Թոմաս Քեներլի «Թոմ» Վուլֆ կրտսեր (անգլ.՝ Thomas Kennerly «Tom» Wolfe, Jr., մարտի 2, 1930(1930-03-02)[1][2][3][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[4] - մայիսի 14, 2018(2018-05-14)[2][3][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ (մի շարք աղբյուրներում նշվում է 1930 թվականը[12][13]), ամերիկացի լրագրող և գրող, գրականության մեջ «նոր լրագրություն» ուղղության ներկայացուցիչ[14][15]։

Թոմ Վուլֆ
անգլ.՝ Tom Wolfe
Tom Wolfe
Ծննդյան անունանգլ.՝ Thomas Kennerly Wolfe Jr.
Ծնվել էմարտի 2, 1930(1930-03-02)[1][2][3][…]
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ[4]
Վախճանվել էմայիսի 14, 2018(2018-05-14)[2][3][5][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, վիպասան, լրագրող, ակնարկագիր, ոչ գեղարվեստական գրող, սցենարիստ, գրող և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7]
ԿրթությունԵյլի համալսարան, Վաշինգտոնի և Լիի համալսարան և St. Christopher's School? (1949)
Գրական ուղղություններՆոր լրագրություն
Ուշագրավ աշխատանքներThe Electric Kool-Aid Acid Test?, The Right Stuff?, A Man in Full?, Radical Chic & Mau-Mauing the Flak Catchers?, The Bonfire of the Vanities? և Back to Blood?
Ստեղծագործությունների ցանկBibliography of Tom Wolfe?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ
ԶավակներAlexandra Wolfe?
Կայքtomwolfe.com
 Tom Wolfe Վիքիպահեստում

Գրող Դորոթի Սքուրայի (անգլ.՝ Dorothy Scura) փաստմամբ՝ Թոմ Վուլֆին անվանում եմ «Ամերիկայի ամենահայտնի լրագրող», նա նաև ԱՄՆ-ի ամենաշատ վաճառքներ ունեցող գրողներից մեկն է համարվում, գրական ութ տարբեր մրցանակների դափնեկիր է և 15 գրքերի հեղինակ, որոնցից երեքը էկրանավորված են և երկուսը պլանավորվում են բեմադրվել[16]։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Թոմ Վուլֆը ծնվել է 1931 թվականի մարտի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Վուլֆի հայրը՝ Թոմաս Քեներլին (անգլ.՝ Thomas Kennerly Wolfe), գյուղատնտեսության բնագավառում գիտնական էր և հոդվածներ էր գրում Southern Planter ամսագրի համար[17][18]։ Մայրը՝ Հելենան (անգլ.՝ Helen (Hughes) Wolfe), որդու ծննդյան պահին բժշկական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի էր[17]։ Դեռ մանուկ տարիներին Թոմը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ գրող․ ինը տարեկանում նա փորձել էր գրել Նապոլեոն I-ի կենսագրությունը, սակայն արդյունքում գրել և ձևավորել էր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին նվիրված գիրք[19][20][21]։

Սովորել է Ռիչմոնդի Սուրբ Քրիստոֆերի անվան տղաների եպիսկոպոսական դպրոցում, որտեղ տեղական թերթի խմբագիրն էր[22][23]։ Եղել է բեյսբոլի պրոֆեսիոնալ խաղացող[24]։ 1951 թվականին ավարտել է Վաշինգտոնի և Լիի համալսարանը, որտեղ Shenandoah ամսագրի համահիմնադիրն էր[25]; 1957 թվականին դոկտորի աստիճան է ստացել «Ամերիկագիտություն» մասնագիտացմամբ (անգլ.՝ American studies) Յեյլի համալսարանում[26][27]։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Որպես լրագրող աշխատանքի առաջին փորձը Վուլֆը ստացել է 1956 թվականին՝ համագործակցելով Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի The Republican թերթի հետ[28]։ Առաջին անգամ գրողը ճանաչում է ստացել հինգ տարի անց՝ աշխատելով որպես Վաշինգտոն Փոստ թերթի լրագրող և ստանալով Մամուլի հրատարակիչների գիլդիայի մրցանակը (անգլ.՝ The Newspaper Guild)։ Նա մրցանակը ստացել է Կուբայի հեղափոխության լուսաբանման համար[19][20]։ Այդ ամենին զուգահեռ՝ Վուլֆը մրցանակ է ստացել հումորի համար, որը Հրատարակիչների գիլդիան համարել էր փորձ՝ հաղորդումներում գեղարվեստական գրականության տարրերի կիրառմամբ[29]։

