Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գասպար Հովակիմի Մելքոնյան (հունվարի 27, 1881(1881-01-27)[1], Ախալցխա[1] - մարտի 14, 1952(1952-03-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1935)։ Հայաստանում վիրաբուժության հիմնադիրներից է։

Գասպար Մելքոնյան
Ծնվել էհունվարի 27, 1881(1881-01-27)[1]
ԾննդավայրԱխալցխա[1]
Մահացել էմարտի 14, 1952(1952-03-14)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան (1908)[1]
Մասնագիտությունվիրաբույժ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1973)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1908 թվականին ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանը։ 1910-1919 թվականին աշխատել է Թիֆլիսի Միխայլովյան հիվանդանոցում, եղել Կովկասյան բժշկական ընկերության անդամ։ 1920 թվականից՝ Երևանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, մասնակցել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը, ուր դասավանդել Է 1930-1931 թվականին։ 1934 թվականին հիմնել է Հայաստանի բժշկական ընկերության վիրաբուժական բաժանմունքը և ղեկավարել մինչև 1938 թվականը, 1935 թվականից՝ բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1941-1945 թվականին եղել է Երևանի Էվակոհոսպիտալների վիրաբույժ և խորհրդատու։ Մելքոնյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ոսկրապատվաստման, ծայրամասային նյարդերի, կրծքավանդակի և դրա օրգանների վնասվածքների ու բարդությունների բուժման հարցերին։ Առաջարկել է ուղիղ աղիքի, շարժուն երիկամի ամրացման (ֆիքսման) եղանակ, նկարագրել օրգանիզմից դուրս ոսկրի գոյացման ու աճման բացառիկ դեպք։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Հիշատակ խմբագրել

Մելքոնյանի անունով են կոչվում Երևանի 11 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության կլինիկան։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 396