Հաղթանակ (հուշահամալիր, Կրասնի Սուլին)

«Հաղթանակ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Победа»),  հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաքում։ Բացվել է 1975 թվականի ապրիլի 25-ին։ Ներառում է հուշակոթող, անմար կրակ, խորհրդային զինվորի հուշարձան, հերոսների ծառուղի։

«Հաղթանակ» հուշահամալիր
«Հաղթանակ» հուշահամալիրը խորհրդային տարիներին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1975
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Ներկա վիճակկանգուն
 Victory memorial in Krasny Sulin Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  «Հաղթանակ» հուշահամալիրը

Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1942 թվականի հուլիսի 21-ին, խորհրդային զորքերը լքեցին գերմանական զորքերի բռնազավթած քաղաքը[1][2]։

1943 թվականի փետրվարի 14-ին Հարավարևմտյան ճակատի Վորոշիլովգրադյան գործողության[1] ընթացքում խորհրդային զորքերի 5-րդ տանկային բանակի 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի (հրամանատար՝ գեներալ-մայոր Ֆեոդոր Օստաշենկո[3]) կողմից Կրասնի Սուլինն ազատագրվեց ֆաշիստական զորքերից։

Կրասնի Սուլինի օկուպացիան տևեց յոթ ամիս (1942 թվականի հուլիսի 21 - 1943 թվականի փետրվարի 14)։ Այդ ժամանակահատվածում գերմանացիները տանջամահ արեցին և գնդակահարեցին քաղաքի ավելի քան 400 բնակչի։

Անմար կրակով «Հաղթանակ» հուշահամալիրը բացվել է 1975 թվականի ապրիլի 25-ին մետաղագործների մշակույթի պալատի մոտ՝ Հաղթանակի հրապարակում, Կրասնի Սուլին քաղաքի բնակիչների կողմից, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակի, ի պատիվ Հայրենական մեծ պատերազմից չվերադարձած կրասնիսուլինցիների։ 

Հուշակոթողի հեղինակներն են ճարտարապետ Յան (Յակով) Զանիսը և քանդակագործ Վլադիմիր Բատյայը։

Նկարագրություն խմբագրել

Հուշահամալիրի 6-մետրանոց քանդակը պատկերում է բարձրացրած ձեռքերում ինքնաձիգով ռազմիկի։ Նա իր մարմնով կտրում է հաղթանակի ժապավենը։ Հարևանությամբ՝ պատվանդանին, տեղադրված են մարմարե սալիկներով երեսպատված կոթողը և անմար կրակը։ Կոթողի վրա գրված են բառեր Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմ» պոեմից. 

  «Помните! Через века, через года,— помните!
О тех, кто уже не придет никогда,— помните!
Люди! покуда сердца стучатся, — помните:
Какой ценой завоевано счастье,— пожалуйста, помните!»
- («Հիշե՛ք։ Դարերի միջով, տարիների միջով, հիշե՛ք։

Նրանց մասին, ովքեր այլևս չեն գա երբեք, հիշե՛ք։
Մարդի՛կ, քանի դեռ սրտները բաբախում են, հիշե՛ք՝
Ինչ գնով է նվաճվել երջանկությունը, խնդրում եմ, հիշե՛ք»)։

 

Փառքի ծառուղու մարմարե մույթերին ամրացված Խորհրդային Միության հերոսներ Ա. Ի. Ալեքսեևի, Ա. Մ. Գալատովի, Պ. Ս. Դեռնովի, Ֆ. Ա. Կալինինի, Ի. Մ. Կոռնիենկոյի, Ա. Ս. Կրավցովի, Ի. Կ. Պրոսանդեևի, Վ. Ն. Սիդորինի, Ի. Ա. Օմելչենկոյի, Ի. Ա. Չիստովի և Փառքի շքանշանի լրիվ ասպետ Վ. Ֆ. Սամոխինի հարթաքանդակները։

2000 թվականին, Հաղթանակի 55-ամյակի նախօրեին, իրականացվել է հուշարձանի վերականգնում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Справочник «Освобождение городов: Справочник по освобождению городов в период Великой Отечественной войны 1941—1945». М. Л. Дударенко, Ю. Г. Перечнев, В. Т. Елисеев и др. М.: Воениздат, 1985. 598 с.
  2. Исаев А. В. От Дубно до Ростова. — М.: АСТ; Транзиткнига, 2004.
  3. Сайт РККА. http://rkka.ru.

Արտաքին հղումներ խմբագրել