Գաետանո Շիրեա (ֆուտբոլիստ)

իտալացի ֆուտբոլիստ

Գաետանո Շիրեա (իտալ.՝ Gaetano Scirea,մայիսի 25, 1953(1953-05-25)[1][2][3], Չերնուսկո սուլ Նավիլիո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա[1] - սեպտեմբերի 3, 1989(1989-09-03)[1], Բաբսկ, Gmina Biała Rawska, Rawa County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան[1]), իտալացի ֆուտբոլիստ, 1982 թվականի աշխարհի չեմպիոն, խաղացել է«Ատալանտա», «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբներում և Իտալիայի ազգային հավաքականում։ Շատ մասնագետների կողմից Շիրեան ճանաչվել է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը[4][5][6][7][8][9]։

Գաետանո Շիրեա
իտալ.՝ Gaetano Scirea
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1953(1953-05-25)[1][2][3]
Ծննդավայր Չերնուսկո սուլ Նավիլիո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա[1]
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1989(1989-09-03)[1] (36 տարեկան)
Մահվան վայր Բաբսկ, Gmina Biała Rawska, Rawa County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան[1]
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան և sweeper

Կենսագրություն

խմբագրել

Գաետանոն ծնվել է Չեռնուսկ-սուլ-Նավիլո քաղաքի Միլան շրջանում։ Նրա նախնիները Սիցիլիայից են։ Նորամուտը Ա Սերիայում նշել է 1972 թվականի սեպտեմբերի 24-ին «Ատալանտայի» կազմում՝ «Կալյարիի» դեմ խաղում։ Գաետանոյին անվանում էին «հմայիչ հավաքարար»։ Ճարպիկ, հմուտ, նրբագեղ, նա շեշտակիորեն տարբերվում էր այն ոսկրախախտներից, ովքեր 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին հանդես էին գալիս իտալական շատ ակումբներում՝ որպես պաշտպան։

1974 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Յուվենտուս»։ Ակումբում անցկացրած 11 մրցաշրջանների ընթացքում Շիրեան մասնակցել է 377 խաղի, խփել է 24 գոլ և յոթ անգամ դարձել Իտալիայի չեմպիոն։ 1984-1988 թվականներին եղել է թիմի ավագ։

Իտաիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 1975 թվականի դեկտեմբերի 30-ին Հունաստանի դեմ խաղում։ Իտալացիների պատմության մեջ ամենաարդյունավետներից խաղազույգներից մեկն էր՝ կենտրոնական պաշտպաններ Գաետանո Շիրեա-Կլաուդիո Ջենտիլե խաղազույգը։

Գաետանոն մեկն է այն վեց ֆուտբոլիստներից, ովքեր նվաճել են Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի գավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը[10], ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը ևՄիջմայրցամաքային գավաթը։

Գաետանոն ֆուտբոլային կարիերան ավարտել է 1988 թվականին և սկսել է աշխատել որպես սկաուտ «Յուվենտուս»-ում, իսկ ավելի ուշ՝ աշխատել է որպես մարզիչ։

1989 թվականի սեպտեմբերի 3-ին «Գուրնիկի» հետ հանդիպումը դիտելուց հետո Շիրեան Լոձից վերադարնում է Վարշավա (Յուվենտուսի ապագա մրցակիցը ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում) և շտապում դեպի Թուրին։ Նրա հետ Fiat 125 մեքենայով էին թարգմանիչ՝ Բարբարա Յանուշկևիչի և Գուրնիկի ադմինիստրատոր՝ Անջեյ Իսդեբսկին։ Վարորդը եղել է լեհ Հենրիկ Պաժակը։ Երկու բեռնատար մեքենայից առաջ անցնելիս՝ ավտոմեքենան, բախվել է դեպի իրեն ընթացող Żuk մակնիշի ֆուրգոնին, որի բեռնախցիկում եղել է չորս լիտր բենզին, և անմիջապես բռնկվել։ Մահացածների ինքնությունը պարզելու համար ոստիկանությունից պահանջվել է 13 ժամ[11]։ Գաետանոյի կինը՝ Մարիելլան, ամուսնու մահից հետո դարձել է քաղաքական գործիչ, իսկ որդին՝ Ռիկարդոն (ծնված 1977 թվականին), աշխատում է «Յուվենտուսի»[12] ակումբային համակարգում։

Ժառանգություն

խմբագրել

1992 թվականին Չինիզելլո-Բալզամո քաղաքապետարանի կողմից սահմանվել է Գաետանո Շիրեա ֆուտբոլային մրցանակը։

Գավաթներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

«Յուվենտուս»

Իտալիայի հավաքական

Անձնական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ieva F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018. — Vol. 91.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. FIFA World Cup: Gaetano Scirea Արխիվացված 2007-03-01 Wayback Machine — fifaworldcup.yahoo.com
  5. In memory of Scirea Արխիվացված 2007-03-13 Wayback Machine — juventus.com; 3 September 2006
  6. «Planet World Cup: Gaetano Scirea (Italy)». planetworldcup.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Italy's greatest defenders». Sky Sports. 2010 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  8. La final que nunca se debió jugar
  9. Veintiséis años sin Gaetano Scirea Veintiséis años sin Gaetano Scirea
  10. Reyes’s fifth win: top UEFA club cup winners
  11. «Минута абсолютной тишины: Гаэтано Ширеа». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. Vanni Zagnoli (2014 թ․ սեպտեմբերի 3). «Venticinque anni fa moriva Scirea la moglie Mariella lo ricorda in silenzio». ilmessaggero.it (իտալերեն). Il Messaggero. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաետանո Շիրեա (ֆուտբոլիստ)» հոդվածին։