի 15, 1998) թատերական արվեստում երկարատև արգասաբեր գործունեության համար[8]
- «Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (հոկտեմբերի 1, 2005) թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման և ստեղծագործական երկարատև գործունեության համար[9]
- ՌԴ կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում (դեկտեմբերի 17, 2014) «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի համար[10]
Դերերը թատրոնումԽմբագրել
Լենինգրադի պետական պատանի հանդիսատեսի թատրոնԽմբագրել
Ներկայացում | Դեր |
---|---|
Քեզ է նվիրվում | Վիտալի Ռոմադին |
Մի կում ազատություն | Նիկոլայ I |
Մահապատժից հետո խնդրում եմ | Պյոտր Շմիդտ |
Տերը | Ալեքսեյ Պեշկով |
Բորիս Գոդունով | Բորիս |
Համլետ | Համլետ |
Մեր մարդիկ են․ հաշվի կառնենք | Պոդխալյուզին |
Մոսսովետի անվան թատրոնԽմբագրել
Ներկայացում | Դեր |
---|---|
Նրանք մարտնչում էին Հայրենիքի համար | Ստրելցով |
Պետերբուրգյան երազներ | Ռասկոլնիկով |
Ժամանման օր - մեկնման օր | Պետրով |
Տունն ավազի վրա | Էլդար |
Տարբերակ | Ալեքսանդր Բլոկ |
Կարամազով եղբայրներ | Իվան |
Կենդանի դիակ | Կարենին |
Վերստուգում | Կոնստանտին |
Դատավորների դատ | Օսկար Ռոլֆե |
Մեղավորները | Սոկոլիկ |
Նախաճաշ անծանոթի հետ | Ստարո |
Մաքսիմը հազարամյակի վերջում | Օրեխով |
Թագավորության դարպասների մոտ | Իվար Կարենո |
Գինը | Վիկտոր Ֆրանց |
Մի՛ արթնացրեք մադամին | Ժյուլիեն Պալյուշ |
Հռոմեական կատակերգություն | Դիոն |
«Սֆերա» թատրոնԽմբագրել
Տարեթիվ | Ներկայացում |
---|---|
2013-2014 թատերաշրջան | Ոչ տեղացի երեկո |
ՖիլմագրությունԽմբագրել
ՖիլմերԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1967 | Սոֆյա Պերովսկայա | Իգնատի Գրինևիցկի |
1967 | Անմոռանալին | Իվան Չաբան |
1968 | Ոճիր և պատիժ | Ռոդիոն Ռասկոլնիկով |
1972 | Նիշակիր ատոմ | Եվգենի Կազանսկի |
1972 | Թարգմանություն անգլերենից | Վիտալի Դուդին |
1973 | Սրտային գործեր | Եվգենի Պավլովիչ |
1974 | Զուտ անգլիական սպանություն | Ռոբերտ Ուորբեք |
1975 | Հաղթողը | Գեորգի Մոկաշյով |
1976 | Իմ գործը | Սեմենյակա |
1977 | Մերժում - զրո | Անտոն Բլիշ |
1977-1979 | Բաց գիրք | Դմիտրի Լվով |
1979 | Փոքր ողբերգություններ | Ալեքսանդր Չարսկի |
1980 | «Ահաբեկում» գործողության անհաջողությունը | Միխայիլ Սլադկոպևցև |
1980 | Կարլ Մարքս․ երիտասարդ տարիներ | Գերման Էվերբեկ |
1980 | Անհայտ մադու պատմությունը | Գեորգի Օրլով |
1982 | Հարուստ, աղքատ | Ռուդոլֆ Ջորդախ |
1982 | Ամենաերկար ծեղիկը | Յուրիս Վիլկս |
1983 | Լուսնային ծիածան | Տիմուր Կիզիմով |
1984 | Մեզ պետք չէ կանխագուշակել | |
1985 | Ահազանգ արևածագին | |
1986 | Վերջին ռեպորտաժ | Պետեր Լոբենշտեյն |
1988 | Ների՛ր մեզ, այգի՛ | Մաքսիմ Մատուշկին |
1990 | Հայրը և տիկինը | Անդրեյ |
1990 | Հոմո նովուս | Ալեքսանդր Պետրովիչ |
1991 | Դժողքի ծնունդ | Ժորժ |
1991 | Մահանալը սարսափելի չէ | երաժիշտ |
1992 | Դյուբա-դյուբա | փաստաբան |
1999 | Մեռնելը հեշտ է | Ֆելիքս Լուժին |
2000 | 24 ժամ | գեներալ |
2003 | Կայսեր սերը | Ալեքսանդր II |
2003 | Փրկություն կեչիների տակ | Վալաև |
2004 | Քնքուշ հրեշը | գնդապետ Եգորիչևը |
2004 | Շախմատ խաղացողը | Զոտով |
2004 | Նրանք պարում էին մեկ ձմեռ | Անդրեյի հայր |
2005 | Քաղաքացի պետ | Օրեխով |
2005-2006 | Մի՛ ծնվիր գեղեցիկ | Պավել Ժդանով |
2007 | Վստահության ծառայություն | Կռիլով |
2007 | Հետախույզ Պուտիլինը | Պյոտր Դովգայլո |
2009 | Մի կաթիլ լույս | Պավել Սելեզնյով |
2010 | Կրքի գերին | Մաքսիմ Գորկի |
2014 | Ինչից է սկսվում Հայրենիքը | Դմիտրի Դմիտրիև |
2015 | Արգելք | հայր Անդրեյ |
2015 | Խորհրդավոր կիրք | Ռեպին |
ՀեռուստաներկայացումներԽմբագրել
Տարեթիվ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1974 | Բալլադ տղայի մասին | |
1978 | Ժամանման օր - մեկնման օր | Պետրով |
1983 | Սիրանո դե Բերժերակ | Սիրանո դե Բերժերակ |
1987 | Կենդանի դիակ | Վիկտոր Կարենին |
2008 | Արծաթե դար | Վիկտոր Միխայլովիչ |
ՀնչունավորումԽմբագրել
Մուլտֆիլմ | Կերպար |
---|---|
Չուրիդիլո | |
Մադուկ-ջարդուկը | վարպետ Դրոսելմեյեր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 «Георгий Тараторкин»։ Труппа։ Театр им. Моссовета (официальный сайт)։ Վերցված է 2016-07-07
- ↑ «Геннадий Бортников»։ История։ Театр им. Моссовета (официальный сайт)։ Վերցված է 2016-07-07
- ↑ Георгий Тараторкин стал разведчиком. «Московский комсомолец», спецвыпуск 26 сентября 2013 № 211(5), с.3
- ↑ Умер знаменитый артист Георгий Тараторкин
- ↑ Постановление Совмина РСФСР от 28 декабря 1971 года № 693 «О присуждении Государственных премий РСФСР в области литературы, искусства и архитектуры 1971 года»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15 августа 1998 года № 974 «О награждении государственными наградами Российской Федерации работников Московского государственного академического театра имени Моссовета»
- ↑ Указ Президента Российской Федерации от 1 октября 2005 года № 1153 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Постановление Правительства Российской Федерации от 17 декабря 2014 года № 2565 «О присуждении премий Правительства Российской Федерации 2014 года в области культуры»