Բոգալետչ Գեբրե

եթովպիացի գիտնական և հասարակական գործիչ
(Վերահղված է Գեբրե Բոգալետչից)

Բոգալետչ «Բոգե» Գեբրե (արտասանվում է` Բո-գեյ[5]), 1960, Kembata Zone, Central Ethiopia Regional State, Եթովպիա[1] - նոյեմբերի 2, 2019(2019-11-02)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), եթովպացի գիտնական և ակտիվիստ։ 2010 թվականին The Independent-ը նրան բնութագրել է որպես «կին, որը սկսել է եթովպացի կանանց ապստամբությունը»։ Քրոջ՝ Ֆիկիրտե Գեբե Բոգալետչի հետ միասին Եթովպիայում հիմնել է KMG կազմակերպությունը, որը նախկինում կոչվում էր Kembatti Mentti Gezzima-Tope (Միասին կանգնած կանայք)[6]։ Նրա բարեգործական աշխատանքը նպատակ ուներ օգնել կանանց բազմաթիվ բնագավառներում, ներառյալ կանանց սեռական օրգանների խեղումը և հարսնացուի առևանգումը, երիտասարդ կանանց առևանգման և բռնաբարության պրակտիկան, որպեսզի նրանց ստիպեն ամուսնանալ[7]։ Ըստ Եթովպիական ավանդական պրակտիկայի ազգային հանձնաժողովի տվյալների` 2003 թվականի դրությամբ երկրում ամուսնությունների մոտ 69%-ը սկսվում է այդպիսի ավանդույթով[8]։ The Independent-ը հայտնում է, որ կազմակերպությունը կրճատել է հարսնացուների առևանգումների հաճախականությունը Կեմբատտում ավելի քան 90%-ով, մինչդեռ The Economist-ը նշում է, որ դրան են վերագրվում նաև կանանց սեռական օրգանները խեղանդամ դարձնող վիրահատությունները, որը 100%-ից հասցվել է 3%-ի[8][9]։

Բոգալետչ Գեբրե
Ծնվել է1960
Kembata Zone, Central Ethiopia Regional State, Եթովպիա[1]
Մահացել էնոյեմբերի 2, 2019(2019-11-02)[2]
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Եթովպիա
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Տիրապետում է լեզուներինամհարերեն, անգլերեն և Kambaata?
Պարգևներ
 Bogaletch Gebre Վիքիպահեստում

2005 թվականին Բոգալետչ Գեբրը ստացավ Jonathan Mann Award 2005 մրցանակ, 2007 թվականին՝ Ջոնաթան Մանն մրցանակ՝ գլոբալ առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության համար[10]։ Աֆրիկայի զարգացման գործում ունեցած ներդրման համար 2013 թվականի մայիսին արժանացել է Բոդուեն թագավորի միջազգային զարգացման մրցանակի[6][11]։

Հասարակական գործունեություն խմբագրել

12 տարեկանում, դառնալով կանանց սեռական օրգանների վիրահատության զոհ, հայրն արգելեց Գեբրեին հաճախել միջնակարգ դպրոց։ Բայց նա փախավ տնից, որպեսզի հաճախի միսիոներական դպրոց[6][12]։ Այդ ամենի արդյունքում նա Երուսաղեմում սովորեցրեց մանրէաբանություն, նախքան Ֆուլբրայթի կրթաթոշակով Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարան ընդունվելը[8]։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում նա ստեղծեց իր առաջին բարեգործական կազմակերպությունը` «Զարգացումը կրթության միջոցով» (Development through Education), որի շնորհիվ Եթովպիայի ավագ դպրոցի և համալսարանների սովորողները ստացան դասագրքեր և գրքեր, որոնց արժեքը կազմում էր 26000 դոլար[13]։

Համաճարակաբանության բնագավառում դոկտորի աստիճան ստանալուց հետո Բոգալետչ Գեբրեն 1990-ականներին վերադարձավ Եթովպիա, որպեսզի պաշտպանի կանանց իրավունքները։ Նախկինում արգելված ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի թեմայի վերաբերյալ հրապարակային նախնական ելույթից հետո Գեբրեն հասկացավ, որ ինքը պետք է նվաճի համայնքի վստահությունը, նախքան փոփոխություններ կատարելը, հետևաբար, որոշեց շտկել իրեն ներկայացված խնդիրները` կամուրջի կառուցման համար անհրաժեշտ նյութեր տրամադրելով, ինչը թույլ կտար երեխաներին հասնել մոտակա դպրոց, իսկ առևտրականներին` տեղական շուկա։ Կամուրջի կառուցումից հետո նա քրոջ հետ ստեղծեց KGM Ethiopia կազմակերպությունը՝ բացելով հասարակական ընդունարաններ՝ բնակչությանը հատկապես կանանց խորհրդատվություն տրամադրելու և գրեթե բոլոր գյուղերում կանանց իրավունքների պաշտպանության խնդիրները լուծելու համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.lemonde.fr/afrique/article/2019/11/11/disparition-de-bogaletch-gebre-figure-de-la-lutte-contre-les-mutilations-genitales-en-ethiopie_6018781_3212.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.pressclub.be/press-releases/king-baudouin-foundation-tribute-to-bogaletch-gebre/
  3. 3,0 3,1 3,2 https://www.nytimes.com/2019/11/17/obituaries/bogaletch-gebre-dies.html
  4. 4,0 4,1 4,2 https://www.ezega.com/News/NewsDetails/7403/Ethiopian-Women-Rights-Advocate-Passes-Away
  5. «Ethiopian Women Rights Advocate Passes Away». www.ezega.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 Rosenberg, Tina (2013 թ․ հուլիսի 17). «Talking Female Circumcision Out of Existence». The New York Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «KMG Ethiopia». KMG Ethiopia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 Hari, Johann (2010 թ․ մարտի 16). «Kidnapped, Raped, Married: The Extraordinary Rebellion of Ethiopia's Abducted Wives». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Standing up for women». The Economist. 2013 թ․ մայիսի 23. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «Fulbright Alumna Awarded King Baudouin Prize in Belgium». Bureau of Educational and Cultural Affairs. United States Department of State. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Bogalatech Gebre (Ethiopia)» (PDF). eeas.europa.eu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Abducted. Raped. Married. Can Ethiopia's wives ever break free?». Abbay Media. 2010 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  13. Shetty, Priya (2007 թ․ հունիսի 23). «Bogaletch Gebre: ending female genital mutilation in Ethiopia». The Lancet.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգալետչ Գեբրե» հոդվածին։