Գարեգին Խաչատուրյան

եկեղեցական հասարակական գործիչ, բանասեր, եպիսկոպոս

Գարեգին Խաչատուրյան (ավազանի անունը՝ Խաչիկ (նոյեմբերի 6, 1880(1880-11-06), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հուլիսի 22, 1961(1961-07-22), Ստամբուլ, Թուրքիա), եկեղեցական հասարակական գործիչ, բանասեր, եպիսկոպոս՝ 1922 թվականից։ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ (1938-1951)Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ 1951 թվականից։ Պարբերականներում հանդես է եկել նաև տարբեր ծածկանուններով։

Գարեգին Խաչատուրյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1880(1880-11-06)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 22, 1961(1961-07-22) (80 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունպատրիարք, քահանա, հասարակական գործիչ և բանասեր
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և եպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Գարեգին Խաչատուրյանը ծնվել է 1880 թվականին, Տրապիզոնում։ Սովորել է Կ. Պոլսի Ազգային, ապա՝ Մխիթարյան, 1896 թվականին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում, 1901 թվականին ավարտել է Արմաշի դպրեվանքը։ Հոգևոր և ուսուցչական պաշտոններ է վարել Ստամբուլում, Արմաշի դպրեվանքում, 1914-1918 թվականներին դասավանդել Հալեպի ու Երուսաղեմի վարժարաններում, 1921-1928 թվականներին եղել է Տրապիզոնի թեմի առաջնորդ, 1928-1935 թվականներին՝ ԱՄՆ Արևմտյան նորաստեղծ թեմի անդրանիկ Առաջնորդ։ Այստեղ՝ Կալիֆոռնիայում ծավալել է գրական-քարոզչական աշխատանք։ Իբրև կաթողիկոս, պատվիրակ՝ 1935-1938 թվականներին գործել է Հարավային Ֆրանսիայում, 1938-1950 թվականներին՝ Հարավային Ամերիկայում։ 1952-1961 թվականներին եղել է «Շողակաթ» եկեղեց-մշակութային, պատմաբանասիրական հանդեսի հիմնադիր խմբագիր, 1953 թվականին բացել է Սուրբ Խաչ դպրեվանքը[1][2][3]։

Գարեգին Խաչատուրյանը հեղինակ է մի շարք կրոնաբարոյական և ազգային բովանդակությամբ արձակ ու չափածո երկերի [«Կրոնաբարոյական և ընկերային շողակաթումներ» (քարոզներ), 1925, «Աշխարհի լոյսն ի Հայս կամ Աւետարանին լոյսը Հայաստանեայց եկեղեցւո պրիսմակեն», հ. 1, 2, 1936, 1939, «Նարեկ» (չափածո ողբերգություն), 1926][4][5][6]:

Մահ խմբագրել

Գարեգին Խաչատուրյանը մահացել է 1961 թվականին, Կ. Պոլսում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։

Ծածկանուններ խմբագրել

Պարբերականներում հանդես է եկել նաև ծածկանուններով՝ Գ.Ե.Տ.; Գ.Պ.; Գ.Վ.; Գ.Պտրք.; Գարեգին Արքեպիսկոպոս, Գարեգին եպիսկոպոս, Գարեգին պատրիարք, Գարեգին վարդապետ, ԳԵՏ, Հայորդի, Նավասարդ, Ստրկորդի, Վարդ-Խաչ, Գ.:

Երկեր խմբագրել

  • Աշխարհի լոյսն ի հայս կամ աւետարանի լոյսը Հայաստանեայց եկեղեցիոյ պրիսմակէն։ Կիրակնօրեայ դասեր կամ ընթերցումներ, 1988, տիտղթ. (Գ. Եպս. Տրապիզոնի)
  • Պարզ առածներ ու խոկումներ, 1940, տիտղթ. (Գարեգին Եպիսկոպոս Տրապիզոնի Խաչատուրեան)։
  • Երջանկայիշատակ Տ. Գարեգին Արք. Խաչատուրեան. նարեկաշունչ Պատրիարք Հայոց Թուրքիոյ եւ հիմնադիր Սուրբ Խաչ Դպրեվանքի։ Վախճանման քսանըհինգամեակին առթիւ, 1986, տիտղթ. (Տ. Գարեգին Պատրիարք Խաչատուրեան. հիմնադիր Ս. Խաչ Դպրեվանքի)։
  • Հրաժեշտի խօսքեր, 1937, տիտղթ. (Գ. Արք. Խաչատուրեան)։
  • Արեւագալ, 1937, տիտղթ. (Գարեգին Եպիսկ. Տրապիզոնի (Գ. Խաչատուրեան))։
  • Ազատորդի, ստրկորդի, հայորդի։ Տրամախօսութիւն։ Հոգեբանական պատկեր մը հայ ժողովրդի իրական կեանքէն, 1910, տիտղթ. (Գարեգին վրդ. Խաչատուրեան)
  • Նոր տարիի եւ Ս. ծնունդի պատգամը, 1957, տիտղթ. (Գարեգին Արքեպս. (Խաչատուրեան))։
  • Նարեկ։ Մատեան ողբերգութեան, 1948, տիտղթ. (գրաբ. բնագր. հանդիպ. աշխարհաբ. վերածեց՝ Գարեգին եպիսկոպոս Տրապիզոնի)։
  • Զեկոյց Մայր-Աթոռի եւ Մայր-Հայրենիքի մասին ի Ս. Էջմիածին գումարուած ազգային-եկեղեցական ժողովին առիթով, 1946, տիտղթ. (Տրուած Հարաւ. Ամերիկահայոց Կաթ. պատուիրակ եւ պատգամաւոր՝ Տ. Գարեգին Արքեպիսկոպոսի կողմէ)։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 507։
  2. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 621։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Խաչատուրյան Գարեգին | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  5. Էջմիածին։ պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի. "Էջմիածին" Ամսագրի Խմբագրություն. 2012.
  6. Siruni, Hakob Chololean (2003). Գարեգին Պատրիարք Խաչատուրեան։ Մենագրութիւն. Արաս. ISBN 9789757265597.

Արտաքին հղումներ խմբագրել