1962 թվականին Վուլֆը տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է աշխատել New York Herald Tribune թերթում, սակայն երիտասարդ լրագրողի թափ հավաքող կարիերան շոկի ենթարկվեց Նյու Յորքի 1962 թվականի թերթերի գործադուլը անգլ.՝ 1962 New York City newspaper strike[20]։ Նրա համար փրկություն դարձավ Esquire ամսագրի գլխավոր խմբագիր Բայրոն Դոուբելը (անգլ.՝ Byron Dobell), որը համաձայնեց Վուլֆին ուղարկել Կալիֆորնիա, որպեսզի նա հաղորդումների ցանկ պատրաստեր գործարանային մոդելների համեմատ առավել մեծ արագություն ունեցող ավտոմեքենաների մշակույթի մասին։

Նոր լրագրություն խմբագրել

Դոուբելի պատվերով գրած նյութերի քանակն այնքան մեծ էր, որ գրողը պարզապես չէր տեսնում տեքստն ամբողջականացնելու հնարավորությունը և այդ ամենի մասին տեղեկացրել էր խմբագրին։ Ի պատասխան Դոուբելը խնդրել էր Վուլֆին ուղարկել այն ամենն, ինչ կար լրագրողի ձեռքերում և, հանելով բնագրից առաջին արտահայտությունը՝ «Հարգելի Բայրոն», հրապարակել էր էսսեի ողջ մնացած տեքստը առանց փոփոխությունների։ Հրապարակումից հետո Վուլֆն առաջարկեց գրառել Կալիֆորնիայից իր տպավորությունները, և իր էսսեն հրապարակեցին Esquire-ն, New York Herald Tribune-ն և Harper’s Bazaar[30]։ Վուլֆի աշխատանքների ահագնացող ճանաչվածության ելքը 1965 թվականին իր առաջին գրքի տպագրությունն էր, որի հրատարակիչը Farrar, Straus and Giroux-ն էր։ Հավաքածուի թողարկումը համարվում է «նոր լրագրության» ծննդյան օրը[31]։

Գիրքը բեսթսելլեր դարձավ և հաստատեց Վուլֆին՝ որպես գրականության ժանրից մինչև վավերագրական արձակ գլխավոր փորձարարի․ նոր ձևավորված ուղղության մեջ Վուլֆը սկսեց ընդունվել ոչ այլ կերպ, քան «վարպետ»[17][32]։ Այս ուղղության հիմնական գաղափարը գրողը համարում էր մարդու կամ խմբի վավերագրական նկարագրությունը ինտենսիվ դիտարկումներից և խորը հարցադրումներից հետո՝ իրատեսական գրողների գրական հնարքների և տեխնիկաների կիրառմամբ՝ խառնված դրամատիկ տեսարաններով։

  Ինձ հետաքրքրեց ոչ թե պարզապես այն, թե ինչ վավերագրական արձակ կարելի է գրել՝ օգտագործելով վեպի կամ պատմվածքի սովորական ժանրը։ Դա փոքր-ինչ ավելին էր։ Դա այն փաստի հաստատում էր, որ վավերագրության, լրագրության մեջ կարելի է օգտագործել ցանկացած գրական հնարք՝ ավանդական երկխոսություններից մինչև գիտակցության հոսք, և կիրառել դրանք միաժամանակ կամ հարաբերականորեն կարճ ենթատեքստում... ընթերցողին տրամադրելով ոչ միայն ինտելեկտուալ, այլև զգացական կողմից։
 

Մեկ տարի անց՝ 1966 թվականին, Վուլֆը որոշեց գրել «կալիֆորնիական հիփիի»՝ Քեն Քիզիի մասին և սկսեց աշխատանքը «Էլեկտրասառեցնող թթվային թեստ»[33]։ Ավելի ուշ որպես գրող անկեղծացել է, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել միայն նկարագրվող իրադարձությունների շարքում, իսկ ուրիշները հարցազրույցի հիման վրա է վերստեղծել Ուրախ չարաճճիների կոմունայի անդամների օրինակով, որոնց շուրջն է կառուցվում գրքի սյուժեն, ինչպես նաև վավերագրական տվյալների՝ նամակների, լուսանկարների, աուդիո- և վիդեոձայնագրությունների հիման վրա[34]։ Գիրքը թողարկվել է երկու տարի անց՝ 1966 թվականին, և ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ քննադատության կողմից։ Նյու Յորքի համալսարանին կից Արթուր Լ․ Քարթերի անվան լրագրության ինստիտուտի (անգլ.՝ Arthur L. Carter Journalism Institute) վարկածով՝ այն մտնում է Ամերիկայի Միցյալ Նահանգների լրագրության ոլորտի լավագույն 100 ֆիլմերի ցանկում[35]։ 2011 թվականին թողարկվել է Վուլֆի հաջորդ՝ «Պոմպային կայանի բանդան» գիրքը (անգլ.՝ The Pump House Gang, 1968), որը բաղկացած է հոդվածներից, որոնց մեծ մասը Վուլֆը հեղինակել է 1964 թվականից մինչև 1966 թվականն ընկած ժամանակահատվածում New York Magazine-ի համար[36]։ Գիրքը բաղկացած է հեղինակի էսսեների շարքից, որոնց ընդհանրացնող թեման 1960-ական թվականների կոնտրմշակույթն է։ Գրքի առավել հայտնի աշխատանքը, որը կրումէ նույն անունը, ինչ գիրքը, նվիրված է Ջեք Մաքֆիրսոնին և նրա սերֆինգի թիմին[37]։

