Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյանց ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեդեոն Մովսեսի Ավագյանց (ապրիլի 12, 1919(1919-04-12)[1][2], Սամարղանդ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1][2] - հուլիսի 9, 1984(1984-07-09)[2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1965)[3]։

Գեդեոն Ավագյանց
Ծնվել էապրիլի 12, 1919(1919-04-12)[1][2]
Սամարղանդ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1][2]
Մահացել էհուլիսի 9, 1984(1984-07-09)[2] (65 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Բնակության վայր(եր)Երևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուզբեկստանի ազգային համալսարան[1] և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ[1][2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերՈւզբեկստանի ազգային համալսարան (1942)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2] (1958)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1919 թվականի ապրիլի 12-ին Սամարղանդում։ Միջնակարգ կրթությпւն ստանալուց հետո ընդունվել է Տաշքենդի պետական համալսարան, որն ավարտել է 1942 թվականին։ 1948-1950 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մոսկվա Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ։ 1950 թվականին, պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, վերադարձել է Տաշքենդ և աշխատանքի անցել Ուզբեկստանի ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող կիսահաղորդիչների ֆիզիկայի բնագավառում։ 1956֊1965 թվականներին ղեկավարել է Տաշքենդի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը։ 1958 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1960 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1965 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ և տեղափոխվել Երևան։ Նա ԵՊՀ-ում հիմնադրել է կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնը, որը համատեղությամբ ղեկավարել է մինչև 1972 թվականը և 1975֊1977 թվականները։ Այդ տարիներին նա համալսարանի կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավարն էր, 1965-1984 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային էլեկտրոնիկայի բաժնի վարիչը և կիսահադորդիչների գծով գիտական խորհրդի ղեկավարը։

Գիտական գործունեություն խմբագրել

Գիտական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ուժեղ էլեկտրական դաշտերի առկայությամբ կիսահաղորդիչներում էլեկտրոնների տաքացման և սառեցման երևույթների հետազոտումը։

Գիտական հետազոտությունները վերաբերում են բացասական դիմադրnւթյամբ սարքերում ընթացող ֆիզիկական երևույթներին, հզոր տրանզիստորների նախագծման ֆիզիկական սկզբունքներին և դրանց հաշվարկներին։ Տ-դիոդների բնագավառում իր աշակերտների հետ կատարած աշխատանքները ստացել են լայն գիտական ճանաչում։ Հզոր տրանզիստորների նախագծման և ԵՊՀ֊ում դրանց փորձնական նմուշների իրականացման գործում նրա աշխատանքները հիմք են հանդիսացել Հայաստանի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ այդ ուղղության զարգացման համար։

Ավելի քան 250 գիտական աշխատանքների ու մի քանի գյուտերի հեղինակ է։ Հրատարակել է «Կիսահաղորդիչների ֆենոմենոլոգիական տեսություն» (ռուսերեն, Ե., 1960) մենագրությունը։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական ավելի քան 20 ատենախոսություն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեդեոն Ավագյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601