Գալատովի փողոց (Կրասնի Սուլին)
Գալատովի փողոց (ռուս.՝ Улица Галатова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սոցպոսյոլոկ և Կազաչի միկրոշրջաններում։ Անվանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, Կրասնի Սուլինի շրջանի Զայցևկա խուտորում ծնված Ալեքսանդր Միրոնովիչ Գալատովի (1923-1944) պատվին։ Սկիզբ է առնում Ազատության փողոցից և ավարտվում Մետալիստների փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 2500 մետր է։
Գալատովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 2500 մետր |
Անվանվել է | Ալեքսանդր Գալատով |
Փոստային ինդեքս | 346357 |
Նկարագրություն խմբագրել
Կրասնի Սուլին քաղաքի Գալատովի փողոցը գտնվում է Սոցպոսյոլոկ և Կազաչի միկրոշրջաններում։ Սոցպոսյոլոկը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ Այն սկսվում է Ազատության փողոցից, հատում է Մոկրոուսովի փողոցը, Նովոչերկասկի նրբանցքը, Տիեզերագնացների նրբանցքը, Մատրոսովի փողոցը, Կոմունալնի նրբանցքը, 2-րդ Պերեեզդնի, Թամանյան նրբանցքները, Չելյուսկինցիների փողոցը, այստեղ ընդհատվում է և շարունակվում Չելյուսկինցիների նրբանցքի հետ խաչմերուկից, հատում Դեպովսկի, 1-ին Կարյերնի նրբանցքները, Բաքվի 26 կոմիսարների փողոցը և ավարտվում Մետալիստների փողոցի հետ հատվելով։ Զուգահեռ է Օկտյաբրսկայա և Կարբիշևի փողոցներին։ Փողոցի երկարությունը 2,5 կիլոմետր է։
Գալատովի փողոցի փոստային դասիչն է՝ 346357։
Փողոցն անվանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Միրոնովիչ Գալատովի (1923-1944) պատվին։ Նա ծնվել է Կրասնի Սուլինի շրջանի Զայցևկա խուտորում, 10 տարի ապրել է Կրասնի Սուլին քաղաքում, սովորել երկաթուղային դպրոցում։ 1942 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել Ստալինգրադի պաշտպանությանը, ազատագրել հայրենի հողերը։ 1943 թվականին Բալիկո-Շչուչինկա գյուղի համար մարտում 5 օր հետ է մղել թշնամու հարձակումները։ Ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, 2 զրահամեքենա, վերացրել մի քանի գերմանացու։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի հոկտեմբերի 23-ի հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման։ Զոհվել է 1944 թվականին[1]։ Ալեքսանդր Գալատովի խորաքանդակը տեղադրված է «Հաղթանակ» հուշահամալիրում[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Александр Галатов». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Мемориал "Победа"