Բազմատուս, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ստորին հոսանքի ձախափնյա ձորալանջին։ Մտնում է Գանձա համանքի մեջ։

Գյուղ
Բազմատուս
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Գանձա
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բազմատուս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Բազմատուս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Արցախի հնագույն բնակավայրերից է։ Ս. Բահաթրյանը, ով 19-րդ դարի վերջերի հայտնի հայագետներից մեկն է, գրել է, որ հին ժամանակներում Բազմատուսի տարածքում հայկական քաղաք է եղել։ Գյուղի մասին շատ թե քիչ տեղեկություններ պահպանվել են նաև 16-17-րդ դարերի վիմագիր արձանագրություններում[2]։

Պատմություն խմբագրել

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին տարածաշրջանը Ղարաբաղի խաների ու քրդական ցեղերի լծի տակ էր, այդ պատճառով բնակավայրերը հայաթափվել են[2]։

Միջնադարում արդեն Բազմատուսի ծաղկման շրջանը կանգ է առնում և բնակչության կյանքը հայրենի հողի վրա անհնարին դարձավ։ Մեկը մյուսի հետևից հայ ընտանիքները հեռացան երկրագնդի տարբեր անկյուններ։ Բնակավայրերը լցվել էին թրքախոս քոչվորական կյանքով ապրող քրդական ցեղերով։ Նոր բնակիչները բնակավայրը անվանակոչեցին Բազարդուզ[2]։

Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված քրդերը հիմնահատակ կործանել են հայկական պատամշակութային արժեքները։

Մեր օրերում գյուղում և նրա շրջակայքում տեսանելի են միջնադարյան եկեղեցիների, գերեզմանոցների, խաչքարերի և տապանաքարերի բեկորներ։ Այս ամենը՝ որպես շինանյութ, եկվորները օգտագործել են իրենց գոմերն ու տները կառուցելու համար[2]։

Խորհրդային տարիերին այս տարածքները նվիրաբերվեցին ԱԽՍՀ-ին։

Բազմատուս գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմում[2]։

1993 թվականին ԱՀ Պաշտպանության բանակի ջանքերով գյուղը ազատագրվեց։

ՀՀ-ի բնակավայրերից մի քանի ընտանիքներ 1995 թվականին հաստատվել են այս բնակայրում, որը հետագայում ստացավ Բազմատուս անունը[2]։

Ազատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել է 1996 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 31 մարդ է։ 2015 թվականին Բազմատուս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 37 մարդ, կար 9 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 15 6 4

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 11 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 633–634.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 340.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։