«Radical Chick & Mau-Mauning the Flack-Catchers» գիրքը՝ թողարկված 1970 թվականին, ծաղրում էր քաղաքականությունը՝ պատկերելով այն նյույորքյան հանրահայտ անձանց «նորաձև զբաղմունքի» տեսքով, և դրանով նա առաջացրեց քննարկումներ և վեճեր[19]։ Գիրքը բաղկացած է երկու առանձին էսսեներից․մեկում պատմվում է Լեոանդր Բարսթյանի կողմից անցկացրած Սև լուսանների կուսակցության հանդիպման մասին («These Radical Chic Evenings»), երկրորդում՝ Սան Ֆրանցիսկոյի աղքատության դեմ պայքարի ծրագրերին փոքրամասնությունների արձագանքի մասին («Mau-Mauing the Flack-Catchers»)։ Էսսեները միավորված են աֆրոամերիկացիների և սպիտակամորթների միջև կոնֆլիկտի թեմայով։ Որոշ հեղինակներ Վուլֆի այդ և դրա նախորդ երեք գրքերը դիտարկում են որպես «ձևավորող այն, ինչն այժմ հայտնի է որպես «ինչն այժմ հայտնի է որպես «նոր լրագրություն»[36]։

1975 թվականին 1960-ական թվականների կոնտրմշակույթին նվիրված մի շարք աշխատանքներից հետո Վուլֆը վերադարձավ արվեստի քննադատությանը «Ներկված բառ» գրքում (անգլ.՝ The Painted Word, 1975), որտեղ արվեստը պատկերեց նորաձևություն թելադրողների «իմաստուն գյուղ»[38][39]։ Նախորդ երկու գրքերի հաջողությունը հնարավորություն տվեց գրողին հրապարակել գրքեր ցանկացած թեմաներով, և Վուլֆը հետաքրքրվեց ժամանակակից արվեստով։ Գիրքը Վուլֆի արվեստի քննադատության հավաքածուն է․ գրողը մտորում է 1970-ական թվականների ժամանակակից արվեստի, ավանգարդի, Էնդի Ուորհոլի, Վիլեմ դե Քունինգի և Ջեքսոն Փոլոքի մասին։ Սկզբնապես նյութը մասերով հրապարակվել էր Harper's Magazine-ում, իսկ 1975 թվականին այն թողարկվեց առանձին գրքի տեսքով[40]։

Ի լրումն նոր լրագրության մասին իր պատկերացումների՝ խմբագիր Է․ Ու․ Ջոնսոնի (անգլ.՝ E. W. Johnson) հետ Վուլֆը գրեց «Նոր լրագրություն» գիրքը (անգլ.՝ New Journalism, Harper & Row, 1975

  Երբ Է․ Ու․ Ջոնսոնը առաջին անգամ ինձ միտք տվեց համատեղ ստեղծել նոր լրագրության անթոլոգիան, երկուսիս երևակայությունը հեռու չէր գնում այն բանից, որպեսզի միավորեինք այդ ոլորտի տասնյակ այլ ներկայացուցիչների մեկ շապիկի ներքո՝ լրացնելով դրանք հինգ-վեց-էջանոց նախաբանով, և վերջ։ Հնարավոր է՝ վատ դասագիրք չստացվեր։ Եվ ահա, ինչ-որ մի երեկոյան ես որոշեցի գրել այդ հինգ-վեց էջերը, սակայն շուտով զգացի, որ երկու բառով այստեղ ոչինչ չես ասի և ինձ դեռ երկար ճանապարհ է սպասում։  

Գիրքն ներառում էր հայտնի ամերիկյան հրապարակախոսների՝ Թրումեն Կապոտեի, Հանթեր Սթոքթոն Թոմսոնի, Նորման Մեյլերի, Գեյ Թալեզեի, Ջոան Դիդիոնի և այլով աշխատանքները, որոնք միավորվել էին լրագրության մեջ տարբեր գրական հնարքների փորձարարությունների ընդհանուր գաղափարով[41]։ Բացի այդ՝ «Անթոլոգիայում» ներառվեցին Վուլֆի մի քանի հոդվածներ, որոնք նվիրված էին վիպագիրներին, լրագրողներին և նրանց արվեստին։

