Գալինա Վիկտորովնա Տիմչենկո (ռուս.՝ Гали́на Ви́кторовна Ти́мченко, մայիսի 8, 1962(1962-05-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի լրագրող, 2004-2014 թվականներին Lenta.ru ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր, ներկայումս Meduza լրատվական նախագծի գլխավոր տնօրեն և հիմնադիր։ 2014-2016 թվականներին եղել է նաև Meduza-ի գլխավոր խմբագիրը։ Kit և «Сигнал» լրագրողական լրատուների հիմնադիրն է։

Գալինա Տիմչենկո
ռուս.՝ Галина Викторовна Тимченко
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1962(1962-05-08) (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌյազանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունլրագրող, գլխավոր խմբագիր և մենեջեր
ԱշխատավայրMeduza?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
 Galina Timchenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գալինա Տիմչենկոն ծնվել է 1962 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում։ Սովորել է Ռյազանի պետական բժշկական համալսարան[1], սակայն հինգերորդ կուրսում թողել է ուսումը, ինչն իր համար դարձել է կյանքում ամենաբարդ որոշումը. «Դրանից հետո մայրս ու քույրս ինձ հետ կես տարի չէին խոսում։ Իմ գիտական ղեկավարները ևս ինձնից շատ էին նեղացել... Ես գտնվում էի տոտալ մեկուսացման մեջ»։ Տիմչենկոն նաև նշել է, որ բժշկական ինստիտուտ ընդունվելու պատճառն իր վրա մոր բավականին մեծ ազդեցությունն էր, իսկ ուսման վերջում հեռանալու պատճառը՝ Տիմչենկոյի մաքսիմալիզմը. «Իսկ ի՞նչ իմաստ ունի ժամանակդ ծախսել մի բանի վրա, որ հաստատ գիտես, որ չես զբաղվելու։ Որ վերջում թո՞ւղթ ստանաս»[2]։

1997-1999 թվականներին, որպես խմբագիր, աշխատել է «Коммерсант» օրաթերթում։

Lenta.ru խմբագրել

1999 թվականին տեղափոխվել է նորաստեղծ Lenta.ru ինտերնետ պարբերականում աշխատանքի՝ սկզբից լինելով մոնիթորինգային ծառայության աշխատակից, իսկ այնուհետ դառնալով գլխավոր խմբագիր։ Վերջինս սկսել է զբաղեցնել 2004 թվականին[1]։

2010 թվականին Հարվարդի համալսարանի Ինտերնետի և հասարակության Բերքման Քլեյն կենտրոնն իրականացրել է ռուսական բլոգների վերաբերյալ հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ Lenta.ru-ն ամենահաճախ մեջբերվող նորությունների աղբյուրն է ռուսալեզու բլոգներում[3]։ Համաձայն comScore ընկերության հետազոտության, որն իրականացվել է 2013 թվականի ապրիլին, հաճախելիության ցուցանիշներով Lenta.ru կայքը եվրոպական լրատվական կայքերի թվում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[4]։ Alexa.com-ի տվյալներով՝ 2014 թվականի մարտին Ռուսաստանում Lenta.ru-ն եղել է 16-րդ ամենահեղինակավոր կայքը[5]։

Պաշտոնանկություն խմբագրել

2014 թվականի մարտի 12-ին պարբերականի սեփականատեր Ալեքսանդր Մամուտի որոշմամբ Գալինա Տիմչենկոն հեռացվել է ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնից այն բանից հետո, երբ Lenta.ru-ն Ռոսկոմնադզորից ստացել էր զգուշացում նրա համար, որ լրագրողական նյութերից մեկը պարունակում էր հղում ուկրաինացի ազգայնական Դմիտրի Յարոշի հարցազրույցին[6]։ Ընդ որում, Տիմչենկոն ազատվեց զգուշացումն ստանալուց մի քանի ժամ անց։ Տիմչենկոյի փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Ալեքսեյ Գորեսլավսկին։ Տիմչենկոյի պաշտոնանկությունը մեկնաբանների հակասական գնահատականներ է առաջացրել.

  • Քաղաքագետ Գլեբ Պավլովսկու կարծիքով՝ Տիմչենկոյի պաշտոնանկությունն իրականացվել է մամուլի ազատության վրա իշխանությունների ուժեղացող ճնշման շրջանակներում[7]։
  • Ռուսաստանցի բազմաթիվ բլոգերներ բարձր են գնահատել Տիմչենկոյի աշխատանքը և կտրուկ արտահայտվել նրա պաշտոնանկության վերաբերյալ։ Տիմչենկոյի աշխատանքը բարձր գնահատածների թվում է եղել նաև Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը[8]։
  • Գալինա Տիմչենկոյի պաշտոնանկության օրը Lenta.ru-ի խմբագրությունը դիմել է ընթերցողներին.
  Վերջին մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանում ազատ լրագրության տարածքը կտրուկ նվազել է։ Որոշ պարբերականներ ուղղակիորեն կառավարվում են Կրեմլից, մյուսները՝ համակարգողների միջոցով, իսկ երրորդները՝ խմբագօրների, որոնք վախենում են կորցնել աշխատանքը[9]։  

