Չելյուսկինցիների փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Չելյուսկինցիների փողոց (ռուս.՝ Улица Челюскинцев), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Կազաչի միկրոշրջանում։ Անվանվել է սառույցներով ճզմված և ընկղմված «Չելյուսկին» շոգենավի՝ երկու ամիս սառույցի վրա գոյատևած անձնակազմի պատվին։ Սկիզբ է առնում Գագարինի փողոցից և ավարտվում Մագիստրալնի նրբանցքի հետ հատվելով։ Երկարությունը 1500 մետր է։

Չելյուսկինցիների փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1500 մետր
Փոստային ինդեքս346351

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Չելյուսկինցիների փողոցը գտնվում է Կազաչի միկրոշրջանում։ Այն սկսվում է Գագարինի փողոցից, հատում է Օկտյաբրսկայա փողոցը, Չելյուսկինցիների անցուղին, Գալատովի փողոցը, 1-ին գիծ, Կարբիշևի, 2-րդ գիծ, 3-րդ գիծ, Դոնսկայա փողոցները և ավարտվում Մագիստրալնի նրբանցքի հետ հատվելով։ Փողոցի երկարությունը 1,5 կիլոմետր է։

Չելյուսկինցիների փողոցի փոստային դասիչն է՝ 346351։

Փողոցն անվանվել է սառույցներով ճզմված և ընկղմված «Չելյուսկին» շոգենավի՝ երկու ամիս սառույցի վրա գոյատևած անձնակազմի պատվին։ 1933 թվականին փորձ կատարվեց «Չելյուսկինով» մեկ նավագնացության շրջանում անցնել Հյուսիսային ծովային ուղին՝ Մուրմանսկից Վլադիվոստոկ (արշավախմբի ղեկավար՝ Օ․ Շմիդտ, կապիտան՝ Վ․ Վորոնին)։ Սակայն 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում «Չելյուսկինը» ճզմվել է սառույցներով և խորտակվել։ Արշավախմբի մասնակիցներին՝ «չելյուսկինցիներին», սառույցի վրայից ցամաք փոխադրել են խորհրդային օդաչուները, որոնք առաջինը ԽՍՀՄ-ում ստացան Խորհրդային Միության հերոսի կոչում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 689».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել