Նույնասեռականների բար

ոգելից խմիչքներ օգտագործելու համար հաստատություն, որը նախատեսված է հատուկ գեյերի համար, բայց բաց է բոլոր մարդկանց համար
(Վերահղված է Գեյ բարից)

Նույնասեռականների բար, արևմտյան երկրներում հայտնի է որպես Գեյ բար (անգլ.՝ gay bar), մեծ մասմաբ կամ բացարձակապես Նույնասեռականներին (գեյեր և լեսբիներ), երկսեռականներին (բիսեքսուալներ) և տրանսգենդերներին սպասարկող գինետուն։ «Գեյ» եզրը անվանման մեջ արդեն կայացած «գեյ բար» արտահայտության մասնիկն է, որը օգտագործվում է լայն իմաստով՝ ԼԳԲՏ համայնքի բոլոր ներկայացուցիչների վերաբերյալ։ Նախկինում գեյ բարերը նույնասեռական անձանց ժամանցային կյանքի կենտրոններն էին և այն եզակի վայրերից էին, որտեղ սեռական այն կողմնորոշում ունեցող մարդիկ կարող էին ազատ շփվել։ Գեյ բարերից բացի նման հաստատությունները ունեն նաև այլ անվանումներ. տղաների բար (անգլ.՝ boy bar), աղջիկների բար (անգլ.՝ girl bar), գեյ ակումբ (անգլ.՝ gay club), գեյ փաբ (անգլ.՝ gay pub), քվիր բար (անգլ.՝ queer bar), լեսբի բար (անգլ.՝ lesbian bar) և դայք բար (անգլ.՝ dyke bar)։ Համացանցի, սոցիալական ցանցերի և որոշ արևմտյան երկրներում ԼԳԲՏ համայնքի իրավունքների համար պայքարող շարժման ի հայտ գալուց սկսած գեյ բարերի նշանակությունը որպես նույնասեռական անձանց միակ հավաքատեղի որոշ չափով նվազել է[1]։

Տորոնտոյի Church Street գեյ թաղամասի գեյ բարերը
Ամստերդամի հնագույն Café ‘t Mandje գեյ բարը

Գեյ բարերի չափսերը կարող են զգալիորեն տարբերվել։ Որոշ գեյ բարեր բաց են նաև հետերոսեքսուալ հաճախորդների համար։ Շատ արևմտյան երկրներում գեյ բարերը ունեն հատուկ փողոցային գովազդներ, ինչպես նաև գովազդվում են հանրամատչելի ԶԼՄ-ներում։ Ամենից հաճախ գեյ բարերը գտնվում են խոշոր քաղաքների այդպես կոչված «գեյ թաղամասերում»։ Նույնասեռական անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ունեցող երկրներում գեյ բարերը սովորաբար փակ են կողմնակի մարդկանց համար. չունեն արտաքին ցուցանակ, չեն գովազդվում ԶԼՄ-ներում, իսկ մուտքը վերահսկվում է հաճախորդների անվանտանգությունը ապահովելու համար։

Ամենահայտնի գեյ բարերը խմբագրել

  Միացյալ Թագավորություն խմբագրել

 
«The New Penny» գեյ փաբը Լիդսում
 
«Odeon» սրճարանը Ցյուրիխում

Լոնդոն

Անգլիա

Շոտլանդիա

  Դանիա խմբագրել

  Իռլանդիա խմբագրել

  Իսպանիա խմբագրել

  Կանադա խմբագրել

  ԱՄՆ խմբագրել

Վաշինգտոն

  • Phase 1
  • Ziegfeld’s
  • Velvet Nation (փակված է)

Արևելք

Հարավ

Արևմուտք

  Թաիլանդ խմբագրել

  • Sunee Plaza (բարերի ցանց)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Geoff Williams (2007 թ․ սեպտեմբերի 19). «10 Businesses Facing Extinction in 10 Years». Entrepreneur. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել