Գեորգի Գոգշելիձե (վրաց.՝ გიორგი გოგშელიძე, նոյեմբերի 7, 1979(1979-11-07)[1], Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի և ռուս ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի (2008) և աշխարհի չեմպիոն (2001)։ Մինչև 2005 թվականը հանդես է եկել Ռուսաստանի կողմից։ Առաջին մարզիչը եղել է Գ. Մարգվելաշվիլին։ Մարզիչներն են եղել նաև Դ. Ի. Թեդեևը և Ա. Խ. Մարգիևը։

Գեորգի Գոգշելիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝վրաց.՝ გიორგი გოგშელიძე
Ազգություն՝Վրաստան վրացի
Մասնագիտացում՝ազատ ոճի ըմբիշ
Երկիր՝Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 7, 1979 (44 տարեկան)
Ծննդավայր՝Վրաստան Գորի, Վրաստան
179 սմ
Քաշ՝96 կգ

2006-2012 թվականներին հանդես է եկել Վրաստանի հավաքականի կազմում, մարզիչը եղել է Ն. Սխիրելին։

2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերում արժանացել է արծաթե մեդալի, իսկ 2012 թվականին՝ բրոնզե մեդալի[2]։

Կարիերան ավարտել է 2012 թվականին։

Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի շրջանավարտ է, Սպորտի վաստակավոր վարպետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Գոգշելիձե» հոդվածին։