Գարի Դևիս
Վերապատվելի Գարի Դևիս (անգլ.՝ Reverend Gary Davis, նաև Կույր Գարի Դևիսը, անգլ.՝ Blind Gary Davis, ապրիլի 30, 1896[1][2], Լորենս շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ և Laurens, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[3] - մայիսի 5, 1972[1][2], Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի բլյուզ և գոսպել երաժիշտ, երգիչ և կիթառահար, որը նվագել է բանջո և շրթհարմոն։ Կիթառ նվագելու նրա օրիգինալ ոճը (fingerstyle) զգալիորեն ազդել է 20-րդ դարի ամերիկացի շատ այլ երաժիշտների վրա[4]։
Գարի Դևիս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1896[1][2] Լորենս շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ կամ Laurens, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 5, 1972[1][2] (76 տարեկան) Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Ժանրեր | բլյուզ |
Մասնագիտություն | փողոցային կատարող, կոմպոզիտոր, կիթառահար և երգիչ |
Գործիքներ | կիթառ և Շրթնահարմոն |
Կայք | revgarydavis.com |
Reverend Gary Davis Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳերի Դևիսը ծնվել է Հարավային Կարոլինայի Ֆլորենս քաղաքում և եղել է իր մոր ութ երեխաներից միակը, որն ապրել է մինչև հասուն տարիքը: Գերին ծնվել է գրեթե կույր և մանուկ հասակում վերջնականապես կորցրել է տեսողությունը։ Նրա հայրը սպանվել է Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում, երբ Դևիսը տասը տարեկան էր, իսկ Դևիսը հետագայում ասացել է, որ իրեն ասել են, թե իր հայրը գնդակահարվել է Բիրմինգհեմի գլխավոր շերիֆի կողմից: Նա հիշում էր, որ իր մայրը վատ էր վերաբերվում իրեն, և որ մահից առաջ հայրը որդուն հանձնել էր իր մոր, այսինքն՝ հայրական տատիկի խնամքին[5]։
Գերին սկսել է կիթառ նվագել վեց տարեկանից։ Իր երաժշտության հիմքում նա ունեցել է յուրահատուկ ոճ, որը հիմնված էր բացառապես բթամատով և ցուցամատով նվագելու վրա։ Նվագել է ոչ միայն ռեգթայմ և բլյուզ մեղեդիներ, այլև ավանդական, բանահյուսական և օրիգինալ մեղեդիներ։
1920-ականների կեսերին Դևիսը տեղափոխվել է Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա)՝ այն ժամանակվա աֆրոամերիկյան մշակույթի հիմնական կենտրոնը: Այնտեղ նա համագործակցել է «պիեմոնտյան բլյուզի» (Piedmont blues)[4] այլ կատարողների հետ։ Խանութի մենեջեր Ջ. Բ. Լոնգը, որն զբաղվում էր տեղի արտիստների աջակցությամբ, Դևիսին ներկայացրել է American Record Company-ին։ Դևիսը մի քանի ձայնագրություն է արել նրա հետ, ինչը դարձել է նրա մեծ կարիերայի սկիզբը: Դարհեմում Դևիսը քրիստոնեություն է ընդունել և հետագայում ձեռնադրվել բապտիստ քահանա[4]։ Քրիստոնեություն ընդունելուց և հատկապես ձեռնադրվելուց հետո Դևիսի երաժշտության գաղափարախոսության հիմքը դարձել են Ավետարանի գաղափարները։
1940-ականներին Դարհեմում բլյուզը սկսել է կորցնել ժողովրդականությունը, և Դևիսը տեղափոխվել է Նյու Յորք[4]։
1960-ականներին՝ ԱՄՆ-ում ֆոլկ երաժշտության հանդեպ հետաքրքրության մեծացման ժամանակ, Դևիսը, որն զգալիորեն կորցրել էր ժողովրդականությունը, կրկին հայտնի է դարձել. մասնավորապես, ելույթ է ունեցել Newport Folk Festival-ում և համատեղ ձայնագրություններ է արել Peter, Paul and Mary եռյակի հետ։
Մահացել է 1972 թվականի մայիսին սրտի կաթվածից Համմոնթոն քաղաքում (Նյու Ջերսի)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Russell, Tony The Blues - From Robert Johnson to Robert Cray. — Dubai: Carlton Books Limited, 1997. — С. 105. — ISBN 1-85868-255-X
- ↑ «Liner notes to Lifting the Veil: The First Bluesmen (1926—1956) Rev. Gary Davis & Peers (World Abiter Records, 2007)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին. Վերցված է 2012-06-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Thedeadrockstarsclub.com — accessed December 2009». Արխիվացված է օրիգինալից 2018-10-25-ին. Վերցված է 2012-06-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 25 (օգնություն)