Գեորգի Բալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Անուշավանի Բալյան (հոկտեմբերի 12, 1921, Անդիժան, Ուզբեկական ԽՍՀ - հուլիսի 31, 2015), խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ, Թաթարական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։
Գեորգի Բալյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1921 |
Ծննդավայր | Անդիժան, Ուզբեկական ԽՍՀ |
Մահացել է | հուլիսի 31, 2015 (93 տարեկան) |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԳեորգի Բալյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանի Անդիժան քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը։ 1950-1955 թվականներին՝ Կազանի Վ․ Կաչալովի անվան պետական մեծ դրամատիկական թատրոնի դերասան։ 1955-1960 թվականներին՝ Խորհրդային բանակի կենտրոնական թատրոնի դերասան։ 1960-1990 թվականներին՝ Մոսկոնցերտի արտիստ-ասմունքի վարպետ[1]։
Ինստիտուտում սովորելու և թատրոնում աշխատելու 15 տարիների ընթացքում կերտել է 50 դեր։ Գրական էստրադայում աշխատելու 30 տարիների ընթացքում ստեղծել է պոեզիայի, արձակի և դրամատուրգիայի ավելի քան 30 երեկոյան ծրագիր[1]։
Պրահայում բեմադրած «Լույս Ռուսաստանի վրա» Լենինյան հոբելյանական ներկայացման համար (հանդես է եկել որպես ռեժիսոր և կոմպոզիցիայի հեղինակ) պարգևատրվել է Չեխոսլովակիայի Պատվո շքանշանով և ստացել Պրահայի պատվավոր քաղաքացի կոչում[1]։
Մահացել է 2015 թվականի հուլիսի 31-ին[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1991 | Հալածվածները | Միրզոյան |