Գառնառվույտ Կարյագինի
Գառնառվույտ Կարյագինի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գառնառվույտ (Oxytropis) |
Տեսակ | Գառնառվույտ Կարյագինի (O. karjaginii) |
Միջազգային անվանում | |
Oxytropis karjaginii |
Գառնառվույտ Կարյագինի (լատին․՝ Oxytropis karjaginii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում
Նկարագրություն
խմբագրելԲազմամյա, երկարամազ, մոխրագույն, անցողուն բույս է։ Տերևների երկարությունը 4-16 սմ է։ Տերևիկները 6-10 զույգ են, էլիպսաձև։ Ծաղկակիրների երկարությունը 5-25 սմ է և համարյա տերևներին հավասար են։ Ծաղկաբույլը գլխիկանման են, 4-8 ծաղիկներով։ Պսակը վառ ծիրանամանուշակագույն է, 11-14 մմ երկարությամբ։ Ունդերը երկարավուն են, թույլ կորացած[1]։
Տարածում
խմբագրելՀանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ գյուղի շրջակայք, Այարի կիրճ, Սելիմի լեռնանցք)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1200-2500 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա՝ 500 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.