Գեորգի Լանգ
Գեորգի Ֆեոդորովիչ Լանգ (Георгий Фёдорович Ланг, հուլիսի 16 (28), 1875, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 24, 1948[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թերապևտ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1945)։
Գեորգի Լանգ Георгий Ланг | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16 (28), 1875 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 24, 1948[1] (72 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սերաֆիմովսկոէ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նյարդաբան |
Հաստատություն(ներ) | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն |
Ալմա մատեր | Ռազմա-բժշկական ակադեմիա |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ |
Երեխա(ներ) | Anton Lang? և Nataliya Basmanova? |
ԿենսագրությունԽմբագրել
1899 թ. ավարտել է Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիան։ Գիտական աշխատանքներն ընդգրկում են ներքին հիվանդությունների բոլոր բաժինները (հիմնականում՝ թոքաբանություն, արյունաբանություն և սրտաբանություն)։ Լանգը մշակել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դասակարգումը և անվանացանկը, ուսումնասիրել սրտամկանում կենսաքիմիզմի վերադարձելի փոփոխությունները («սրտամկանի դիստրոֆիա»)։
ԱշխատանքԽմբագրել
Հիմնել է հիպերտոնիկ հիվանդության մասին ուսմունք, ըստ որի այն դիտվել է որպես անոթային տոնուսը կարգավորող բարձրագույն նյարդային կենտրոնների նևրոզ, առաջարկել կանխարգելիչ միջոցառումների համակարգ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 482)։ |
- ↑ 1,0 1,1 1,2 Amburger database (գերմ.)