1976 թվականին թողարկվեց «Mauve Gloves & Madmen, Clutter & Vine» գիրքը՝ էսսեների ժողովածու, որը ծածկում է ուշ 1960-ականներից մինչև վաղ 1970-ականներ ընկած ժամանակահատվածը[42]։ Գիրքը դրական արձագանքներ է ստացել այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են Time-ը և Wall Street Journal-ը[43]։ Երկու տարի անց՝ 1978 թվականին, Թոմ Վուլֆն ամուսնացավ Շեյլա Բերգերի հետ (անգլ.՝ Shiela Berger), որը նշանադրության պահին համարվում էր Harper's Magazine-ի արվեստի գծով տնօրենը[17]։ Ինչպես նշում է Դորոթի Սքուրան, Շեյլան քսաներեք տարեկան էր, երբ նրանք ծանոթացան․ «նա շատ նուրբ ու կանացի էր, — հիշում է Գեյ Թալեզեն։ — Թոմ գտել էր կնոջ, որն իր մասին հոգ էր տանում և պաշտպանում էր նյույորքյան հնարավոր բոլոր դեպքերից։ Նա հասկանում էր Թոմի՝ մենակ լինելու պահանջմունքը և լավ դատավոր էր»։ Ընտանիքն ապրում էր Նյու Յորքի Իսթ Սայդի շրջանում (անգլ.՝ East Side (Manhattan)):

«In Our Time» (1980)՝ Վուլֆի նկարների և էսսեների ժողովածու[44]։ Գրքի մեջ ընդգրկվածն նկարների մեծամասնությունը ստեղծվել են հրապարակումից երեք տարի առաջ, սակայն ընթերցողների համար դրանց հետ միասին նշվում է նկարիչ Վուլֆի քսաներեք տարիների արվեստի պատմությունը․ գիրքը հավասար կերպով իրենից ներկայացնում է ինչպես գրականության, այնպես էլ գրաֆիկական արվեստի օրինակ[45]։ Նույն թվականին ծնվել է Վուլֆի առաջին զավակը՝ դուստր Ալեքսանդրան[17]։

1981 թվականին թողարկված «From Bauhaus to Our House» գրքի հիմնական թեմաները դարձան ճարտարապետությունը, քաղաքային պլանավորումը, արվեստների և դիզայնի պատմությունը[46]։ Գրքում գրողը հանդես է եկել ուղղության առանցքային կերպերների քննադատությամբ․ այնպիսի ճարտարապետների, ինչպիսիք են Վալտեր Գրոպիուսը և Միսա վան դե Ռոեն[47]։ Գրքում Վուլֆը կարծիք էր հայտնում, որ Բաուհաուսը ամերիկյան ճարտարապետության ողորմելի ճյուղավորումն է։ Աշխատանքը հատուկ ուշադրություն չգրավեց քննադատության կողմից։

1982 թվականին թողարկված «Purple Decades» գիրքը Վուլֆի աշխատանքների ժողովածուն է, որն ներառում է նրա հատկապես դրական քննադատական աշխատանքները և 1970-ական թվականների առավել խորաթափանց չափածոն[48][49]։ The New York Review of Books պարբերականը գիրքը դասել է գրողի «լավագույն հիթերի» շարքին[50]։

«Մենամարտ տիեզերքի համար» (մեկ այլ հրատարակչության տարբերակով գրքի անվանումը թարգմանվում է որպես «Կարևոր դեպք», անգլ.՝ The Right Stuff, 1983 թվական) գրքի վրա Վուլֆն աշխատել է վեց տարի շարունակ․ 1979 թվականին հրապարակված վեպը սենսացիա էր[19]։ Գիրքը ներկայացնում է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի պայքարը տիեզերական միջավայրը գրավելու նպատակով, ՆԱՍԱ-ի ձևավորումը և ամերիկյան փորձարարական աշխատանքները ավիակառուցման բնագավառում։ Վեպը բեսթսելլեր դարձավ և երեք հեղինակավոր գրական մրցանակ ստացավ, իսկ ավելի ուշ էկրանավորվեց և մեծ հաջողություն ունեցավ՝ կինոարդյունաբերության համար չորս պատվավոր մրցանակ նվաճելով[51]։ Երկու տարի անց՝ 1983 թվականին, գրողն ունեցավ երկրորդ երեխան՝ որդի Թոմին[17]։ 2008 թվականի տվյալներով, ըստ հրատարակչի խոսքերի, «Մենամարտ տիեզերքի համար» գիրքը վաճառվեց ավելի քան մեկուկես միլիոն տարբերակով[52]։

«Hooking Up» հավաքածուն 2011 թվականի սկզբի դրությամբ լրագրող Վուլֆի արվեստի վերջին օրինակն է։ Ժողովածուի մեջ զետեղվել են Վուլֆի վավերագրական և գեղարվեստական չհրապարակված չափածո գործերը, որոնք գնահատում են ողջ ժամանակակից աշխարհը[53]։ Գիրքը միավորել է սկսած 1965 թվականից մինչև 2000-ական թվականների վերջը ընկած ժամանակահատվածում թերթերում և ամսագրերում հրապարակված աշխատանքները։ Գիրքը հատուկ աջակցույթւոն չի ստացել քննադատների կողմից․ արձագանքներից մեկի մեջ նույնիսկ ենթադրություն է արվել, որ «Վուլֆը, միգուցե, պարզապես մի քիչ հոգնել է»[54][55]։

