Տիրսո դե Մոլինա

իսպանացի գրող

Գաբրիել Տիրսո դե Մոլինա, (իսպ.՝ Tirso de Molina, իսկական անունը՝ Գաբրիել Տելես (իսպ.՝ Gabriel Téllez, ոչ ուշ քան մարտի 29, 1579, մարտի 24, 1583(1583-03-24)[1], 1583[2][3] կամ 1570[4][4][5], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[6] - մոտ փետրվարի 20, 1649(1649-02-20)[6] կամ մարտի 12, 1647(1647-03-12)[1], Ալմասան, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դրամատուրգ։ Սովորել է Ալկալա դե Էնարեսի համալսարանում։ Բարձր պաշտոններ է վարել մերսենարյան միաբանությունում, որի պատմագիրն է դարձել 1632 թվականներից։ Առաջին գիրքը՝ «Տոլեդյան վիլլաներ» (1621-1624), ժանրային առումով մոտ է հովվերգական վեպին։ 1627-1636 թվականներին Տիրսո դե Մոլինան հրատարակել է պիեսների 5 ժողովածու։ Երրորդ գրքի առաջաբանում նշել է, որ ինքը հեղինակ է 400 պիեսի (պահպանվել է շուրջ 90)։ Գրել է պատմական, աստվածաշնչային և սրբախոսական թեմաներով պիեսներ, կրոնափիլիսոփայական դրամաներ, ինչպես նաև կատակերգություններ։ Տիրսո դե Մոլինան զարգացրել է Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիոյի Վերածննդի դրամայի սկզբունքները։ Միաժամանակ, նրա ստեղծագործության մեջ, որ արդեն բարոկկոյի դարաշրջանին էր պատկանում, արտահայտվել է մարդկային բնության հանդեպ հումանիստական հավատի կորուստը և հիասթափությունը սիրուց։ Տիրսո դե Մոլինաի պիեսներում մարմնավորվել է ամենայն ինչի անստույգ, թատերական և խաբուսիկ լինելու գաղափարը։ Նրա առավել նշանավոր դրաման է «Սևիլյան աղմկարարը կամ Քարե հյուրը» (1619-1920․հրտատակվել է 1630, որտեղ համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ մշակվել է Դոն ժուանի մասին ավանդազրույցը։

Տիրսո դե Մոլինա
իսպ.՝ Tirso de Molina
Ծննդյան անունիսպ.՝ Gabriel José López y Telléz
Ծնվել էոչ ուշ քան մարտի 29, 1579, մարտի 24, 1583(1583-03-24)[1], 1583[2][3] կամ 1570[4][4][5]
ԾննդավայրՄադրիդ, Կաստիլիա և Լեոն[6]
Վախճանվել էմոտ փետրվարի 20, 1649(1649-02-20)[6] կամ մարտի 12, 1647(1647-03-12)[1]
Վախճանի վայրԱլմասան, Կաստիլիա և Լեոն
ԳերեզմանԱլմասան
Գրական անունTirso de Molina
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող և պատմաբան
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունԱլկալայի համալսարան
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր
Ժանրերպոեզիա, թատրոն և կատակերգություն
Գրական ուղղություններբարոկկոյի գրականություն
Изображение автографа
 Tirso de Molina Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 19