Գայլախազ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Գայլախազ, միներալի ընտանիք, որի մեջ մտնող միներալները 200-ից անցնում են։ Նրանք լինում են ամեն գույնի ու երանգի։ Հայաստանում հատկապես հայտնի է Իջևանի ագաթի հանքավայրը։

ՊատմությունԽմբագրել

Թթվածինը և սիլիցիումը երկրակեղևի ամենատարածված քիմիական տարրերն են։ Նրանք միասին կազմում են երկրակեղևի 75 %-ը։ Հաճախ միանում են , և այդ միացությունը կոչվում է գայլախազ։ Սա կարևոր և ամենահաս միներալ է, որն ընդունում է տարբեր ձևեր՝ սկսած անգույն, թափանցիկ քարերից մինչև թանկարժեք քարերը, ինչպես օրինակ մեղեսիկն ու սարդոնիքսը, լեռնաբյուրեղից մինչև սև մորիոնը։ Գայլախազի տեսակներից են մեղեսիկն ու սարդոնիքսը։ Հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի վկայությամբ (մ․թ․ 1-ին դար) Հայաստանից արտահանել են Հին Հռոմ, որտեղ շատ թանկ են գնահատվել որպես հազվագյուտ գեղեցիկ քարեր։ Գայլախազի մեծ ընտանիքին են պատկանում չախմախաքարն ու կայծքարը, որոնց օգնությամբ չիբուխ են ծխել, օջախում կրակ են վառել, կրակել են առաջին պարզունակ հրացաններով։ Փոքր Մհերն իր առասպելական ճանապարհը սալարկում էր այդ քարով, որպեսզի հետագայում այն ծանրությունից չքանդվեր։ Իրականում այդ ճանապարհը գոյություն է ունեցել և ձգվել է Քաղկիկ գյուղից մինչև Սասնա բերդը։ Հայաստանում հայտնաբերված գայլախազի տարատեսակներից ամենափառաբանվածն ագաթն է։ Ակադեմիկոս Ֆերսմանը նրա մասին գրում է․ «Կարելի է ասել, որ աշխարհում ոչ մի քար այնքան բազմազան չի օգտագործվում, որքան ագաթը»։

ՍարդիոնԽմբագրել

Քիմիական բաղադրությամբ և ուրիշ հատկություններով այն չի տարբերվում թափանցիկ վանակնից կամ էլ գծավոր ագաթից։ Այս քարը ևս շատ են սիրում Հայկական լեռնաշխարհի մարդիկ։ Հնագույն վարպետները նրանից պատրաստում էին յուրօրինակ իրեր։ Մեղրաձորում գտնվել է սարդիոնի հազվադեպ մի ամրակ, որի վրա փորագրված էր պառկած մի առյուծ[1]։

Քարերի մոգական առանձնահատկություններԽմբագրել

 
Հասպիս
 
Ագաթ

Հայաստանի ընդերքում կան գայլախազի այլ տարատեսակներ՝ քաղքեդոնաքարն ու հասպիսը, ինչպես նաև արևաքարը կամ «արյան քարը»։ Այս կանաչ վառ կարմիր բծերով միներալը մեծ դեր է խաղացել գունագեղ քարերի մոգական առանձնահատկությունների մասին պատմող առասպելներում։ Հիվանդություններ բուժելու հատկություններ վերագրվում են նաև գայլախազի այլ տեսակներին։ Միջին դարերում հավատում էին, որ ագաթ կրողները չեն տառապում քոսով կամ բորոտությամբ։ Վանակնը բուժում էր վերքերը և վերացնում հիմար երազները, իսկ սարդիոնը հանգստացնող հատկություն ուներ։ Հնում վանակնը համարվում էր գերբնական էներգիայի գաղտնարան։ Այսօր գիտնականններին հաջողվել է բացահայտել նրա խորհրդավոր առանձնահատկությունները։ Պարզվում է, որ նա մեխանիկական ազդեցության տակ կարող է ստեղծել էլեկտրական լիցք։ Այդ հատկությունը կովում է պիեզաէֆեկտ։ Մինչև պիեզաէֆեկտի հայտնաբերումը վանակնի խոշոր բյուրեղներն օգտագործվում էին օպտիկայի մեջ, նրանից պատրաստում էին խոշորացույցներ, ակնոցներ, հեռադիտակների և մանրադիտակների ոսպնյակներ։ Այդ նպատակի համար ընտրում էին ամենաթափանցիկ քարերը, իսկ վատորակները հալեցնում էին և ապակի պատրաստում։ Մարդը դարեր շարունակ տարբեր առիթներով դիմել է քարերի օգնությանը, և այդ քարերը մեծ մասամբ եղել են գայլախազի ընտանիքի անդամները[2]։

Տե՛ս նաևԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986
  2. Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986

Արտաքին հղումներԽմբագրել