Վիպագրություն խմբագրել

«Խարույկ ունայնությանց»-ը (անգլ.՝ The Bonfire of the Vanities, 1987) Վուլֆի 11-րդ աշխատանքն է և իր առաջին գեղարվեստական ստեղծագործությունը։ Որոշ քննադատների կողմից դիտարկվում է որպես գիրք, որը «բնորոշում է Նյու Յորքը 1980-ական թվականներին»[56]։ Գիրքը դրամատիկ պատմություն է ունայնության, ռասիզմի, սոցիալական անհավասարության, քաղաքականության և ագահության մասին 1980-ական թվականների Նյու Յորքի օրինակով։ Պարբերականների մի մասն անվանում է այն Վուլֆի լավագույն գիրքը, որը ամրապնդեց նրա՝ իր դարի ականավոր մատենագրի վարկանիշը[57][58]։ Վեպը Ամբասադոր գրական մրցանակն է ստացել և 1990 թվականին էկրանավորվել է։

Վուլֆի երկրորդ վեպը՝ «Տղամարդն ամբողջ հասակով» (անգլ.՝ A Man in Full, 1998), ավելի բարձր գնահատակնների է արժանացել քննադատների կողմից[59]։ Գրքում Թոմ Վուլֆը պատմում է ֆինանսական հսկայի պատմությունը, որը արագորեն կորցնում էր իր ունեցվածքը, ընկերներին և հասարակության մեջ բարձր դիրքը և կանգնած էր ոչ հեշտ ընտրության առաջ․ գնալ խղճի հետ գործարքի կամ մնալ առանց գրոշի։ Time ամսագրի լրագրողներին բացատրելով տասնմեկամյա դադարը «Խարույկ ունայնությանց» վեպի և նոր վեպի միջև, Վուլֆը նշեց իր երեք հիմնական սխալները․

  Առաջին հերթին, ես որոշեցի հեշտ ճանապարհ ն ընտրել և ներկայացնել սյուժեն Մանհեթենում, այնպես, ինչպես «Խարույկ ունայնությանց» վեպում․ մինչև 1995 թվականը ես չէի հասկանում, որ նման մոտեցումը չի աշխատում, և ես սկսում եմ կրկնվել։ Երկրորդ, ես ուշադրություն չէի դարձնում սեփական խորհրդիս և նոթեր չէի գրում, մինչ այն պահը, երբ տեսա, որ պատրաստվող գրքի վրա տարիներ են ծախսվում։ Իմ երրորդ սխալը այն զգացումն էր, որ նոր գիրքը պետք է մեծագույնը լինի ողջ աշխարհում։ Ես մտադրվում էր վեպ գրել ներկայի մասին, սակայն այնքան երկար էի գրում, որ ներկան սկսեց փոխվել։  

Գնահատելով վեպը՝ Time-ի լրագրողը նշեց, որ «նրանք, ովքեր սպասում են հերթական «Խարույկ ունայնությանց»-ին, կհիասթափվեն․ «Տղամարդն ամբողջ հասակով» գիրքն ավելի լավն է»։ Գրքի առաջին տպագրաքանակը կազմել է 1,2 միլիոն օրինակ, և հրապարակումից չորս շաբաթ առաջ ստեղծագործությունը առաջադրվել է Ազգային գրական մրցանակի (անգլ.՝ National Book Award) 1998 թվականին, որտեղ դարձել է եզրափակչի մասնակից[60][61]։ Time-ը լայնորեն լուսաբանել է գրողի նոր վեպի հրապարակումը՝ 1998 թվականի նոյեմբերի 2-ին թողարկված համարում հրապարակելով մեծ հոդված՝ նվիրված ստեղծագործությանն ու տեղադրելով Վուլֆի լուսանկարը շապիկի վրա։

Ներկա պահին Վուլֆի վերջին աշխատանքը «Ես Շառլոտա Սիմոնսն եմ» վեպն է (անգլ.՝ I Am Charlotte Simmons, 2004)։ Վեպում նկարագրվում է փոքր քաղաքից մի աղջկա կյանք, որը գերազանցիկ է աղքատ ընտանիքից և հայտնվում է ԱՄՆ ամենահեղինակավոր համալսարաններից մեկում և ընկղմվում է համալսարանական կյանքի մեջ, ինչի մասին պատկերացումները տարբերվում էին իրականությունից։ The Guardian-ը գիրքն անվանել է հիասթափություն, նորզելանդական The New Zealand Herald-ը կնքել է նրան «հնաձև համալսարանական պատմություն, որը նորացված է, բայց թարմ չէ», իսկ Powell's Books-ը վեպին է վերագրել ավելորդ ռեալիզմ[62][63][64]։ Նմանատիպ արձագանքներ էին հրապարակվել հեղինակավոր ամսագրերի մեծամասնության կողմից․ վեպը բոլոր առումներով ձախողված էր։ Չնայած վերը ասվածին, սակայն, ծրագրված է վերջինիս էկրանավորումը։

