Երանոս (լեռ)
լեռ Հայաստանի Արարատի մարզում (Երանոսի լեռնաշղթա)
(Վերահղված է Երանոս (լեռնագագաթ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երանոս (այլ կիրառումներ)
Երանոս, լեռնագագաթ Հայաստանի Արարատի մարզի հյուսիսային եզրի մոտ՝ Երանոսի լեռնաշղթայի արևմտյան կեսում՝ Լանջազատ գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևելք-արևելք։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Բարձրությունը 1823,7 մ է։ Լանջերը՝ բացառությամբ արևելյանի, խիստ զառիթափ են՝ 40° և ավելի։ Հյուսիս-արևմտյան լանջը 750 մ բարձրությամբ քարափ է, որը իջնում է դեպի Ազատ գետի հովիտը[1][2]։
Երանոս | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արարատի մարզ |
Լեռնաշղթա | Երանոսի լեռնաշղթա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 40 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 211 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 541)։ |