Գաբրիել Սուլթանյան

հայ պատմաբան

Գաբրիել Սուլթանյան (հուլիսի 18, 1929(1929-07-18), Կիպրոս - մարտի 10, 2020(2020-03-10), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։

Գաբրիել Սուլթանյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1929(1929-07-18)
ԾննդավայրԿիպրոս
Մահացել էմարտի 10, 2020(2020-03-10) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Գաբրիել Սուլթանյանը ծնվել է հուլիսի 18-ին, Կիպրոսում։ Սովորել է Մելքոնյան վարժարանում, այնուհետև գործի բերումով մեկնել է Մանչեստր և հասել տեքստիլ ոլորտի բարձունքներին, որից հետո թողել է ամեն ինչ և ամբողջությամբ նվիրվել հայագիտությանը։ Երբ պատրաստել է առաջին մեհենագրերի վերծանության փորձը անգլերենով և ուղարկել հոլանդացի նշանավոր գիտնական, հայագետ Ջոս Ուայթենբերգին, պատասխանը եղել է. «Դու ո՞վ ես, նորելուկ, որ բոլոր գիտնականներին իմաստակի տեղ ես դրել»։ Երբ Գ. Սուլթանյանը նրան ուղարկեց երկրորդ գիրքը, գիտնականը շնորհակալական նամակ գրեց, իսկ երրորդ գրքից հետո Ուայթենբերգն իր պատասխան նամակում գրել է. «Այս գիտությունը քո դրած հիմքերի վրա պետք է առաջ գնա»։ Զարմանալի է, բայց այսօր քչերը գիտեն, որ մինչև մ.թ. 2004 թ. հայոց նախապատմություն գոյություն չի ունեցել։ Եղել են միայն ավանդությունների, հնչյունաբանական ուսումնասիրությունների և մտքի հնարանքների վրա հիմնված ենթադրություններ, որոնք անգամ մեծամեծ գիտնականների, հայրենական և օտար հայագետների կողմից ընդունվել են որպես ճշմարտություն, հաճախ զուտ ճշմարտություն և ամենավտանգավորը` որպես միակ ճշմարտություն։ Մինչև այդ էլ օտարազգի գիտնականները չեն ընդունել հայերի նախապատմությունը` ասելով, որ դա առասպել է, իսկ հայ գիտնականները հորինում էին այն և դեռ շարունակում են հորինել[1]։

Գաբրիել Սուլթանյանը մահացել է 2020 թվականի մարտի 10-ին Երևանում[2]։

Աշխատություններ խմբագրել

  • Հայոց նախապատմություն, հատոր 1, Լոնդոն, 2003 /անգլերեն/
  • Հայոց նախապատմություն. նախահայոց Արամի Երկրի հիերոգլիֆային արձանագրությունները, հատոր 2, Լոնդոն, 2004 /անգլերեն/
  • Հայոց նախապատմություն. Անատոլիո նախահայոց հիերոգլիֆային արձանագրությունները, հատոր 3, Լոնդոն, 2009 /անգլերեն/
  • Հայոց նախապատմություն. նախահայոց հիերոգլիֆային արձանագրությունների նույնահնչյուն բառարմատները, հատոր 4, Լոնդոն, 2013 /անգլերեն/
  • Սեբեոս եպիսկոպոսի պատմությունը. առաջին հինգ գլուխների պարզաբանումը, Լոնդոն, 2007 /անգլերեն/
  • Հայոց պատմությունը և Մովսես Խորենացին, Լոնդոն, 2012 /անգլերեն/
  • Հայոց պատմությունը և Մովսես Խորենացին, Երևան, 2014 /հայերեն/
  • Նախահայերէն լեզուն, նոյնահնչիւն բառարմատները եւ Նորայրի Կարա-Թեփէի արձանագրութիւնը, Երեւան, 2019 /հայերէն/

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.grakantert.am/archives/5327. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Երևանում մահացել է սփյուռքահայ նշանավոր պատմաբան Գաբրիել Սուլթանյանը». arevelk.am. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.