Ոճ խմբագրել

Վուլֆը փորձարկումներ էր կատարում ոճի հետ՝ ազատորեն նկարագրումներից անցնելով հերոսներից դեմքից ողջույնին, օգտագործելով խոսակցական ոճի և իր սեփականի խառնուրդը, որը կրակոտ էր և ուներ յուրահատուկ բառապաշար։ Գիտակցաբար հերքելով օբյեկտիվ գրականության կանոնները, ոճերի պարզությունը, նկարագրումից հեռավորությունը և չընդունելով բարեկիրթ լրագրության կանոնները՝ Վուլֆը «Նոր լրագրությունը» դարձրեց սոցիալական քննադատության և ծաղրի գործիք[65]։

Վուլֆի կողմից ամերիկյան կյանքի պորը նկարագրությունները ստեղծեցին սոցիալական ռեպորտաժի նոր ձև և վերակենդանացրին լրագրությունը։ Վուլֆն իր բարձր ինտելետով և երբեմն հին ոճով ստեղծեց թմրանյութերի երիտասարդ ենթամշակույթի հետաքրքիր դիմանկարներ, շարժումներ՝ ուղղված սոցիալական արդարություանը և փոխող սոցիալական ավանդույթները[66]։ Նշում են նաև, որ «դենդիի փղոսկրի գույն ունեցող կոստյումի», փոփ լրագրության և ինքնաներկայացման տակ ընկած է խորը բարոյական, ավանդական և պահպանողական բնավորություն[67]։

Վուլֆի կողմից արածը ոչ միայն լրագրողական տեխնիկաների օգտագործում էր չափածոյում, այլև հակառակը․ հետագայում նա գործածեց ստացվածի սիմբիոզը իր վիպագրության մեջ[68]։

  Իմ քննադատների մեծամասնությունը, սակայն, շեշտը դնում էին արտահայտված հավակնությունների, կետերի, ենթամնաների, բացականչական նշանների, շեղատառերի և երբեմն նույնիսկ անսպասելի կետադրության ազատ օգտագործման (օրինակ՝ ::::::::) և միջանկյալ, անիմաստ բառերի, հնչյունները երկարացնելու հնարքների կիրառման վրա։ Հոդվածների տպագրական ձևավորումը և իրականությունը յուատեսակ էին։  

The Guardian հրատարակչությունը նշել էր․ «Առաջին դեմքից գրելու ձևը Վուլֆի ոճն է։ Նա ամբողջ լրագրության ամենանշանակալի ձայներից մեկն է»։ Էնդի Ուորհոլի եպս լինելով ոճայնորեն փոփոխական, գրողը, սակայն, փորձում է պահպանել պահպանողական ոգին։ «Դու երբեք չես գիտակցի՝ ինչ լավ է երևում քո ներքինն այն ամենի տակ, ինչ թաքցնում է հագուստդ», - ասում է Վուլֆը։ Ջեյմս Դևիդ Հարթը (անգլ.՝ James David Hart) Վուլֆի ոճն անվանել է «բարոկկոյական»[69]։

Սպիտակ կոստյում խմբագրել

Սպիտակ կոստյումը (որպես «հարավից ջենթլմենի» խորհրդանիշ) դարձավ Վուլֆի ոճի առանձնահատուկ կողմը 1962 թվականից հետո․ գրողն ուշադրություն դարձրեց նրան, որ մարդիկ զարմանքով են նայում մարդու, ով սպիտակ է հագնում ձմռան կեսին, և սկսեց կրել այն անընդհատ[41]։ «Դա [կոստյում կրելը] ինձ դարձնում է մարդ Մարսից», - նշում է գրողը[70]։ Վուլֆն իրեն ընդունում է քննադատորեն միտված դենդի՝ սպիտակ կոստյումով, որ ընդգծում է տվյալ դերը[25]։