Հետագա կյանք խմբագրել

Ղրիմի ճգնաժամի ժամանակ Տիմչենկոն եղել է «Ուկրաինա-Ռուսաստան. երկխոսություն» կոնգրեսի մասնակից, որը 2014 թվականի ապրիլի 24-25-ը կայացել էր Կիևում[10]։

2014 թվականի հոկտեմբերի 20-ին Գալինա Տիմչենկոն և Lenta.ru-ի նախկին մի քանի աշխատակիցներ Ռիգայում հիմնել են Meduza լրատվական նախագիծը։ Ի սկզբանե նոր նախագծի ֆինանսավորումը պետք է իրականացնեին գործարարներ Միխայիլ Խոդորկովսկին և Բորիս Զիմանը, սակայն կողմերը չկարողացան վերջնական հայտարարի գալ[11]։ Նոր ներդրողների Meduza-ն կարողացավ գտնել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն թե ով սկսեց ֆինանսավորել նախագիծը, հայտնի չդարձավ, իսկ ինքը՝ Տիմչենկոն Forbes ամսագրին տված հարցազրույցում նշել է[12]. «Նրանց անունները որևէ մեկին ոչինչ չեն ասի։ Այդ մարդիկ կատեգորիկ ոչ հանրային են, որևէ կապ չունեն ոչ մեդիայի, և ոչ էլ քաղաքականության հետ»։

Գնահատականներ և կարծիքներ խմբագրել

«Ведомости»-ի գլխավոր խմբագիր Տատյանա Լիսովան Esquire ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Սադրեևի հետ զրույցի ժամանակ նշել է.

  Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես էր Գալինա Տիմչենկոն կարողանում ղեկավարել կայք, որտեղ ամեն օր այցելում էին միլիոնավոր մարդիկ, ինչպես էր կարողանում հասկանալ այդ մարդկանց, կռահել նրանց կարիքները, հետաքրքրությունները[13]։  

Մրցանակներ խմբագրել

  • 2015 թվականին ստացել է գերմանական Zeit-Stiftung և նորվեգական Fritt Ord հիմնադրամի «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակը[14]։
  • 2022 թվականին Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից ստացել է գրող և լրագրող Գվեն Այֆիլի անվան մրցանակ՝ մամուլի ազատության գործում ակնառու նվաճումների համար[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Галина Тимченко». РИА Новости. 25.02.2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  2. Татьяна Фельгенгауэр, Ирина Воробьева (2015 թ․ օգոստոսի 17). «Разбор полета: Галина Тимченко». «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Public Discourse in the Russian Blogosphere». Berkman Center. 2010 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  4. «Сайт РИА Новости вошел в двадцатку самых посещаемых сайтов в Европе». ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  5. «Lenta.ru Site Info» (անգլերեն). Alexa Internet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  6. Председатель Союза журналистов назвал предупреждение «Ленте.ру» обоснованным Արխիվացված 2014-03-13 Wayback Machine // Интерфакс, 12.03.2014.
  7. Галина Тимченко покидает пост главного редактора «Ленты.ру» Արխիվացված 2014-10-16 Wayback Machine // «Эхо Москвы», 12.03.2014.
  8. Блогеры об экс-главреде Lenta.ru: Великая непобедимая женщина Արխիվացված 2014-03-12 Wayback Machine // РБК, 12.03.2014.
  9. Тимченко, 2015, էջ 334
  10. В Киеве открылся Конгресс «Россия — Украина: диалог». Фоторепортаж Արխիվացված 2014-04-26 Wayback Machine // ГОРДОН
  11. Ксения Болецкая (2014 թ․ սեպտեմբերի 12). «Михаил Ходорковский и Борис Зимин не будут финансировать новый проект Галины Тимченко». «Ведомости». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Елизавета Сурганова (2014 թ․ սեպտեմբերի 15). «Галина Тимченко: «Никто из нас не мечтает делать «Колокол»». Forbes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  13. ««У меня позиция простая: я ни с кем не дружу» Интервью главного редактора «Ведомостей» Татьяны Лысовой Игорю Садрееву». Ведомости. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. Ирина Чевтаева. Российские, украинские и грузинские СМИ наградили в Осло премией «Свободная пресса» «Deutsche Welle», 24.06.2015
  15. «Директора «Медузы» Галину Тимченко наградили международной премией за свободу прессы». Meduza. 2022 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Тимченко Г. В. Дорогая редакция. Подлинная история "Ленты.ру", рассказанная её создателями. — М.: АСТ, 2015. — 336 с. — ISBN 978-5-17-086970-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Տիմչենկո» հոդվածին։