Գեյ Թալիզ

ամերիկացի գրող

Գեյ Թալիզ (անգլ.՝ Gay Talese, փետրվարի 7, 1932(1932-02-07)[1], Ocean City, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող[2]։ The New York Times, Esquire, The New Yorker թերթերի հեղինակ։ Գրող Թոմ Վուլֆը Թալիզին անվանել է «նոր լրագրության հայր»[3], չնայած Թալիզը նախընտրում է իր ստեղծագործությունները դասակարգել որպես «գրական լրագրություն»[4][5]։ Նրա ամենահայտնի ակնարկները նվիրված են Ջո Դիմաջիոյին և Ֆրենկ Սինատրային։

Գեյ Թալիզ
անգլ.՝ Gay Talese
Գեյ Թալիզը Նյու Յորքի Strand գրախանութում, 2006 թվական
Ծնվել էփետրվարի 7, 1932(1932-02-07)[1] (92 տարեկան)
ԾննդավայրOcean City, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, լրագրող և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱլաբամայի համալսարան և Ocean City High School?
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինNan A. Talese?
Կայքgaytalese.com
 Gay Talese Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Գեյ Թալիզը ծնվել է 1932 թվականի փետրվարի 7-ին Օուշեն Սիթի քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) իտալացի էմիգրանտների ընտանիքում։ Ավարտել է Ալաբամայի համալսարանը[6]։ Իր իսկ հիշողությունների համաձայն՝ նա կարողացել է զարգացնել պատմվածքներ գրելու տաղանդը՝ շնորհիվ ծնողներին պատկանող հագուստի խանութում կես դրույքով աշխատանքի, որտեղ ապագա լրագրողը լսել է հաճախորդների պատմած պատմությունները[5]։ Նրա լրագրողական կարիերան սկսվել է դպրոցական բեյսբոլի թիմի խաղերի ռեպորտաժներով, որոնք նա գրել է մարզչի փոխարեն։ Թալիզի տաղանդը նկատել են Ocean City Drive տեղական հրատարակության խմբագիրները և երիտասարդ հեղինակին առաջարկել միասին աշխատել[3][7]։

The New York Times և Esquire խմբագրել

1949 թվականին Թալիզն ընդունվել է Ալաբամայի համալսարան՝ շարունակելով կատարելագործել գրելու հմտությունները The Crimson White ուսանողական հրատարակությունում, որտեղ աշխատել է որպես մարզական խմբագիր և վարել է Sports Gay-zing սյունակը[3]։

Համալսարանն ավարտելուց հետո երիտասարդ լրագրողը տեղափոխվել է Նյու Յորք և աշխատանքի ընդունվել The New York Times-ում՝ որպես գրառող, բայց նաև կարողացել է հրատարակության էջերում մի քանի նյութեր թողարկել՝ որպես արտահաստիքային հեղինակ[8][9]։ Ժամկետային զինծառայությունից հետո վերադարձել է խմբագրություն։

Այդ ընթացքում Թալիզի թեմաների գլխավոր աղբյուրը եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտը, որը նրան առաջին հերթին գրավել է նրանով, որ ռինգի գրեթե բոլոր հերոսներն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են եղել։ Մի շարք հոդվածներ, որոնք անդրադարձել են ոչ միայն սպորտային տեղեկատվական դաշտին, այլև սոցիալական խնդիրներին, հետաքրքրել են խմբագրությանը, և Թալիզին տեղափոխել են քաղաքականության բաժին։ Բայց նոր թեմաների, ինչպես և խմբագիրների հետ հարաբերությունները չեն ստացվել[10][11]։ Մահախոսականների բաժին տեղափոխվելուց մեկ տարի անց լրագրողը սկսել է համագործակցել The Sunday Times-ի հետ, սակայն այնտեղ էլ իր տեղը չի գտել։ Նա հարցազրույցներից մեկում ասել է. «Ես չէի ուզում լրագրող լինել, ուզում էի պատմություններ պատմել։ Այն թեմաները, որոնք ինձ առաջարկել են այդ պարբերականներում, պատմություններ չեն եղել»[12]։

Թալիզը լքել է Նյու Յորք Թայմսը և 1965 թվականին դարձել Esquire ամսագրի հաստիքային հեղինակը։ Esquire-ում գլխավոր խմբագիր Հարոլդ Հեյզի ղեկավարությամբ աշխատել են Թոմ Վուլֆը, Թերրի Սաուզենը, Նորման Մեյլերը և այլ տաղանդավոր հեղինակներ, որոնք զբաղվել են «նոր լրագրությամբ»[13]։ Վուլֆը 1972 թվականին հորինել է այդ տերմինը և օգտագործել այն լրագրողական տեքստերում բնորոշ գրական հնարքներով՝ տեսարանների մանրամասն նկարագրությամբ, երկխոսություններով, խոսակցական ոճով, նարատիվ կառուցվածքով և հեղինակի, որպես գործողության ակտիվ մասնակից դիրքավորելով, ի տարբերություն դասական «օբյեկտիվ» լրագրության[14][15]։ Esquire-ի հետ համագործակցության ընթացքում Թալիզը բազմաթիվ հայտնի հոդվածներ է գրել, որոնցից ամենահայտնին, ըստ մի շարք պարբերականների, «Ֆրենկ Սինատրան մրսել է» պատմվածքն է, որը լույս է տեսել 1966 թվականի ապրիլին[15][16]։

