Գազիփուր, կոչվում է նաև Ջոյդեբփուր (բենգալերեն՝ গাজীপুর), քաղաք Բանգլադեշի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Դաքայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Տեքստիլ արդյունաբերության կենտրոն։

Բնակավայր
Գազիփուր
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
Հիմնադրված է1984 թ.
Մակերես49,32 կմ²
ԲԾՄ34±1 մետր
Գազիփուր (Բանգլադեշ)##
Գազիփուր (Բանգլադեշ)

Ժողովրդագրություն

խմբագրել

Գազիփուրի համայնքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.

2001 2011
122,801[1] 213,061[2]

2013 թվականին Գազիփուրի, Թոնգիի և շրջակա գյուղական վեց խոշոր համայնքների միավորման արդյունքում ստեղծվել է վարչական մի նոր միավոր՝ «Գազիփուրի քաղաքային ընկերակցություն» (Gazipur City Corporation) անվանումով, շուրջ 330 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով, մոտավորապես չորս միլիոն բնակչությամբ (2020 թվականի տվյալներով)։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակն անցնում է մեկ միլիոնից։ Բնակչության խտությունը կազմում է 24.000 մարդ/կմ2։ Ընդ որում՝արական սեռի բնակիչները կազմում են ընդհանուր թվի 52.52%-ը, իգական սեռինը՝ 47.48%-ը[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bangladesh Bureau of Statistics (BBS), Household and Population of Statistical Metropolitan Areas in Bangladesh
  2. Population and Housing Census 2011 - Volume 3: Urban Area Report (PDF), Bangladesh Bureau of Statistics, 2014 թ․ օգոստոս, էջեր ix, xii, 24–26, 167, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 11-ին, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 27-ին
  3. Ahmed, Md Farid Uddin (2012). «Gazipur Sadar Upazila». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A.; Masum, Kazi (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազիփուր» հոդվածին։