Գենադի Սուլկիս

Հայ ազատամարտիկ

Գենադի Էլյամ-Արոնի Սուլկիս (ռուս.՝ Геннадий Элям-Аронович Сулькис, եբրայերեն՝ גנאדי סולקיס‎, հունվարի 7, 1956(1956-01-07), Բիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 1992(1992-08-25), Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ հրեական ծագմամբ[1]։

Գենադի Սուլկիս
Ծնվել էհունվարի 7, 1956(1956-01-07)
ԾննդավայրԲիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 25, 1992(1992-08-25) (36 տարեկան)
Մահվան վայրՎաղուհաս, Մարտակերտի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կրոնհուդայականություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1956 թվականի հունվարի 7-ին Բիրոբիջանում՝ հրեական ընտանիքում։

Արցախյան պատերազմ

խմբագրել

1988 թվականի դեկտեմբերին Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարար ջոկատի կազմում ժամանել է Հայաստան՝ աղետի գոտի, ծանոթանում է արցախցիների հետ, որոնց հետ մեկնում է Արցախ և միանում պատերազմին, անդամագրվելով կամավորական ջոկատներից մեկում։ Հետագայում մարտնչել է Կենտրոնական պաշտպանողական շրջանի 6-րդ վաշտի կազմում։

Մասնակցել է Պողոսագոմերի, Վաղուհասի, Հարությունագոմերի, Գետավանի, Հաթերքի, Զագլիկի, Ակնաբերդի, Չափարի և այլ բնակավայրերի ազատագրման մարտական գործողություններին։

Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 25-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մարտերում։

Հուղարկավորվել է Ստեփանակերտի հուշահամալիրում։

Գենադիի ընտանիքը տեղյակ չէր, որ նրանց որդին մեկնել է պատերազմ և համարվում էր անհայտ կորած մինչև 2016 թվականը, երբ իր եղբայր Միխայիլ Սուլկիսը հայտնաբերում է եղբոր մասին տվյալները ազատամարտիկներին նվիրված գրքում[1]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած էր, ուներ 5 երեխա։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել