Գասպար Մալլարյան

հայ գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ

Գասպար Մալլարյան (հունվարի 13, 1866(1866-01-13), Արևմտյան Հայաստան - 1901, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ։

Գասպար Մալլարյան
Ծնվել էհունվարի 13, 1866(1866-01-13)
Արևմտյան Հայաստան
Մահացել է1901
Կալիֆոռնիա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ
Տիրապետում է լեզուներինհայերեն, լատիներեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1866 թվականին Արևմտյան Հայաստանում։ 1881-1884 թվականներին սովորել է Մարզվանի ամերիկյան քոլեջում։

1897 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ բարձրագույն կրթություն է ստացել։ Քորնել համալսարանում «Դրամատիկական վերաբերմունքը և մարդկային արարքներն ու կրքերը Պիեռ Կոռնելի ողբերգություններում և կատակերգություններում» աշխատության համար արժանացել է գիտության թեկնածուի աստիճանի։ Աշխատել է տարբեր նահանգների քոլեջներում որպես հին և նոր լեզուների ուսուցչապետ։ Տիրապետել է մի շարք լեզուների։ Դասավանդել է լատիներեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներ։ 1899 թվականին նշանակվել է Հյուսիսային Դակոթա նահանգի երկրագործական քոլեջի նոր լեզուների և փիլիսոփայության ուսուցչապետ[1]։

Երկեր խմբագրել

Գրել է անգլերեն աշխատություններ, որոնք մնացեալ են անտիպ.

  • «Վեպը որպես գրական ձև»,
  • «Վեպի զարգացումը որպես գրական արվեստ»,
  • «Մարդկային կրքերի վերաբերմունքը Շեքսպիրի «Համլետում»,
  • «Կարդինալ Նյումենը որպես անգլիական արձակագիր»,
  • «Ջորջ Էլիոթի «Դանիել Դերոնդան»,
  • «Բարոյական հարաբերությունը և կրքի ճակատագրապաշտությունը Շեքսպիրի ողբերգություններում»։

Հայ մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով և թարգմանություններով։ Մալլարյանի ստեղծագործությունները բարձր է գնահատել Վահան Թոթովենցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Երևան, 2002