Բեթի Գեբրիել

ամերիկացի դերասան
(Վերահղված է Գեբրիել Բեթիից)

Բեթի Գեբրիել (անգլ.՝ Betty Gabriel, հունվարի 6, 1981(1981-01-06), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնիություն է ձեռք բերել 2016 թվականին «Դատաստանի օրը 3» ֆիլմի և ռեժիսոր Ջորդան Փիլի «Հեռու գնա» թրիլլերի շնորհիվ։

Բեթի Գեբրիել
Ծնվել էհունվարի 6, 1981(1981-01-06) (43 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունԱյովա նահանգի համալսարան, Steppenwolf Theatre Company? և Ջուլիարդ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիՀեռու (ֆիլմ)

Կենսագրություն խմբագրել

Գեբրիելը ծնվել է Վաշինգտոն քաղաքում, մեծացել՝ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ և Մերիլենդ նահանգի Հանթսվիլ քաղաքներում։ 2002 թվականներին Գեբրիելը Այովա նահանգի համալսարանի կենդանաբուծության ոլորտում ստացել է գիտության բակալավրի աստիճան։ Քոլեջից հետո ժամանակակից պարեր սովորելու համար Գեբրիելը տեղափոխվել է Չիկագո և Այովա նահանգի թատրոնում աշխատելուց հետո համալսարանական փարձաշրջանների ժամանակահատվածում Չիկագոյի թատրոնում սկսել է աշխատել որպես դերասանուհի և պարուհի՝ հետագայում որպես հիմնական դերասանուհի մասնակցելով տարբեր բեմադրություններին։ 2014 թվականին նա ավարտել է Ջուլիարդի դպրոցը։

Կարիերա խմբագրել

Գեբրիելի առաջին գլխավոր դերը ստացել է 2011 թվականին «Հիշողություն» դրամայում։ Իր կարիերան սկսել է որպես հեռուստատեսային դերասանուհի՝ «Օրինակելի աղջիկների խռովությունը» և «Վայրի արևմուտքի աշխարհը» ֆիլմերում խաղալով երկրորդ պլանի դերեր։ Նրա առաջին գլխավոր դերը մեծ կինոյում եղել է 2016 թվականի «Դատաստանի օրը 3» սարսափ ֆիլմում։

2017 թվականին Գեբրիելը «Հեռու գնա» ֆիլմի փորձերին մասնակցելու համար ստացել է հրավեր։ Ֆիլմը դրական է ընդունվել քննադատների կողմից և հաջող է անցել վարձույթում, ինչի շնորհիվ Գեբրիելն իր դերասանական խաղով արժանացել է քննադատների համակրանքին։ «Օսկար 2018» մրցանակաբաշխության արարողության ժամանակ նրա հայտնվելը որպես երկրորդ պլանի լավագույն կանացի դերի հավակնորդ քննարկվել է Variety և Նյու Յորք Թայմս ամսագրերի կողմից[1][2]։ Նյու Յորք Թայմս ամսագիրը նրա Ջորջինայի դերը համարել է 2017 թվականի լավագույններից մեկը[3]։

2018 թվականին Գեբրիելը Լոգան Մարշալ Գրինի հետ միասին հայտնվել է «Թարմացնել» գիտաֆանտաստիկ ֆիլմում, որի սցենարիստը և ռեժիսորը Լի Ուոնելն է[4][5][6]։ Հետագայում Գեբրիելը մասնակցել է Blumhouse Productions ստուդիայի նախագծերին («Դատաստանի օրը 3», «12 մահացու օր», «Հեռու գնա», «Հեռացնել ընկերներից։ Դարքնեթ», «Հետքեր սիրելիի հետևից»)։ 2017 թվականին Գեբրիելը միացել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի դերասանական կազմին[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ Ի հիշատակ In Memoriam Քայլա
2013 ֆ Նա ձեզանից հայտնի է He's Way More Famous Than You վարսավիր
2015 ֆ Փորձարար Experimenter Սալի
2016 ֆ Դատաստանի օրը 3 The Purge: Election Year Լեյնի Ռաքեր
2016 ս Օրինակելի աղջիկների խռովությունը Good Girls Revolt Դենիզ
2016 ս 12 մահացու օր 12 Deadly Days Ուիլոու Ռեսել
2017 ս Հեռու գնա Get Out Ջորջինա
2018 ֆ Թռչող Էդեն Diverted Eden Շիրլի
2018 ֆ Հեռացնել ընկերներից։ Դարքնեթ Unfriended: Dark Web Նարի Ջեմիսին
2018 ֆ Թարմացնել Upgrade դետեկտիվ Քորթեզ
2018 ս Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Մալինգ
2018 ս Այն կողմում Counterpart Նայա Թեմփլ
2019 ֆ Հետքեր սիրելիի հետևից Adopt a Highway Դիքս
2019 ս Մթնշաղային գոտի The Twilight Zone ինքն իր դերում
2019 ֆ Մարդկային կապիտալ Human Capital Ռոնի Մենինգ
2020 ս Պաշտպանելով Ջեյկոբին Defending Jacob Փեմ Դաֆի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tapley, Kristopher; Jenelle Riley (2017 թ․ հունիսի 22). «Oscars: 13 Deserving Contenders From 2017 So Far». Variety.
  2. Dargis, Manohla; Scott, A.O. (2018 թ․ հունվարի 5). «And the 2018 Oscar Nominees Should Be…». The New York Times.
  3. Morris, Wesley (2017 թ․ դեկտեմբերի 6). «The Best Performances of 2017». The New York Times.
  4. Hope, Clover (2017 թ․ ապրիլի 14). «A Chat With Actor Betty Gabriel About Get Out, White Colonization and the Allure of Horror Films». Jezebel.
  5. Hamman, Cody (2017 թ․ հունվարի 24). «Betty Gabriel is Leigh Whannell's Stem female lead». JoBlo.com.
  6. Kit, Borys (2017 թ․ հունվարի 23). «'Purge: Election Year' Actress Joins Blumhouse Sci-Fi Thriller 'Stem' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  7. Andreeva, Nellie (2018 թ․ փետրվարի 26). «'Counterpart': Betty Gabriel Joins Season 2 Cast Of Starz Series». Deadline Hollywood.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Գեբրիել» հոդվածին։