Սոֆյա Պերովսկայա (ֆիլմ)
«Սոֆյա Պերովսկայա» (ռուս.՝ «Софья Перовская»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեո Արնշտամը[2][3]։
Սոֆյա Պերովսկայա ռուս.՝ Софья Перовская | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեո Արնշտամ[1] |
Սցենարի հեղինակ | Եվգենի Գաբրիլովիչ |
Դերակատարներ | Ալեքսանդրա Նազարովա և Viktor Tarasov? |
Օպերատոր | Ալեքսանդր Շելենկով և Իոլանդա Չեն |
Երաժշտություն | Դմիտրի Շոստակովիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Սյուժե
խմբագրելՍանկտ Պետերբուրգի գեներալ-նահանգապետի դուստրը՝ Սոֆյա Պերովսկայան, տարված է հեղափոխական գաղափարներով։ Մտերիմների շրջանում ըմբռնում չգտնելով` նա թողնում է ծնողական տունը։ Ժողովրդի շրջանում հայտնվելը Պերովսկայային անգնահատելի փորձ և կյանքի իմացություն է տալիս։ Աշխատելով որպես մանկաբարձուհի՝ նա տեսնում է հասարակ ժողովրդի ծանր կյանքը, նրա խավարամտությունը և հնազանդությունը։ Մի անգամ նրան ձերբակալում են ծննդաբերության ընդունման ժամանակ, բայց գիշերը նա փախչում է կայարանում գտնվող պահակախմբի հսկողությունից՝ բարձրանալով անցնող գնացք։
Երիտասարդ նարոդովոլեց Ժելյաբովի հետ ծանոթությունը վերաճում է ուժեղ զգացմունքի, նա սեր է խոստովանում Պերովսկայային, և վերջինս պատասխանում է նրան փոխադարձությամբ։ «Ժողովրդական կամք» կուսակցությունը, որին անդամակցում են Ժելյաբովն ու Պերովսկայան, ահաբեկչության ճանապարհ է բռնում և թագավորին մահվան է դատապարտում։ Շուտով գալիս է Ժելյաբովի ձերբակալության լուրը, բայց դա Պերովսկայային ավելի շատ վճռականությունն է տալիս։ Նա իր վրա է վերցնում համախոհների առաջնորդությունը, և նրանց հաջողվում է իրականացնել մտածածը` սպանել Ալեքսանդր II-ին։
Մահափորձի ժամանակ Ռիսակովն առաջին ռումբով վնասում է կայսեր կառքը, իսկ Գրինևիցկու նետած ռումբից մահացու վիրավորում են ստանում կայսրն ու ինքը՝ Գրինևիցկին։ Մահափորձից մի քանի օր անց ձերբակալում են նաև Պերովսկայային․ «Ես մահապատժի եմ ենթարկել ոչ թե մարդուն, այլ բռնապետությանը»։ Նրան ճանաչման են բերում մահափորձի ժամանակ զոհված Գրինևիցկու գլուխը, քանի որ նրա անձը չէին կարողացել պարզել։ Պերովսկայան դատարանին հայտնում է Գելֆմանի հղիության մասին, ինչի շնորհիվ նրան հաջողվում է խուսափել մահապատժից։
Վերջին խոսքի իրավունք ստանալով՝ Ժելյաբովը դատարանում հեղափոխական խոսք է ասում։ Պերովսկայային թույլ են տալիս տեսակցել մոր հետ, նա հրաժարվում է ներման խնդրագիր ներկայացնել և վերջին նամակն է գրում հարազատներին։ Մահապատժի օրը սև հագուստով և կրծքին «ցարասպան» ցուցանակներով բանտարկյալներին հասցնում են այն հրապարակ, որտեղ կանգնեցված է կառափնարան և արդեն հինգ դագաղ է պատրաստված։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդրա Նազարովա – Սոֆյա Պերովսկայա
- Վիկտոր Տարասով – Անդրեյ Ժելյաբով
- Բորիս Խմելնիցկի – Նիկոլայ Կիբալչիչ
- Գեորգի Տարատորկին – Իգնատի Գրինևիցկի
- Ալեքսանդր Լուկյանով – Տիմոֆեյ Միխայլով
- Վլադիմիր Կոլոկոլցև – Նիկոլայ Ռիսակով
- Եկատերինա Ռայկինա – Գեսյա Գելֆման
- Թամարա Աբրոսիմովա – Վերա Ֆիգներ
- Կիրա Գոլովկո – Պերովսկայայի մայրը
- Գրիգորի Կիրիլով- Պերովսկայայի հայրը
- Վլադիսլավ Ստրժելչիկ – Ալեքսանդր II / քննիչ
- Եֆիմ Կոպելյան – Լորիս-Մելիքով
- Սվետլանա Կորկոշկո – Եկատերինա Դոլգորուկովա
- Կոնստանտին Խուդյակով – Պլեխանով
- Վիկտոր Մարկին – Տիխոմիրով
- Զինաիդա Սլավինա – Կոռնիլովա
- Գենադի Յուդին – Կոխ
- Բորիս Բիբիկով – դատարանի նախագահ
- Ալեքսեյ Գոլովին – դատախազ
- Յուրի Ռոդիոնով – քննիչ
- Տատյանա Պանկովա – բանտապահ
- Վիկտոր Բայկով – դռնապան, վկա դատարանում
- Նիկոլայ Կուզմին – դահիճ
- Լավրենտի Մասոխա – ժանդարմի սպա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0170606/
- ↑ «Սոֆյա Պերովսկայա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Սոֆյա Պերովսկայա» ֆիլմը kinopoisk.ru կայքում