Գենադի Հայրապետի Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գենադի Աղաջանյան (այլ կիրառումներ)
Գենադի Աղաջանյան (ապրիլի 14, 1954 - մարտի 8, 1992, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Գենադի Հայրապետի Աղաջանյան | |
---|---|
14 ապրիլի, 1954 - 8 մարտի, 1992 | |
Ծննդավայր | Բիյսկի, Ալթայի երկրամաս |
Մահվան վայր | Աղդամի շրջան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրելԳենադի Աղաջանյանը ծնվել է 1954 թ. ապրիլի 14-ին, Ալթայի երկրամասի Բիյսկի խորհտնտեսությունում, ղլիժբաղցու ընտանիքում։ 1956 թ. տեղափոխվել է հայրենի Ղլիժբաղ։ Ավարտել է Ասկերանի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Չեխոսլովակիայում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գարեջրի գործարանում, ապա՝ մարզային հոգենյարդային դիսպանսերում, որպես սանիտար։ Ազգային-ազատագրական պայքարի տարիներին հերթապահել է Փառուխ-Խրամորթ-Ասկերան-Նախիջևանիկ-Փրջամալ-Արանզամին-Սառնաղբյուր գծի երկայնքով, մասնակցել է Խոջալուի, Լաչին-Ղույի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. մարտի 8-ին Աղդամի շրջանից զինված հրոսակախմբերի հերթական հարձակումը ետ մղելիս։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գենադի Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)