Գայլն ու յոթ ուլիկները
«Գայլն ու յոթ ուլիկները» (գերմ.՝ Der Wolf und die sieben jungen Geißlein), Գրիմ եղբայրների հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում։ Ըստ Աարնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման ցուցանիշի՝ զբաղեցնում է 123 համարը[1]։
Գայլն ու յոթ ուլիկները գերմ.՝ Der Wolf und die sieben jungen Geißlein | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 2024 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-wolf-and-the-seven-little-kids |
The Wolf and the Seven Young Kids |
Սյուժե
խմբագրելՄայր այծն իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից ու գնում է անտառ՝ կեր բերելու։ Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է։ Ուլիկները պատասխանում են, որ իրենց մոր ձայնը նուրբ է, իսկ նրանը հաստ է ու կոշտ։ Գայլը մի կտոր կավիճ է ուտում, որպեսզի ձայնը բարակի։ Մեկ այլ տարբերակում դարբինը գայլի համար երգեցիկ կոկորդ է կռում։ Բայց ուլիկները նորից նրան ներս չեն թողնում. իրենց մոր թաթերը սպիտակ են, իսկ նրանը սև էին, ինչպես գայլինը։ Գայլը գնում է ջրաղաց և ձեռքերը թաթախում ալյուրի մեջ։ Ուլիկները գայլին ներս են թողնում, և վերջինս անմիջապես ուտում է նրանց բոլորին, բացի ամենափոքրից, որ թաքնվել էր վառարանի մեջ, իսկ ըստ անգլերեն տարբերակի՝ ժամացույցի մեջ։
Վերադառնալով տուն՝ մայր այծը տեսնում է գայլի կատարած ավերածություններն և թաքնված ուլիկին, որը նրան պատմում է պատահածի մասին։ Այծը գնում է գայլի ետևից և նրան գտնում ծառի տակ քնած, իսկ նրա փորի մեջ ինչ-որ բաներ էին շարժվում։ Մայր այծը կտրում է գայլի փորը, որտեղից անվնաս դուրս են գալիս 6 ուլիկները, այնուհետև փորի մեջ քար է լցնում։ Հաջորդ առավոտ այծը հանդիպում է գայլին և խորհուրդ տալիս խարույկի վրա ցատկելով մրցել, այծը ցատկում է, գայլը նույնպես ցատկում է, բայց քարերը նրան ցած են քաշում։ Գայլն այրվում է։ Մեկ այլ տարբերակում, գայլն արթնանում է և ուզում է ջուր խմել։ Գնում է ջրհորի մոտ, կռանում, որ ջուր խմի, բայց ծանրությունից ընկնում է ջուրն ու խեղդվում։
Էկրանավորում
խմբագրել- Գայլն ու յոթ ուլիկները (1957) − Պյոտր Նոսովի մուլտֆիլմը
- Գայլն ու յոթ ուլիկները նոր ձևով (1975) − Լեոնիդ Արիստովի տիկնիկային, երաժշտական մուլտֆիլմը
- Մայրիկ (1976) − Էլիզաբետա Բոստանի երաժշտական ֆիլմը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ D. L. Ashliman, The Grimm Brothers' Children's and Household Tales"
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլն ու յոթ ուլիկները» հոդվածին։ |