Գաբրիելա Բեսանցոնի (սեպտեմբերի 20, 1890(1890-09-20)[1], Հռոմ, Իտալիա[1] - հուլիսի 8, 1962(1962-07-08)[2][1], Հռոմ, Իտալիա[2][1]), իտալացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո և կոնտրալտո։

Գաբրիելա Բեսանցոնի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1890(1890-09-20)[1]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[1]
Մահացել էհուլիսի 8, 1962(1962-07-08)[2][1] (71 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2][1]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
 Gabriella Besanzoni Վիքիպահեստում
Գաբրիելա Բեսանցոնին 1919 թվականին

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Հռոմում և կրթություն ստացել սուրբ Ցեցիլիայի անվան ազգային ակադեմիայում[3]։

Կարիերա խմբագրել

1911 թվականին դեբյուտով հանդես է եկել Իտալիայի Վիտերբո քաղաքում, իսկ 1918 թվականից Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի աստղն էր և կանոնավորապես հանդես էր գալիս նաև հարավամերիկյան այլ քաղաքներում, հատկապես՝ Ռիո դե Ժանեյրոյում։ ԱՄՆ-ում դեբյուտը տեղի է ունեցել 1919 թվականին, երբ Ամներիսի դերերգով հանդես է եկել «Աիդա» օպերայում Կլաուդիա Մուցիոյի, Ջովաննի Մարտինելլիի և Ռենատո Զանելլիի հետ։ Նույն համերգաշրջանում Մետրոպոլիտեն օպերայում երգել է Էնրիկո Կարուզոյի հետ «Սամսոն և Դալիլա» ու «Ճակատագրի ուժը» օպերաների բեմադրություններում[4]։ 1920 թվականին Հավանայում միասին կատարում էին «Աիդա» օպերան, երբ վերջին հատվածի երկրորդ արարի ժամանակ դահլիճում ռումբ է պայթել[3]։

1935 թվականին հեռացել է Կոլոն թատրոնից, 1939 թվականին հրաժեշտի համերգ կազմակերպել Հռոմում՝ Կարակալլայի բաղնիքներում երգելով Կարմեն։ Ամերիկյան «Victor»[5] ձայնագրման ստուդիայի հետ մի քանի ձայնագրություններ է արել, 1916 թվականին նկարահանվել իտալական «Stefania» համր կինոնկարում։ Բրազիլիայում ամուսնության ընթացքում դասավանդել է երիտասարդ երգիչների, իսկ կյանքի վերջին տարիներին Հռոմում վոկալի դասեր է տվել։

Տենոր Ջակոմո Լաուրի-Վոլպին իր «Voci parallele» գրքում հիշատակել է Բեսանցոնիին որպես իր կարիերայի ընթացքում իրեն հանդիպած երեք իրական կոնտրալտոներից մեկի (մյուս երկուսը Մարգարետ Մաթցենաուերն ու Մաթիլդա Բլանկո Սադունն էին)[6]։

Անձնական կյանք խմբագրել

 
«Պարկ Լեյժ»՝ Գաբրիելա Բեսանցոնիի նախկին բնակավայրը Ռիո դե Ժանեյրոյում

Դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնի հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել 1918 թվականին, երբ երկուսն էլ աշխատում էին Մադրիդում, Բուենոս Այրեսում և Նյու Յորքում[7]։ 1925 թվականին ամուսնացել է բրազիլիացի արդյունաբերող Էնրիկե Լեյժի հետ։ Զույգն ապրել է Ռիո դե Ժանեյրոյում․ նրանց շքեղ առանձնատունն ու այգիներն այժմ հայտնի են որպես «Պարկ Լեյժ» ու հանրային զբոսայգի են։ Բեսանցոնին այրիացել է 1941 թվականին, կրկին ամուսնացել 1956 թվականին։ Վախճանվել է Իտալիայում 74 տարեկան հասակում 1962 թվականին[8]։ Հուղարկավորվել է Կարմենի հագուստներով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lanfranchi A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1967. — Vol. 9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://forgottenoperasingers.blogspot.com/2016/07/gabriella-besanzoni-mezzo-soprano-roma.html
  3. 3,0 3,1 Richard P. Connell, Liner Notes Archived 2021-01-23 at the Wayback Machine., Jose Mojica - Tenor; Gabriella Besanzoni - Alto, ArkivMusic.
  4. "Samson and Dalila" Musical America (December 20, 1919): 4.
  5. "Gabriella Besanzoni (vocalist: contralto)" Discography of American Historical Recordings (UC Santa Barbara Library).
  6. Cited (it) in Celletti, Rodolfo, La grana della voce. Opere, direttori e cantanti (2nd edition), Rome, Baldini & Castoldi, 2000, p. 245, 88-80-89-781-0
  7. Harvey Sachs, Rubinstein: A Life (Grove Press 1995): 170-172. 9780802115799
  8. "Gabriella Besanzoni" The News-Messenger (July 10, 1962): 2. via Newspapers.com 
  9. Victoria Etnier Villamil, "O ma Carmen": Bizet's Fateful Gypsy in Portrayals from 1875 to the Present (McFarland 2017): 97. 9781476663241

Արտաքին հղումներ խմբագրել