«Ֆրենկ Սինատրան մրսել է» խմբագրել

Esquire տեղափոխվելուց հետո Թալիզի ստացած առաջին առաջադրանքներից Ֆրենկ Սինատրայի հետ հարցազրույցն է։ Լրագրողը մեկնել է Լոս Անջելես՝ արտիստի հետ հանդիպելու համար, բայց հարցազրույցը չի կայացել․ երգչի գործակալները տեղեկացրել են, որ նրա մոտ մրսածություն է[16]։ Հեյզը խորհուրդ է տվել Թալիզին մնալ քաղաքում ու նյութ գրել, և վերջինս սկսել է փնտրել բոլոր նրանց, ովքեր ծանոթ էին Սինատրային[16]։ Նյու Յորք վերադառնալուց հետո լրագրողը հավելյալ մի քանի տասնյակ հարցազրույց է վերցրել երգչի հարազատներից ու ընկերներից՝ ստեղծելով ակնարկ, որը մտել է լրագրության պատմության մեջ[15][17]։

Ինքը՝ Թալիզը, իր լավագույն հոդվածն է համարում «Mr. Bad News»-ը՝ Օլանդ Ուիթմենի մասին պատմող նյութը[18][19]։

 
Գեյ Թալիզն իր տանը, 2007 թվական
 
Նեն և Գեյ Թալիզները

Գրականություն խմբագրել

Գեյ Թալիզը նոն-ֆիքշն ժանրի ավելի քան տասներեք գրքի հեղինակ է[20]։ Նրա առաջին ստեղծագործություններից մեկն է դարձել 1971 թվականին լույս տեսած «Honor Thy Father» բեսթսելլերը[21], որը բացել է իտալական մաֆիայի աշխարհի կողմից փակված վարագույրը։ Հեղինակը կարողացել է ներթափանցել այնտեղ գանգստեր Բիլ Բոնանոյի՝ լեգենդար Ջոզեֆ Բոնանոյի որդու հետ սերտ հարաբերությունների շնորհիվ[16][22]։ Գիրքը մեծ արձագանք է ստացել, և 1973 թվականին , ստեղծագործության մոտիվներով, լույս է տեսել համանուն գեղարվեստական ֆիլմ։ Thy Neighbor’s Wife գրքի վրա աշխատելիս, որը նվիրված է Ամերիկայում սեռական հեղափոխության հետևանքներին, Թալիզն աշխատանքի է անցել էրոտիկ մերսման սրահում՝ որպես մենեջեր, և մասնակցել օրգիաներին, ինչը փաստագրվել է լրագրող Արոն Լեյթամի՝ սկանդալ առաջացրած հոդվածում։ Թալիզին քննադատել են, նա հեռացվել է PEN ակումբից և, նրա կարծիքով, սկանդալը բացասաբար է ազդել իր ամբողջ կարիերայի վրա։ Նա հեռացել Է ԱՄՆ-ից և հինգ տարի ապրել Իտալիայում, որտեղ գրել է Unto the Sons գիրքը՝ նվիրված իր ընտանիքի պատմությանը։

2010 թվականից Թալիզը The New Yorker ամսագրի հեղինակն է։ Ամսագրի հետ համագործակցության ընթացքում այցելել է Մոսկվա՝ աշխատելով օպերային երգչուհի Մարինա Պոպլավսկայայի պատմության վրա։

ԱՄՆ վերադառնալուց հետո շարունակել է գրողի կարիերան։ 2017 թվականին Netflix-ը զարգացրել է իր վերջին գրքերից մեկի՝ The Voyeur’s Motel-ի թեման՝ թողարկելով Voyeur վավերագրական ֆիլմը, որում Թալիզը հարցազրույց է վերցնում մոթելի սեփականատիրոջից, որը տարիներ շարունակ հետևել է իր այցելուներին։

Անձնական կյանք խմբագրել

Գեյ Թալիզն ամուսնացած է գրող և հրատարակիչ Նեն Թալիզի հետ։ Նրանք ունեն երկու դուստր. Պամելա Թելլեզ՝ նկարչուհի, Կատրին Թալիզ՝ լուսանկարիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Icon Gay Talese» (PDF).
  3. 3,0 3,1 3,2 Sharir, Moran (2017 թ․ փետրվարի 3). «Legendary Reporter Gay Talese Explains Why He Finds Trump Inspiring». Haaretz. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Icon Gay Talese» (PDF).
  5. 5,0 5,1 «Voyeur». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «The official website of Gay Talese».
  7. «Icon Gay Talese» (PDF).
  8. «Icon Gay Talese» (PDF).
  9. «Extended Biography». www.randomhouse.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «About Gay Talese». www.randomhouse.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. «Icon Gay Talese» (PDF).
  12. «Gay Talese, The Big Interview 37 - Radio» (անգլերեն). Monocle. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. «Icon Gay Talese» (PDF).
  14. «Icon Gay Talese» (PDF).
  15. 15,0 15,1 15,2 Condé Nast. «The Man Who Led the Esquire Decade» (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Brown, Mick (2015 թ․ նոյեմբերի 14). «'I wanted to elevate journalism': Gay Talese, the writer who nailed Frank Sinatra». The Telegraph. 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. Gay Talese (2016 թ․ մայիսի 14). «Frank Sinatra Has a Cold» (անգլերեն). Esquire. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  18. Gay Talese. «Mr. Bad News | Esquire | FEBRUARY 1966» (անգլերեն). Esquire | The Complete Archive. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  19. «Icon Gay Talese» (PDF).
  20. «Books by Gay Talese (Author of The Voyeur's Motel)». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  21. Shepard, Richard F. (1971 թ․ նոյեմբերի 22). «The Mafia Is Dying Out, Talese Concludes». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. «Icon Gay Talese» (PDF).

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գեյ Թալիզ հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյ Թալիզ» հոդվածին։