Քեթրին Քափութան (անգլ.՝ Catherine Kaputa) այստեղ հետաքրքիր փաստ է նշում․ գրողի կողմից ընտրված ոճը հստակորեն կրկնօրինակում է Մարկ Տվենի հագուստի ձևը[71]։ Մեկ այլ կարծիք է արտահայտում Նեթ Բարնդթը (անգլ.՝ Nat Brandt), վերաբերելով բացառապես սպիտակ կոստյումներ կրող տղամարդու կերպարը ամերիկացի ճարտարագետ Բենջամին Հենրի Մարշալին (անգլ.՝ Benjamin Henry Marshall)[72]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 http://www.ft.com/cms/s/0/21501b0e-fa33-11db-8bd0-000b5df10621.html
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
  6. http://www.nytimes.com/2001/11/11/obituaries/11KESE.html
  7. http://news.bbc.co.uk/nolpda/ukfs_news/hi/newsid_8269000/8269003.stm
  8. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1980/?cat=autobiography-hardcover&sub-cat=general-nonfiction-hc
  9. https://gsas.yale.edu/documents/wilbur-cross-medalists-1966-2023-year
  10. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  11. https://www.nationalbook.org/programs/dcal/#tab-2
  12. Karen Sirvaitis. Virginia. — Lerner Publications, 2002. — P. 69. — ISBN 9780822540847
  13. Merriam-Webster, Inc. Merriam-Webster's collegiate encyclopedia. — Merriam-Webster, 2000. — P. 1754. — 1792 p. — ISBN 9780877790174
  14. «School of Arts and Sciences 2001 Dean's Forum». School of Arts and Sciences (անգլերեն). sas.upenn.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 29-09-2010-ին.
  15. Sonja Merljak. Zdovc Literary journalism in the United States of America and Slovenia. — University Press of America, 2008. — P. стр. 46. — 145 p. — ISBN 9780761841562
  16. Noel Sheppard. (18-06-2008). «Tom Wolfe: Rather, 60 Minutes 'Idiots' for Airing Bush National Guard Story» (անգլերեն). newsbusters.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 29-09-2010-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «Encyclopedia of World Biography on Thomas Kennerly Wolfe, Jr» (անգլերեն). bookrags.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 19-09-2010-ին.
  18. «Tom Wolfe ( Thomas Kennerly Wolfe Jr ; 1931– ) Biography» (անգլերեն). biography.jrank.com. Վերցված է 19-09-2010-ին.(չաշխատող հղում)
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Pioneer of New Journalism» (անգլերեն). achievement.org. 08-10-2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 19-09-2010-ին.
  20. 20,0 20,1 20,2 Tim Adams. (20-01-2008). «Dances with Wolfe» (անգլերեն). guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 19-09-2010-ին.
  21. Rolling Stone's 40th Anniversary: Talking With Tom Wolfe(անգլ.) // Rolling Stone. — 2007.
  22. «Bio timeline» (անգլերեն). robotwisdom.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 20-09-2010-ին.
  23. Gari Speace. (29-01-2002). «Tom Wolfe». St. James Encyclopedia of Pop Culture (անգլերեն). findarticles.com. Վերցված է 20-09-2010-ին.(չաշխատող հղում)
  24. «Tom Wolfe» (անգլերեն). guardian.co.uk. 22-07-2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 29-09-2010-ին.
  25. 25,0 25,1 Joseph M. Flora, Amber Vogel, Bryan Albin Giemza. Southern writers: a new biographical dictionary. — LSU Press, 2006. — P. 450-468. — 468 p. — ISBN 9780807131237
  26. «Tom Wolfe: Biography» (անգլերեն). bookbrowse.com. 01-01-200. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 19-09-2010-ին.
  27. «Biography of Tom Wolfe (1931-)» (անգլերեն). gradesaver.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 19-09-2010-ին.
  28. «Biography» (անգլերեն). tomwolfe.com. Վերցված է 19-09-2010-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  29. James Rosen. «Tom Wolfe's Washington Post» (անգլերեն). washingtonpost.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 19-09-2010-ին. {{cite web}}: Unknown parameter |%date= ignored (օգնություն)
  30. Том Вулф. Конфетнораскрашенная апельсиннолепестковая обтекаемая малютка. — СПб: Амфора, 2007. — 479 с. — ISBN 978-5-367-00388-8
  31. Eric McMillan. «WOLFE, Tom» (անգլերեն). editoneric.com. Վերցված է 21-09-2010-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  32. Margie Stein. (25-08-2010). «Tom Wolfe» (անգլերեն). openlibrary.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 21-09-2010-ին.
  33. Rick Skwiot. «The Electric Kool-Aid Acid Test, by Tom Wolfe» (անգլերեն). rickskwiot.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 23-10-2010-ին.
  34. Том Вулф. Электропрохладительный кислотный тест = The Electric Kool-Aid Acid Test / Под ред. И. Степанова. — Спб: Амфора, 2006. — 422 с. — (Амфора-классика). — 5000 экз. — ISBN 5-367-00213-7
  35. Arthur L. Carter Journalism Institute. (Март 1999). «The Top 100 Works of Journalism In the United States in the 20th Century» (անգլերեն). journalism.nyu.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  36. 36,0 36,1 Richard A. Kallan. «Tom Wolfe» (անգլերեն). english.upenn.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 26-10-2010-ին.
  37. Brianna Barzola. «Attempts at Duplicating "The Life" in "The Pump House Gang"» (անգլերեն). victorianweb.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 23-10-2010-ին.
  38. «The Painted Word». Goodreads (անգլերեն). goodreads.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 25-10-2010-ին.
