Գազ Ախունդովի

բույսերի տեսակ
Գազ Ախունդովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Ախունդովի (A. achundovii)
Միջազգային անվանում
Astragalus achundovii

Գազ Ախունդովի (լատին․՝ Astragalus achundovii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մանր կոշտ երկծայր մազիկներով ծածկված բազմամյա անցողուն կանաչ բույս է։ Տերևների երկարությունը 6-30 սմ է։ Կլորավուն-էլիպսաձև տերևիկները 6-10-ական զույգ են։ Ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակի կենտրոնից, ծաղկաբույլի հետ միասին տերևներին հավասար են կամ կարճ են դրանցից։ 16-19 սմ երկարությամբ դրոշը վարդագույն կամ բաց մանուշակագույն է, իսկ նավակը և թիակներն ավելի բաց գույն ունեն։ 15-30 մմ երկարությամբ և 3-5 մմ լայնությամբ ունդերը թեթևակի կորացած են[1]։

Տարածում խմբագրել

Աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Չիվա գյուղերի շրջակայք), Նախիջևանում, Հարավարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1300 մ բարձրությունների վրա, չոր կավային, խճաքարոտ և քարքարոտ լանջերին, կիսաանապատում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլացիա ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Արենի գյուղի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.