Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն

Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն (ադրբ.՝ Qəbələ Beynəlxalq Musiqi Festivalı), Գաբալայում տեղի ունեցող երաժշտական ամենամյա փառատոն։ 2009 թվականից փառատոնը անցկացվում է ամեն ամառ[1]։

Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն
Gabala International Music Festival
Տեսակերաժշտական փառատոն
Ժամանակաշրջան2009 թվականից
Հաճախականությունամենամյա
Երկիր Ադրբեջան
ՎայրԱդրբեջան Գաբալա, Ադրբեջան
Առաջինը2009
ԺանրԴասական երաժշտություն, Ջազ, Մուղամ
Թեմատիկաերաժշտություն
ՀիմնադիրՀեյդար Ալիևի հիմնադրամ
Պաշտոնական կայք
 Qəbələ International Music Festival Վիքիպահեստում

Կազմակերպիչներ խմբագրել

Փառատոնի կազմակերպիչը Հեյդար Ալիևի հիմնադրամն է։ Փառատոնը կազմակերպում է Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բեդելբեկլիի և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու նախաձեռնությամբ։ Փառատոնին մասնակցում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների երաժիշտները, ինչպես նաև եվրոպական, ամերիկացի և իսրայելցի երաժիշտները։ 2009 թվականին երիտասարդ դաշնակահարների մրցույթը միաժամանակ անցկացվեց երաժշտական փառատոնի հետ։

Նպատակներ խմբագրել

Փառատոնի հիմնական խնդիրներից է Ադրբեջանի և այլ երկրների միջև մշակութային կապերի մակարդակի բարձրացումն ու համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև՝ ադրբեջանական մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Փառատոնը նաը նպատակ ունի բացահայտել և հանրայնացնել տարբեր երկրների երաժիշտների։

Պատմություն խմբագրել

Գաբալայի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2009 թվականին։

2010 թվականին փառատոնը բացել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։ Փառատոնը անցկացվեց Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Փառատոնին են մասնակցել Յուրի Բաշմետը, Չլո Հանսլիպը, դաշնակահար Բորիս Բերեզովսկին և շատ այլ ադրբեջանցի և օտարազգի երաժիշտներ։

2011 թվականի փառատոնը տեղի է ունեցել հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը։ Փառատոնին են մասնակցել Դենիս Մացուևը, Շլոմո Մինց, Սերգեյ Լեյֆերքուս, Ալյոնա Բաևա ՛«Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ[2][3]։

Չորրորդ փառատոնը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը, որը միավորում էր աշխարհի շուրջ 10 երկրներից 350 երաժիշտը[4]։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
 
 
Գաբալայի երաժշտական միջազգային փառատոն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gabala International Music Festival». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  2. В рамках фестиваля в Габале состоялся вечер камерной музыки
  3. Gabala to host third international music festival
  4. Франгиз Лемберанская.Послесловие к IV Габалинскому международному музыкальному фестивалю 1news.az. 7 августа 2012 г.