Գալշո Մանուկ
Գալշո Մանուկ (- 1927), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Գալշո Մանուկ | |
---|---|
Մահացել է | 1927 |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | ֆիդայի |
Զբաղեցրած պաշտոններ | խմբապետ |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Կենսագրություն
խմբագրելԳալշո Մանուկը վաղ հասակից մասնակցել է քուրդ հարստահարիչների դեմ պայքարին, ընդգրկվել է Արաբոյի հայդուկային խմբի կազմում։ Գևորգ Չավուշի հետ մասնակցել է Ալիզըռնան գյուղի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը։ 1894 թվականին հանդիսացել է Սասունի ապստամբության ղեկավարներից։ 1916 թվականին անցել է Հարավային Կովկաս, պայքարել թուրք զավթիչների և Արևելյան Հայաստանում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների դեմ։
Գրականություն
խմբագրել- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 93։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |