Գեդիմինաս Յակուբոնիս (մարտի 8, 1927(1927-03-08)[1], Կուպիշկիս, Պանավեժի կոմսություն, Լիտվա - հոկտեմբերի 8, 2006(2006-10-08)[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի խորհրդային քանդակագործ։ Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965 թ.)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1967 թ.)։

Գեդիմինաս Յակուբոնիս
լիտ.՝ Gediminas Jokūbonis
Ծնվել էմարտի 8, 1927(1927-03-08)[1]
ԾննդավայրԿուպիշկիս, Պանավեժի կոմսություն, Լիտվա
Մահացել էհոկտեմբերի 8, 2006(2006-10-08)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրըՎիլնյուս, Լիտվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի գեղարվեստի ակադեմիա (1952) և Կաունասի դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտ (1951)
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և ուսուցիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և Լենինյան մրցանակ
 Gediminas Jokūbonis Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Կաունասի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում (1946-1951 թթ.) և Վիլնյուսի գեղարվեստական ինստիտուտում (1952 թ.)։

Յակուբոնիսի ազգային-ռոմանտիկական պաթոսով առանձնացող մոնումենտալ և հաստոցային քանդակներին բնորոշ է ձևի համարձակ ընդհանրացումը, ծավալի պլաստիկական կառուցվածքի սուր ընդգծվածությունը։ Գործերից են՝ «Կոլտնտեսության նախագահը» (բրոնզ, 1957, Լիտվայի գեղարվեստի թանգարան, Վիլնյուս), ֆաշիզմի գոհերի հուշարձանը Պիրչյուպիս գյուղում (գրանիտ, 1960, լենինյան մրցանակ, 1963, ճարտ․ Վ․ Պ․ Գաբրյունաս), Յակուբոնիս Վենոժինսկիսի դիմաքանդակը (գրանիտ, 1964), Լենինի հուշարձանը Մոսկվայի Իլյիչի հրապարակում (բրոնզ, գրանիտ, 1967, ճարտարապետ Վ․ Ա․ Չեկանաուսկաս)։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեդիմինաս Յակուբոնիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 127