  39. «Tom Wolfe Biography». National Institute for the Humanities (անգլերեն). neh.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 25-10-2010-ին.
  40. «The Painted Word». The Art and Popular Culture Encyclopedia (անգլերեն). artandpopularculture.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 25-10-2010-ին.
  41. 41,0 41,1 Brian Abel Ragen. Tom Wolfe: A Critical Companion. — Greenwood, 2002. — 192 p. — ISBN 978-0313313837
  42. «Mauve Gloves & Madmen, Clutter & Vine, By Tom Wolfe». Associated Content (անգլերեն). associatedcontent.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 02-11-2010-ին.
  43. «Mauve Gloves & Madmen, Clutter & Vine». Reviews (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 02-11-2010-ին.
  44. «In Our Time». Goodreads.com (անգլերեն). goodreads.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 02-11-2010-ին.
  45. «In Our Time - Wolfe, Tom». Geoffrey's Rare Books (անգլերեն). geoffreysrarebooks.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 02-11-2010-ին.
  46. «From Bauhaus to Our House». JacketFlap (անգլերեն). jacketflap.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 30-10-2010-ին.
  47. The Wilson Quarterly. (22-03-1994). «The Bauhaus: Masters and Students by Themselves». Access My Library (անգլերեն). accessmylibrary. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 30-10-2010-ին.
  48. Christine Forsythe. «The "Me" Decade». The Bridge. Messiah College Magazine (անգլերեն). messiah.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 02-11-2010-ին.
  49. «Purple Decades». Play.com (անգլերեն). play.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 02-11-2010-ին.
  50. James Wolcott. «Tom Wolfe's Greatest Hits». The New York Review of Books. nybooks.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 02-11-2010-ին.
  51. «Tom Wolfe» (անգլերեն). amsaw.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 25-10-2010-ին.
  52. «Tom Wolfe to be judjed by his 10 reissues covers». USA Today (անգլերեն). usatoday.com. 18-03-2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 26-10-2010-ին.
  53. «Hooking up». Play.com (անգլերեն). play.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  54. «Hooking Up by Tom Wolfe». Review Summaries (անգլերեն). complete-review.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  55. David Streitfield. (24-12-2000). «Tom Wolfe Collection Has the Wrong Stuff». San Francisco Chronicle (անգլերեն). sfgate.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  56. «About The Bonfire of the Vanities». Gradesaver (անգլերեն). gradesaver.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 26-10-2010-ին.
  57. «Tom Wolfe: The Bonfire of the Vanities». BookMooch (անգլերեն). bookmooch.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 27-10-2010-ին.
  58. «The Bonfire of the Vanities». FOYLES (անգլերեն). foyles.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  59. «A Man in Full - Tom Wolfe». Review Summaries (անգլերեն). complete-review.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  60. Paul Gray, Andrea Sachs. (02-11-1998). «Books: Tom Wolfe: A Man In Full» (անգլերեն). time.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  61. «Distinguished Contribudion to American Letters, 2010. Tom Wolfe». National Book Foundation (անգլերեն). nationalbook.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  62. Blake Morrison. (06-11-2004). «Review: I Am Charlotte Simmons by Tom Wolfe». The Guardian (անգլերեն). guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  63. Jonathan Cape. «Tom Wolfe: I Am Charlotte Simmons» (անգլերեն). nzherald.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  64. Mark Bowden. «Cry Wolfe». Powell's Books (անգլերեն). powells.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 28-10-2010-ին.
  65. The Gale Group, Inc. «Thomas Kenerly Wolfe, Jr». Аnswers.com (անգլերեն). answers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 14-10-2010-ին.
  66. «Biography of Tom Wlfe (1931 - )». Gradesaver (անգլերեն). gradesaver.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  67. Bookmarks Publishing LLC. (209). «Tom Wolfe: "To me, the great joy of writing is discovering. Most writers are told to write about what they know, but I still love the adventure of going out and reporting on things I don't know about."». The Free Library (անգլերեն). freeonlinelibrary.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 14-10-2010-ին.
  68. Eric McMillan. «The new novelism». The Greatest Literature of All Time (անգլերեն). editoneric.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 14-10-2010-ին.
  69. James David Hard. A companion to California. — University of California Press, 1987. — P. 564. — 591 p. — ISBN 9780520055438
  70. «In Wolfe's clothing». Sydney Morning Herald Onlin e (անգլերեն). smh.com.au. 18-12-2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 23-09-2010-ին.
  71. Catherine Kaputa. U R a brand: how smart people brand themselves for business success. — Davies-Black Publishing, 2005. — P. 89. — 208 p. — ISBN 9780891062134
  72. Nat Brandt Chicago Death Trap: The Iroquois Theatre Fire of 1903. — SIU Press, 2006. — P. 11. — 240 p. — ISBN 9780809327218